Գործնական Քերականություն

Պտուղը տրված է, գրի՛ր ծառը:
Բալ-բալենի
ծիրան- ծիրանենի
սալոր- սալորենի
դեղձ- դեղձենի
թութ – թթենի
խնձոր – խնձորենի

Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվեն։

Մեղուն հյութ ծաղկից քաղում է։
Մեղուն ծաղկից հյութ է քաղում։
Անձրևից սունկ դուրս եկավ հետո։
Անձրևից հետո սունկ դուրս եկավ։
Երկու ճամփա գյուղացի էին գնում։
Երկու գյուղացի ճամփա էին գնում։
Կարմիր ընկավ ճանապարհ Գլխարկը։

Կարմիր Գլխարկը ճանապարհ ընկավ։

Բառերից ստացիր տեղ ցույց տվող գոյականներ:

հայ- Հայաստան
ռուս- Ռուսաստան
հույն- Հունաստան
վրացի- Վրաստան
հնդիկ- Հնդկաստան
չինացի- Չինաստան
ֆրանսիացի- Ֆրանսի

Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։

Ցողն անձրև չէ,                               կռացած կլինեն։

Պտղատու ծառի ճյուղերը             բայց էլի օգուտ է։

Զանգակի ձայնը                              նրա հորովելը կերգի։

Ում սայլին նստի,                            հեռվից քաղցր է հնչում։

Ցողն անձրև չէ, բայց էլի օգուն է։
Պտղատու ծառի ճյուղերը կռացած կլինեն։
Զանգակի ձայնը հեռվից քղցր է լսվում։
Ում սայլին նստի, նրա հորովելը կերգի։

Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր՝
մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:

Մաշկ, փեսա, նժար, կավիճ, ագռավ, կտավ, մտրակ, կարպկավ։

Պարապմունք 55

Խառը առաջադրանքների օր:
1.Բանվորը 4ժ աշխատելու համար ստանում է 3000 դրամ: Որքա՞ն կստանա 8ժ աշխատելու համար:
Լուծում
8 : 4 = 2
3000 x 2 = 6000 դր
Պատ․՝ 6000 դր
2.Գնացքը հաստատուն արագությամբ 3 ժամում անցավ 150 կմ: Քանի՞ ժամում գնացքը կանցնի 300կմ:
Լուծում
300 : 150 = 2
3 x 2 = 6 ժ
Պատ․՝ 6 ժ
3.Աննան ունի 1000 դրամ: Ամենաշատը քանի՞ գրիչ նա կարող է գնել այդ գումարով, եթե մեկ գրիչը արժե
ա)100 դրամ,
10
բ)200 դրամ
5
գ) 500 դրամ:
2

4.5%-ը գրիր մասի տեսքով.
1/20
5. 23/100 մասը արտահայտիր տոկոսով.
23%

6. Գտիր 3000 -ի
ա)30%-ը:
3000 : 100 x 30 = 900
բ)60%-ը:
3000 : 100 x 60 = 1800
գ) 100%-ը:
3000

7.Հատվածի երկարությունը քարտեզի վրա 2սմ է, իսկ մասշտաբը 1: 100: Որոշիր  հատվածի երկարության իրական չափը:
Լուծում
2 x 100 = 200 սմ
200 սմ = 2 մ
8. Հետևյալ թվերից ընտրիր ամբողջ թվերը:

  • 25/6    
  • 0
  • -11/4
  • -29
  • +8

9.Գոյություն ունի՞ արդյոք.

ա/ամենամեծ բնական թիվ,
աԱմենամեծ բնական թիվ չկա։

բ/ ամենափոքր բնական թիվ,
Ամենափոքր բնական թիվը 1 – ն է։

գ/ ամենամեծ բացասական ամբողջ թիվ,
Ամենամեծ բացասական ամբողջ թիվը -1 – ն է։

դ/ ամենափոքր բացասական ամբողջ թիվը:
Ամենափոքր բացասական ամբողջ թիվ չկա։

10. Գրե՛ք որևէ հինգ ամբողջ թվեր, որոնք մեծ են.

ա/  -101-ից,                       բ/ +101-ից

ա) -100, -55, -25, +67, +194
բ) +102, +1936, +3711, +8 253 862

11. Աստղանիշի փոխարեն դրե՛ք  « + » կամ   « – » նշան, որ ստացվի ճիշտ հավասարություն.
ա)(-1)x(+2)x(-3)x(+4)=… 1x2x3x4
+
բ)(-5)x(+2)x(-1)x(-4)=* 5x2x1x4

13. Նշիր  ճիշտ պնդումը:

ա/ Դրական թիվը բացասական թվի վրա բաժանելիս ստացվում է դրական թիվ:

բ/ Դրական թիվը բացասական թվի վրա բաժանելիս ստացվում է բացասական թիվ:

14. Կատարի՛ր բաժանումը.

ա)+640:80
+8
բ)-155:5
-31
գ)3456:(-3)
-1152
դ)0:(-27)
0

15. Օրվա գլուխկոտրուկը:
Գրատախտակին մի տողում գրված է 32 հատ 1 թվանշանը։ Քանի՞ հատ “+” նշան պետք է դնել նրանց միջև, որ գումարը ստացվի 2021։
Լուծում
1111 + 111 + 111 + 111 + 111 + 111 + 111 + 111 + 111 + 11 + 11 = 2021
Պատ․՝ 10 հատ +

Պարապմունք 54 նախագիծ Կոորդինատային համակարգ

Աշխատանքի կատարման Ժամկետը՝ դեկտեմբերի 20-24

Սիրելի սովորող, բլոգում նոր գրություն բացիր, վերնագիրը գրիր՝
Նախագիծ՝ Կոորդիանատային համակարգ

Ի՞նչ գիտես կոորդիանատային համակարգի մասին, կարող ես օգտվել այս հղումից կամ այլ աղբյուրներից:

Առաջադրանքներ:
Կոորդիանատային համակարգում հերթականությամբ  նշի՛ր այս կետերը,  միացնելով  հատվածներով, ինչ պատկեր կստանաս:


№ 1

(3;3); (0;3); (-3;2); (-5;2); (-7;4); (-8;3); (-7;1); (-8;-1); (-7;-2); (-5;0); (-1;-2); (0;-4); (2;-4); (3;-2); (5;-2); (7;0); (5;2); (3;3); (2;4); (-3;4); (-4;2);
աչք՝ (5;0).

ձուկ, շնաձուկ, կետկորդինատներից

 № 2
(3;0); (1;2); (-1;2); (3;5); (1;7); (-3;6); (-5;7); (-3;4); (-6;3); (-3;3); (-5;2); (-5;-2); (-2;-3); (-4;-4); (1;-4); (3;-3); (6;1); (3;0);
աչք (-1;5). 

Բադիկ կորդինատներից

 № 3
(1;7); (0;10); (-1;11); (-2;10); (0;7); (-2;5); (-7;3); (-8;0); 

(-9;1); (-9;0); (-7;-2); (-2;-2); (-3;-1); (-4;-1); (-1;3); (0;-2); 

(1;-2); (0;0); (0;3); (1;4); (2;4); (3;5); (2;6); (1;9); (0;10);
աչք (1;6). 

Նապաստակ կորդինատներից

№ 4

(1;-4); (1;-6); (-4;-6); (-3;-5); (-1;-5); (-3;-4); (-3;-3); 

(-1;-1); (-1;0); (-3;0); (-3;-1); (-4;-1); (-4;0); (-3;1); (-1;1);

 (-1;2); (-3;3); (-1;4); (0;6); (1;4); (1;2); (3;4); (6;5); (9;2); (9;0); 

(9;-4); (6;-4); (5;-1); (4;-1); (1;-4);   

աչք (-1;3). 

Սկյուռիկ կորդինատներից

№ 5

(7;-2); (7;-3); (5;-3); (5;-4); (1;-4); (1;-5); (-7;-5); (-8;-3);(-10;-3);

 (-11;-4); (-11;-5); (-6;-7); (-4;-9); (-4;-11); (-12;-11);  (-15;-6);

 (-15;-2); (-12;-1); (-10;-1); (-10;1); (-6;3); (2;3); (3;4); (5;4); (6;5); (6;4); (7;5); (7;4); (8;2); (8;1); (4;-1); (4;-2); (7;-2);   
աչք՝  (6;2). 

Կատու կորդինատներից

№ 6
(5;1), (6;2), (6;3), (5;6), (4;7), (5;8), (6;8), (8;9), (9;9), (7;8), (9;8), (6;7), (7;6), (9;6), (11;5), (12;3), (12;2), (13;3), (12;1), (7;1), (8;2), (9;2), (8;3), (6;1), (5;1) և  (5;7)։

Նապաստակ կորդինատներից 2


№7.
(4;-4), (4;-6), (8,5;-7,5), (9;-7), (9;-6), (9,5;-5), (9,5;-3,5), (10;-3), (9,5;-2,5), (4;5), (3;6), (2;6), (0;5),(-3;5), (-7;3), (-9;-1), (-8;-5), (-8;-7), (-4,5;-8), (-4,5;-7), (-5;-6,5), (-5;-6), (-4,5;-5), (-4;-5), (-4;-7), (-1;-7),(-1;-6), (-2;-6), (-1;-4), (1;-8), (3;-8), (3;-7), (2;-7), (2;-6), (3;-5), (3;-6), (5;-7),(7;-7),
Ականջ՝ (6;-4), (6;-3), (7;-2,5), (7,5;-3),
Աչք՝ (8;-6)

Չգիտեմ ինչ կորդինատներից
№8
(3; 0), (1; 2), (-1; 2), (3; 5), (1; 8), (-3; 7), (-5; 8), (-3; 4), (-6; 3), (-3; 3), (-5; 2),(-5; -2), (-2;-3), (-4; -4), (1; -4), (3; -3), (6; 1), (3; 0) և (-1; 5)․
Բադիկ կորդինատներից 2
Սա շատ նման է №2 – ին, բայց ներքևի մասերը տարբեր են
№9
(-5; 4), (-7; 4), (-9; 6), (-11; 6), (-12; 5), (-14; 5), (-12; 4), (-14; 3), (-12; 3), (-11; 2), (-10; 2),(-9; 1), (-9; 0), (-8; -2), (0; -3), (3; -2), (19; -2), (4; 0), (19; 4), (4; 2), (2; 3), (6; 9), (10; 11),  (3; 11), (1; 10), (-5; 4),
Աչք՝ (-10,5; 4,5)․
Ծիծեռնակ կորդինատներից

№10. Տեղադրիր փղի նկարը /նախորդ դասից/
(4;-3)(2;-3),(2;-2)(4;-2)(4;-1),(3;1)(2;1)(1;2)(0;0)(-3;2).(-4;5),
(0;8),(2;7),(6;7),(8;8),(10;6),(10;2),(7;0),(6;2),(6;-2),(5;-3),(4;-3),
(4;-5),(3;-9),(0;-8),(1;-5),(1;-4),(0;-4),(0;-9),(-3;-9),(-3;-3),(-7;-3),(-7;-7),
(-8;-7),(-8;-8),(-11;-8),(-10;-4),(-11;-1),(-14;-3),(-12;-1),(-11;2),(-8;4),(-4;5):
Փիղ կորդինատներից

Կաղանդի վիպակ» (1895) Երվանդ Օտյան

Խեղճ կինը չիմացավ, թե ինչպես օրն իրիկուն եղեր էր, այնչափ անզգալի սահեր էին ժամերը: Առտվնե ի վեր նստած պատուհանին առջև` որուն ծակուծուկեն դեկտեմբերի պաղ հովը ներս կմխվեր սուր դանակի մը պես ու կմտներ իր արդեն մսկոտ մարմնին մեջ` Սուրբիկ գրեթե չէր շարժած տեղեն: Պատառբզիկ բազմոցին անկյունը կծկտած` բոլոր օրը անցուցեր էր դիտելով իրենց դեմը գտնված ունևոր ընտանիքի մը բնակարանը եկող — գնացողները ու հոն տիրած իրարանցումը, և այնչափ թաղված էր այդ տեսակ մը հայեցողության մեջ, որ գրեթե ալ չէր զգար ցուրտը:

Տղուն հանած աղմուկը միայն, ատեն ատեն, զինքը կստիպեր գլուխը դարձնելու և հիշոցներով խառն հանդիմանություն մը ուղղելու կամ ելլելու քանի մը ապտակ տեղավորելու խեղճին պաղ և տժգույն երեսներուն, որոնք այդ շփումեն քիչ մը կը գունավորվեին ու կը տաքանային: Տասը տարեկան, նիհար, տգեղ, զրկանքե ու աղքատութենե առաջ եկած արվեստական տգեղությամբ տղա մըն էր Պողոսիկ, որուն բոլոր անառակությունն ու զբոսանքը իր կատվին հետ խաղալն էր: Սուրբիկն ինքնիրեն կը մռլտար, դիտելով միշտ ունևորին տունը. — “Աս որչափ բան ներս կրեցին, Տեր Աստված, կերևա որ շատ հյուր պիտի ունենան. խնամիները կերակուրի՞ պիտի գան, ի՞նչ պիտի ըլլա, երկու խոշոր պնակ շաքարեղեն, հնդկահավ, բանտեսբանիա, կողով-կողով պտուղներ, ալ բան չմնաց, որ չկրեին, ո՞ր մեկը պիտի ուտեն. կեսն ալ ծառաները կը գողնան ա”: Եվ Սուրբիկ կը շարունակեր իր անվերջ մենախոսությունը քթին տակեն: Հիմա կամաց կամաց հյուրերը կսկսեն գալ: Մութը կոխած էր և Սուրբիկ ալ բոլորովին փակած էր ապակիին, մեկ ձեռքը ճակտին քիվ ըրած` մինչդեռ մյուսով անընդհատ ապակին կը սրբեր, որ իր շունչին տակ ամեն վայրկյան կը միգանար: Եվ Սուրբիկ մեկիկ մեկիկ կը համրեր եկող հյուրերը, անոնց անունները կը հիշեր և դիտողությունները կըներ: 

Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում

Ռափայել Պատկանյան, Նոր տարի

Երնե~կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն,
Չարը կորչեր, ու բարին
Բուն դներ մեր սրտերուն;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին,
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մի ոստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ սրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սրին,
Հայը բնավ չի սարսեր;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին
Հայ դրոշակ ծածաներ:
Հայեր, երբեք չերկմըտենք,
Կկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն:

Ղազարոս ԱղայանՆոր տարի

Արի, դու,արի
Քո գալդ բարի,
Սիրուն Նոր տարի,
Նոր օրեր բեր մեզ:

Ձյուն տուր սարերի,
Անձրև` արտերին,
Կարկուտը` չարին,
Զով արևը` մեզ:

Անթուփ ծաղիկից,
Աններկ կարմրուկից,
Բարի ցավերից
Ազատ պահիր մեզ:

Մայրական գթով,
Գրկաբաց ձեռքով,
Ուրախ ժպիտով
Առ քո գիրկը մեզ:

Տարին բոլորեց,
Երեսը շրջեց,
Նոր դիպակ դրավ,
Նոր դեմք ցույց տըվավ:

Մարդիկ խնդացին,
Կերան, խմեցին,
Նորադեմ տարուն
Դիմավորեցին:

Հովհաննես ԹումանյանՆոր տարի

Դու էլ արի
Նորեկ տարի
Գըլխիս վերից
Անցիր-գնա,
Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով,
Հողմ ու շանթի
Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վերից,
Իսկ նա հովտում,
Իր հուսալից
Աչքը վերև,
Փոքրիկ, չնչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին…
Ես էլ էնպես,
Նորեկ տարի
Մի խոտ, մի բույս
Ոչ ավելի:
Մի երկիր է
Տվել մեզ կյանք,
Մի երկինք է
Պահել իր տակ,
Եվ գեղեցիկ,
Փարթամ, հպարտ
Մի խոտ, ծաղիկ
Կամ թե մի մարդ…
Մենակ իրար
Չենք հասկանում,
Բայց ապրում ենք
Մի սահմանում,
Մի ճամփով էլ
Պիտի գընանք,
Կըրկին ձուլվենք,
Մի հող դառնանք,
Անհետ,անտես
Կորչենք, ինչպես
Ջոկ  հընչյուններ
Մի մեծ երգի,
Լոկ հյուլեներ
Տիեզերքի…

 Ավետիք Իսահակյան, Նոր տարու գիշերը

Գիշերվա կեսին զանգակատունից
Հնչեց Նոր տարվա ժամը ցնծալից:
Անցավ հին տարին, անցել է ինչպես
Մի հավերժություն մինչև այս րոպեն,
Մի հավերժություն անհուն, անսահման,
Որ չքացել է ոչնչի նման:

Եվ բեռնավորված հույսով ու վախով
Մեռավ հին տարին իր հետ թաղելով
Ապարանքները իմ երազանքի,
Որ շինել էի միշտ ժամանակին
Քանդվող ծովափին:

Եվ ի~նչ կա այսօր,
Կանգնել եմ մենակ և ուղեմոլոր
Ու միտք եմ անում
Հրճվանքը կյանքիս, և վիշտը մնաց
Սրտիս հատակում, ինչպես սև մըրուր:

Կանգնել եմ հիմա անհույս և թափուր`
Աչքերըս սուզած խավար անհայտում
Գալիք օրերի. ականջ եմ դընում
Զանգակատունից խորին գիշերին
Նոր տարվա ժամի հընչող զարկերին,
Որ ինչպես սըրի հարվածներ բեկ-բեկ,
Կտրում են կյանքիս թելերը մեկ-մեկ:

Մետաքսե, Նոր տարվա գիշեր

Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր;
Թե կան սրտեր` չար նախանձով, դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր:

Պարույր Սևակ, Արի Նոր տարի
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜,
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։
Նաև հասկանա՛նք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր..

Գործնական աշխատանք

  1. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր ական կամ ային ածանցներով:

Օրինակ՝

մանուկ — մանկական

Լեռն-լեռնային,լեռնական, քաղաք-քաղաքական, քաղաքային անձրև-անձրևային, բարեկամ-բարեկամական, շուն-շնային, անձրև-անձրևային,, զինվոր-զինվորական, ցամաք-ցամաքային, ծնունդ-ծննդական, տուն-տնային, տնական,, անապատ-անապատային, դև-դևային,, դյուցազն-դյուցազնական, աղաչ(ել)-աղաչական, հրեշտակ-հրեշտակային, ստրուկ-ստրկային,ստրկական, պետ-պետական, տոհմ-տոհմական, տոհմային հանրապետ(ություն)-հանրապետական, խորհուրդ-խորհրդային:

2. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին ինչե՞ր էին դրված: (Սանր, սանրել)

սանրներ:

Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)

սանրել:

Նվերը մի գեղեցիկ ի՞նչ էր: (Սանր, սանրել)

սանր էր:

Նա մի շատ բարի ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)

կախարդ:

Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)

կախարդեր:

Եկողն ամենաչար ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)

կախարդ:

Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: (Կախարդել, կախարդ)

կախարդներ:

Պատին մի աղջկա ի՞նչ էր կախված: (Նկարել, նկար)

նկար:

Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)

նկարել:

3. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ոց (-նոց, -անոց) ածանցով:

ա) Ծաղիկ, հյուր, ավազակ, մեղու: Ծաղկոց, հյուրանոց, ավազականոց:

բ) Գոգ, ձեռ, մատ: Գոգնոց, ձմեռանոց, մատնոց

զ) Կապել, խարտել, սփռել: Կապելանոց, խարտելանոց, սփռոց:

դ) Դրամ, կիլոգրամ, մետր: Դրամանոց, Կիլոգրամանոց, մետրանոց:

ե) Խշշալ, մռնչալ, զռռալ, ոռնալ: Խշշոց, մռնչոց, զռռոց, ոռնոց:

4.Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր: Տրված և ստացված բառերն արմատների միջոցով բացատրի՛ր:

Օրինակ՝

ամփոփաթերթ, ծաղկագիր — ամփոփագիր, ծաղկաթերթ:

Ծովասուն, ձեռնամարտ — ծովամարտ, ձեռնասուն։

Բևեռախույզ, երկրամերձ — բևեռամերձ, երկրախույզ։

Ձկնակեր, մարդավաճառ — ձկնավաճառ, մարդակեր

Պարապմունք 54 նախագիծ Կորդինատային համակարգ

Աշխատանքի կատարման Ժամկետը՝ դեկտեմբերի 20-24

Սիրելի սովորող, բլոգում նոր գրություն բացիր, վերնագիրը գրիր՝
Նախագիծ՝ Կոորդիանատային համակարգ

Ի՞նչ գիտես կոորդիանատային համակարգի մասին, կարող ես օգտվել այս հղումից կամ այլ աղբյուրներից:

Առաջադրանքներ:
Կոորդիանատային համակարգում հերթականությամբ  նշի՛ր այս կետերը,  միացնելով  հատվածներով, ինչ պատկեր կստանաս:


№ 1

(3;3); (0;3); (-3;2); (-5;2); (-7;4); (-8;3); (-7;1); (-8;-1); (-7;-2); (-5;0); (-1;-2); (0;-4); (2;-4); (3;-2); (5;-2); (7;0); (5;2); (3;3); (2;4); (-3;4); (-4;2);
աչք՝ (5;0).

ձուկ, շնաձուկ, կետկորդինատներից

 № 2
(3;0); (1;2); (-1;2); (3;5); (1;7); (-3;6); (-5;7); (-3;4); (-6;3); (-3;3); (-5;2); (-5;-2); (-2;-3); (-4;-4); (1;-4); (3;-3); (6;1); (3;0);
աչք (-1;5). 

Բադիկ կորդինատներից

 № 3
(1;7); (0;10); (-1;11); (-2;10); (0;7); (-2;5); (-7;3); (-8;0); 

(-9;1); (-9;0); (-7;-2); (-2;-2); (-3;-1); (-4;-1); (-1;3); (0;-2); 

(1;-2); (0;0); (0;3); (1;4); (2;4); (3;5); (2;6); (1;9); (0;10);
աչք (1;6). 

Նապաստակ կորդինատներից

№ 4

(1;-4); (1;-6); (-4;-6); (-3;-5); (-1;-5); (-3;-4); (-3;-3); 

(-1;-1); (-1;0); (-3;0); (-3;-1); (-4;-1); (-4;0); (-3;1); (-1;1);

 (-1;2); (-3;3); (-1;4); (0;6); (1;4); (1;2); (3;4); (6;5); (9;2); (9;0); 

(9;-4); (6;-4); (5;-1); (4;-1); (1;-4);   
աչք (-1;3). 

Սկյուռիկ կորդինատներից

№ 5

(7;-2); (7;-3); (5;-3); (5;-4); (1;-4); (1;-5); (-7;-5); (-8;-3);(-10;-3);

 (-11;-4); (-11;-5); (-6;-7); (-4;-9); (-4;-11); (-12;-11);  (-15;-6);

 (-15;-2); (-12;-1); (-10;-1); (-10;1); (-6;3); (2;3); (3;4); (5;4); (6;5); (6;4); (7;5); (7;4); (8;2); (8;1); (4;-1); (4;-2); (7;-2);   
աչք՝  (6;2). 

Կատու կորդինատներից

№ 6
(5;1), (6;2), (6;3), (5;6), (4;7), (5;8), (6;8), (8;9), (9;9), (7;8), (9;8), (6;7), (7;6), (9;6), (11;5), (12;3), (12;2), (13;3), (12;1), (7;1), (8;2), (9;2), (8;3), (6;1), (5;1) և  (5;7)։

Նապաստակ կորդինատներից 2


№7.
(4;-4), (4;-6), (8,5;-7,5), (9;-7), (9;-6), (9,5;-5), (9,5;-3,5), (10;-3), (9,5;-2,5), (4;5), (3;6), (2;6), (0;5),(-3;5), (-7;3), (-9;-1), (-8;-5), (-8;-7), (-4,5;-8), (-4,5;-7), (-5;-6,5), (-5;-6), (-4,5;-5), (-4;-5), (-4;-7), (-1;-7),(-1;-6), (-2;-6), (-1;-4), (1;-8), (3;-8), (3;-7), (2;-7), (2;-6), (3;-5), (3;-6), (5;-7),(7;-7),
Ականջ՝ (6;-4), (6;-3), (7;-2,5), (7,5;-3),
Աչք՝ (8;-6)

Չգիտեմ ինչ կորդինատներից


№8
(3; 0), (1; 2), (-1; 2), (3; 5), (1; 8), (-3; 7), (-5; 8), (-3; 4), (-6; 3), (-3; 3), (-5; 2),(-5; -2), (-2;-3), (-4; -4), (1; -4), (3; -3), (6; 1), (3; 0) և (-1; 5)․

Բադիկ կորդինատներից 2

Սա շատ նման է №2 – ին, բայց ներքևի մասերը տարբեր են

№9
(-5; 4), (-7; 4), (-9; 6), (-11; 6), (-12; 5), (-14; 5), (-12; 4), (-14; 3), (-12; 3), (-11; 2), (-10; 2),(-9; 1), (-9; 0), (-8; -2), (0; -3), (3; -2), (19; -2), (4; 0), (19; 4), (4; 2), (2; 3), (6; 9), (10; 11),  (3; 11), (1; 10), (-5; 4),
Աչք՝ (-10,5; 4,5)․

Ծիծեռնակ կորդինատներից


№10. Տեղադրիր փղի նկարը /նախորդ դասից/

(4;-3)(2;-3),(2;-2)(4;-2)(4;-1),(3;1)(2;1)(1;2)(0;0)(-3;2).(-4;5),
(0;8),(2;7),(6;7),(8;8),(10;6),(10;2),(7;0),(6;2),(6;-2),(5;-3),(4;-3),
(4;-5),(3;-9),(0;-8),(1;-5),(1;-4),(0;-4),(0;-9),(-3;-9),(-3;-3),(-7;-3),(-7;-7),
(-8;-7),(-8;-8),(-11;-8),(-10;-4),(-11;-1),(-14;-3),(-12;-1),(-11;2),(-8;4),(-4;5):

Փիղ կորդինատներից

Ստեղծագործական աշխատանք:
GEOGEBRA ծրագրով, նկարիր որևէ  պատկեր, հետո բլոգում  հերթականությամբ  նշիր այդ  կետերի կոորդինատները, փոխանցիր ընկերոջդ, թող կգուշակի ստացված պատկերը:

(1;-1), (1;-3), (-1;-3), (-1;-1), (4;-1), (2;1), (4;2), (2;3), (3;4), (0;6), (-3;4), (-2;3), (-4;2), (-2;1), (-4;-1), (-1;-1):

Ստուգողական

Ֆիզիկական երեւույթների տարատեսակներ են ձայնային, էլեկտրական, մագնիսական: 2. Քիմիական երեւույթներն անվանվում են նաեւ ռեակցա :3.Բնության մեջ հաճախ տեղի են ունենում նաեւ երևույթներ , որոնց ընթացքում մի նյութը փոխարկվում է մեկ այլ նյութի: Այսպիսի երեւույթները կոչվում են քիմիական:

Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ, որոնց դեպքում՝
ա) նյութի գույնի փոփոխություն է տեղի ունենում
Ժանգոտում
բ) լույս է անջատ­ վում,
Այրում
գ) հոտ է տարածվում:
Ուտելիքի թթվելը
5. Նայե՛ք նկարին եւ պատասխանե՛ք, թե ինչու է երկրորդ դեպքում կրա­ջուրն ավելի շուտ պղտորվում։Մի անոթը ավելի տաք է

6.Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիաներ.
ա) C + O2 =CO2 գ) H2 + S =H2S բ) CH4 = H2 + C դ) FeS =Fe + S
7.Ո՞ր ռեակցիան է ուղեկցվում է ջերմության եւ լույսի անջատումով:
8. Հիմնականում ի՞նչ նյութեր են առաջանում վառելանյութերի այրման ար­դյունքում։
Գազեր
9.Ի՞նչ բանաձև է գրված Vմիջ= S/ t
Արագությունը = ճանապարհ : ժամանակ
10.Ի՞նչ է բնութագրում ուժը:Ի՞նչ տառով են նշանակում ուժը:
Ուժը բնութագրում է ինչքան աշխատանքով ինչքան ճանապարհ է անցել։ Նշանակում են F տառով։
11.Մարմինների ձեւափոխության ( դեֆորմացիա) ի՞նչ տեսակներ կան:
Առաձգական և պլաստիկ
12.  Ի՞նչ բանաձև է գրված   A =F * S
Աշխատանքը = ուժով անցած ժանապարհը
13.Ջերմային ընդարձակման ժամանակ մարմնի զանգվածը՝
ա) մեծանում է
բ) փոքրանում է
գ) չի փոխվում
14. Նյութի գազային վիճակից հեղուկ վիճակի անցումը կոչվում է՝
ա) պնդացում
բ) խտացում
գ) հալում
15.Ի՞նչ է պատկերված .Image.jpeg
Պատկերված է Էլեկտրացույցի թերթիկները։

Դեկտեմբերի 20-24

Պատասխանել հարցերին

1. Որտեղի՞ց է առաջացել «էլեկտրական» բառը:

Սաթը հույներն անվանում էին «էլեկտրոն»: Այստեղից էլ առաջացել է էլեկտրականություն բառը:

2. Ներկայացրե՛ք էլեկտրական երեւույթների օրինակներ:

Եթե գրիչը շփես շորով և մոտիկացնես թղտին ապա թուղտը կթրչի դեպի գրիչի ուղղությամբ։ ԵՒ դա Էլեկտրական երևույթ է։

3. Ո՞ր լիցքն են անվանում դրական, ո՞րը` բացասական:

Դրական էլեկտրական լիցքեր կոչվում են թղթով կամ մետաքսով շփված ապակին, իսկ բացասական էլեկտրական լիցքեր կոչվում են բրթով կամ մորթիով շփված ճկազանգվածը։

5. Միմյանց հետ շփվելիս միայն մի՞ մարմինն է էլեկտրականանում, թե՞ երկուսն էլ:

Երկուսնել էլեկտրականանում են։

Դեկտեմբերի 13-17

  • Հարցեր
  • Ե՞րբ է մարմինը համարվում էլեկտրականացված:
  • Մարմինը համարվում է էլեկտրականացված նրանից հետո, որ երկու մարմին շփվում են իրար հետ։
  • Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական, եւ որո՞նք՝ բացասական։
  • Դրական էլեկտրական լիցքեր կոչվում են թղթով կամ մետաքսով շփված ապակին, իսկ բացասական էլեկտրական լիցքեր կոչվում են բրթով կամ մորթիով շփված ճկազանգվածը։
  • Էլեկտրացույցի թերթիկները լիցքավորվելիս ինչո՞ւ են վանում միմյանց:
  • Էլեկտրացույցի թերթիկները լիցքավորելիս վանում են միմյանցից, որովհետև երկու լիցքերն նույն եին։
  • Ինչպե՞ս են պարզում մարմինների էլեկտրականացված լինելը։
  • Այդ իրը, որը ուզում եք պարզել էլեկտրականացված լինելը, մոտիկացրեք թղթին, եթե թուղթը ձգվի ձեր առարկաի մոտ ուրեմն թուղթը էլեկտրականացված է։