Մարտ ամսվա կենսաբանության անփոփում

1.Ինչպես է առաջանում սրտամկանի ինֆարկտը։

Սրտամկանի ինֆարկտի առաջացմանը նպաստում են հիպերտոնիկ հիվանդությունները՝ շաքարախտը, ճարպակալումը, նյարդային գերլարումն ու հոգեկան ցնցումները,և ծխելը։ Սրտամկանի ինֆարկտը մեծ մասամբ առաջանում է կրծքային հեղձուկի ֆոնի վրա, որի դեպքում ֆիզիկական և հոգեկան գերլարումները կարող են դառնալ սրտամկանի ինֆարկտի անմիջական պատճառը։Ես ուզում եմ նշել,որ սիրտ անոթային հիվանդությունները առաջանում է հաճախակի 40-60 տարեկանների մոտ։

2.Սրտամկանի ինֆարկտի նախանշաններ։

Ես կարծում եմ, որ սրտամկանի ինֆարկտի նախանշաներն են հոգնածությունը, թուլությունը, տրամադրության տատանումները, գլխապտույտը, սրտի զարկերի արագացումը,այտուցները և այլն:Այնուամենայնիվ այս հիվանդությունը կարելի է կանխարգելել դեռ 30 օր առաջ՝ պարզապես հետևելով օրգանիզմի տված ազդանշաններին: Նույնիսկ եթե այդ ախտանշանները հաճախ չեն դրսևորվում, սա արդեն սրտի առողջության մասին մտածելու պատճառ է: Օրվա ընթացքում ավելի քան 5 անգամ նոպաների ի հայտ գալու դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին և բուժզննում անցնել:

3։Ինչպես է առաջանում գլխուղեղի կատվածը։

Գլխուղեղի կաթվածը սովորաբար առաջանում է գլխուղեղին քիչ քանակությամբ թթվածին ու արյուն հասնելու պատճառով:Արյունատար անոթների խցանումներն ու վնասվածքները խոչընդոտում են արյան կանոնավոր շրջանառությանը կամ նպաստում են արյան մակարդման, ինչն էլ սպանում է գլխուղեղի բջիջները:Կաթվածից առաջացած բարդությունները կախված են գլխուղեղի ախտահարման հատվածից:Հարկ է նշել, որ գլխուղեղի կաթվածն աշխարհում մահվան դեպքերի 5-րդ ամենատարածված պատճառն է և հաշմանդամության ամենատարածված պատճառը: Սա, որպես կանոն, ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ (60%), քան տղամարդկանց(40%):

4.Գլխուղեղի կատվածի նախանշաններ։

Կաթվածն ուղեղում արյան շրջանառության խախտումն է: Կաթվածի պատճառները կարող են տարբեր լինել, օրինակ՝ ուղեղի որևէ հատվածում արյան անբավարարությունը, թրոմբոզը, արյան, անոթների և սրտի  հիվանդությունները:Գլխուղեղի կատվածի նախանշաններից են նաև հանկարծակի գլխացավը, Մկանային հոգնածությունը, Տեսողության խախտումը, Խոսքի խնդիրները:

5.Ինչպիսի սրտանոթային հիվանդություններ գիտեք։

Ես գիտեմ մի քանի սիրտ-անոթային հիվանդություններ դրանք են ինֆարկտը,կրծքահեղձուկը,սրտի արատները,կաթվածը և այլն:

6.Թվարկել շնչառական համակարգի բաժինները:

Շնչառական համակարգի բաժիններից են քթի խոռոչը, կոկորդը, շնչափողը, բրոնխները,և թոքերը:

7.Բռոնխների դերը շնչառական համակարգում։

Բրոնխները կառուցվածքով նման են շնչափողին: Նրանք երկու խոշոր խողովակներ են, որոնք մտնում են թոքեր և այնտեղ ճյուղավորվելով առաջացնում են բրոնխածառ: Խոշոր բրոնխները վեր են ածվում մանր բրոնխների, սրանք էլ` մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են օդով լցված թոքաբշտերով: Թոքաբշտերի պատերը կազմված են միաշերտ հարթ էպիթելից, բարակ առաձգական թելերից և պատված են արյան մազանոթների խիտ ցանցով:

8.Ինչ դեր ունեն ձայնալարերը և ինչպես են աշխատում։

Ձայնալարերը լորձաթաղանթի ծալքեր են, որոնք դուրս են ցցված կոկորդի խոռոչում վահանաձև գեղձի և արիտենոիդ աճառների միջև: Նրանք մասնակցում են ձայնի ձևավորմանը, ինչպես նաև ունեն պաշտպանիչ գործառույթ՝ կանխում են օտար առարկաների, սննդի մասնիկների և ջրի ներթափանցումը թոքեր և բրոնխներ։

9.Ներկայացնել գազափոխանակությունը թոքերում։

Գազափոխանակության հիմքում ընկած է օդի բաղադրիչ տարրերի քանակական տարբերությունը, ընդ որում` ներշնչման պահին, համեմատած թոքաբշտերը պատող մազանոթների երակային արյան մեջ եղած CO2-ի խտության հետ, թոքաբշտերում CO2-ի խտությունը փոքր է: Այդ պատճառով մազանոթից CO2-ը անցնում է թոքաբուշտ:

10.Ինչպիսի հիվանդություններ կարող են առաջանալ շնչառական համակարգում։

Բրոնխիալ Ասթմա, Թոքաբորբ, Բրոնխիտ, Անգինա, Գրիպ, Կոռոնավիրուս։

11.Ներկայացնել մարտ ամսվա բլոգային աշխատանքները:

Բաժինը տեսեք՝այստեղ

Շնչառություն

Շնչառական համակարգը օդը տեղափոխում է, քթով, ըմպանով, շնչափողով և բրոնխներով։ Տեղի է ունենում փոխանակում ՝ ածխաթթու գազը վերածվում է թթվածնի։ Քթի խոռոչից դուրս է գալիս քթանցքների միջոցով։ Քթի խոռոչը պատված է թարթիչներով, լորձաթաղանթով և արյունատար մազանոթներով։ Օդը ֆիլտրվում է թարթիչնեի, խոնավանում է լորձաթաղանթի իսկ տաքանում է մազանոթերի շնորհիվ։ Օդը անցնում է ըմպան։ Ուտելիքը և օդը բաժանվում են։ Օդը գնում է կոկորդ։ Էպիգլոտիտը կազմված է սննդային թաղանթից, այն գտնվում է կոկորդի դիմացում և խոչընդոտում է սննդի հայտնվելը շնչառական ուղիներում, կուլ տալու ընթացքում։ Թոքերը իրենցից ներկայացնում են ծակոտեն ճկուն թաղանթ։ Շնչառությունը իրականանում է թոքերի լայնցամամբ և նեղացմամբ։ Օդը տեղափոխող բրոնխները, բաժանված են ավելի մանր ճյուղերի՝ բրոնխիոլների։ Ամեն բրոնխիոլի ծայրում տեղադրված են ալվելոային պարկեր։ Ալվելոյաին պարկերը շրջապատված են արյունատար մազանոթներով, և ներառում են միլիոնային միաբջջիջ հյուսվածքներ, որտեղ ընդանում է գազափոխանակումը։ Օդի թթվածինը քթով մտնում է ըմպան, ապա կոկորդ, շնչափող, բրոնխներ և ալվեոլներ։

1. Ինչո՞ւ պետք է քթով շնչել:
Քանի որ քթի խոռոչով անցնելիս, օդը փոշեզրկվում էմանրէազերծվում, տաքանում և խոնավանում է:Բերանի խոռոչի մակերեսը անհամեմատ փոքր է: Այդ պատճառով բերանով շնչելիս օդը չի ենթարկվում վերոհիշյալ փոփոխություններին, որի հետևանքով հաճախ առաջանում են օդատար ուղիների բորբոքումներ:

2. Ինչո՞ւ ջրի ﬔջ ընկած թոքի կտորը չի ընկղմվում:
․․․

4. Ինչո՞ւ երեխան, ով այս կամ այն պատճառով դժվարանում է քթով շնչել,
հաճախ է հիվանդանում մրսածության հիվանդություններով:

Քանի որ, բերանով շնչելիս օդը չի ենթարկվում տաքացման, մեր օրգանիզմ է գնում սառը օդ, որի արդյունքում մենք հիվանդանում ենք մրսածության հիվանդություններով։

Միջին ուղեղ

Միջին ուղեղը վարոլյան կամրջի շարունակությունն է։ Միջին ուղեղը բաղկացած է քառաբլուրներից, որոնք ապահովում են տեսողության ու լսողության առաջնային ռեակցիաները՝ ակնագնդի շարժումը դեպի լույսի աղբյուրը, կենդանիների ականջախեցու և մարդու գլխի թեքումը դեպի ձայնը։

Միջին ուղեղում են գտնվում նաև զգացող և շարժիչ որոշ կորիզներ, որոնք կարգավորում են ակնագնդերի շարժումը, բբային ռեֆլեքսները, մկանային լարվածությունը, դիմախաղի, մատների նուրբ շարժումները։ Միջին ուղեղի վնասման դեպքում նկատվում են այդ մկանների ոչ կամային կծկումներ կամ դող։ Միջին ուղեղում գտնվող նեյրոնների որոշ խումբ կեղևի վրա թողնում է ակտիվացնող ազդեցություն, որը կարևոր նշանակություն ունի արթուն վիճակը պահպանելու համար։ Միջին ուղեղով են անցնում նաև ողնուղեղը մեծ կիսագնդերի հետ կապող ուղիները։ 

Միջանկյալ ուղեղ

Միջանկյալ ուղեղըտեղադրված է մեծ կիսագնդերի տակ։ Նրա հիմնական բաժիններից են տեսաթումբը ու ենթատեսաթումբը։ Տեսաթումբն իրականացնում է ողնուղեղից, միջին ուղեղից, ուղեղիկից ու հիմային հանգույցներից դեպի մեծ կիսագնդեր ընթացող նյարդային ազդակների մշակում, մասնակցում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կարգավորմանը։ Մեծ կիսագնդերի կեղևի հետ ունեցած երկկողմանի կապերի շնորհիվ տեսաթումբը մասնակցում է քնի ու արթունության հերթագայմանը, գիտակցության պահպանմանը, արգելակման զարգացմանը։ Այն նաև ցավազգաց կենտրոն է։

Ենթատեսաթումբը կարևոր դեր ունի օրգանիզմի ներքին միջավայրի կայունության պահպանման, ինքնավար, ներզատական ու մարմնական համակարգերի ամբողջականության համար։ Այստեղ են գտնվում նյութափոխանակությունը, մարմնի կայուն ջերմաստիճանը, քաղցի ու հագեցման, ծարավի, սեռական վարքագծի, վախի ու կատաղության, քնի ու արթունության հերթագայումը կարգավորող կենտրոնները։ Ենթատեսաթումբը նաև վեգետատիվ նյարդային համակարգի գործունեությունը կարգավորող ենթակեղևային բարձրագույն բաժինն է։

Կենսաբանություն,առաջադրանքներ

1.Վահանաձև գեղձի առաջացրած հիվանդություններ։


Վահանաձև գեղձի խնդիրները ազդում են օրգանիզմի նյութափոխանակության գրեթե բոլոր կենսականորեն կարևոր օղակների վրա: Վահանաձև գեղձը փոքրիկ ներզատական (էնդոկրին) օրգան է, որը տեղակայված է պարանոցի վրա, կոկորդի հիմքի մոտ: Այս գեղձն արտադրում է հորմոններ (կոչվում են թիրեոիդ հորմոններ), որոնք կարգավորում են օրգանիզմի նյութափոխանակության տարբեր կարևորագույն օղակները: Մասնավորապես, վահանաձև գեղձն իր հորմոնների միջոցով մասնակցում է սրտանոթային համակարգի գործունեությանը, մարմնի ջերմաստիճանի և զանգվածի կարգավորմանը:

2. Ենթաստամոքսային գեղձի ֆունկցիաի խանգառման հետևանքով առաջացած հիվանդություններ։


Սուր պանկրեատիտ, ենթաստամոքսային գեղձի հանկարծակի բորբոքումն է։ Պատճառներն են լեղաքարային հիվանդությունը, ալկոհոլի մեծ քանակի օգտագործումը, պարբերական հիվանդությունը, վնասվածքները, շատ ավելի քիչ դեպքերում՝ խոզուկը։ Կարող է ախտադարձվել կամ փոխարկվել քրոնիկ պանկրեատիտի։
Սուր պանկրեատիտ

3. Մակուղեղի առաջացած ֆունկցիա։

Մակուղեղը կամ հիպոֆիզը ձեր հորմոնային համակարգի կենտրոնական օղակներից մեկն է:

Չնայած իր փոքր չափին, մակուղեղն արտադրում է բազմաթիվ հորմոններ, որոնց մի մասն ուղղակիորեն ազդում է ձեր օրգանիզմի վրա, իսկ մյուսները հսկում են ներզատական այլ գեղձերի կողմից հորմոնների արտադրությունը։