Հոլովման տեսակները

Գոյականի սեռական հոլովը կազմելիս բառերը փոփոխվում են տարբեր ձևերով: Ըստ
դրանց՝ առանձնացվում են տարբեր հոլովումներ։ Ժամանակակից հայերենում կա
ութ հոլովում՝ -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո-։ Հոլովումները լինում են արտաքին և
ներքին։ Արտաքին հոլովման ժամանակ հոլովական մասնիկն ավելանում է բառի վերջից, իսկ
ներքին հոլովման ժամանակ փոփոխությունը կատարվում է բառի ներսում։ Արտաքին են
-ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց հոլովումները, իսկ -ա-, -ո- հոլովումները ներքին են։

Արտաքին հոլովումներ
Ի հոլովմանը պատկանող բառերի թիվը շատ մեծ է՝ գրքի, դպրոցի, նկարի,
բառի և այլն։ Բոլոր գոյականների հոգնակիի ձևերը նույնպես հոլովվում են -ի-ով, բացի -ց հոլովմանը պատկանող բառերից, օրինակ՝ գառան, բայց գառների, քրոջ-քույրերի, տարվա-տարիների, իսկ Վարդանանք-Վարդանանց: Գոյականի հոլովումը որոշվում է ըստ եզակի սեռական հոլովի։
Ու հոլովմանը պատկանում է ի-ով ավարտվող բառերի մեծ մասը (օրինակ՝
հոգի-հոգու, գինի-գինու), հետևյալ բառերը՝ ամուսին, անկողին, Աստված,
մարդ;
Վա հոլովմանը պատկանում է ժամանակ ցույց տվող գոյականների մի մասը,
օրինակ՝ գիշեր-գիշերվա, օր-օրվա, ամիս-ամսվա, շաբաթ-շաբաթվա և այլն։
Սակայն ժամանակ ցույց տվող մի շարք բառեր այս հոլովմանը չեն պատկանում՝
րոպե, դար, վայրկյան, երեկո բառերը, ամսանունները և այլն։ Շաբաթ բառը
հոլովվում է վա-ով, եթե արտահայտում է ամբողջ շաբաթվա՝ 7 օրվա իմաստ, այլ
ոչ թե շաբաթ օրվա։
ԱՆ հոլովմանը պատկանում է գրաբարում -ն վերջնահնչյունն ունեցած բառերի
մի մասը՝ մուկ- մկան, դուռ- դռան, լեռ-լեռան, թոռ-թոռան, բեռ-բեռան, ծոռ-ծոռան, եզ-եզան, գառ-գառան, նուռ-նռան և այլն, ինչպես նաև -ում վերջածանցով կազմված բառերը, օրինակ՝ գրավում-գրավման, ուսում-ուսման, մոտեցում-մոտեցման։ Այս հոլովմամբ են հոլովվում նաև մանուկ (եթե
անձնանուն չէ), գարուն, աշուն, ամառ, ձմեռ բառերը՝ գարնան, աշնան, ամռան,
ձմռան, թեև գործածական են նաև ամառվա և ձմեռվա ձևերը։
Ոջ հոլովման պատկանում են անձ ցույց տվող մի քանի բառեր՝ ընկեր-ընկերոջ, քույր-քրոջ,
կին-կնոջ, տեր-տիրոջ, սկեսուր-սկեսրոջ, աներ-աներոջ և այլն։ Սրանց մի մասը կարող է հոլովվել նաև -ի-ով։
Ց հոլովման պատկանում են -անք, -ենք, -ոնք, -ունք ածանցներով կազմված
այն բառերը, որոնք տոհմ, ազգակցություն, գերդաստան են ցույց տալիս, ինչպես՝
Սահակենք-Սահակենց, Վարդանանք-Վարդանանց, մերոնք-մերոնց, Վեդունք-
Վեդունց և այլն։ Այսպես են հոլովվում նաև մարդիկ, կանայք և տիկնայք հոգ-
նակիները՝ մարդկանց, կանանց, տիկնանց։

Ներքին հոլովումներ
Ո հոլովման պատկանում են հայր-հոր, մայր-մոր, եղբայր-եղբոր և նրանցով կազմված այն բառերը, որոնցում նրանք վերջին բաղադրիչ են (օրինակ՝ հորեղբայր, նախա-
հայր)։ Այս հոլովումը ներքին է, որովհետև փոփոխությունը կատարվում է բառի
ներսում։
Ա հոլովման պատկանում են -ություն վերջածանցով կազմված բառերը
(օրինակ՝ մեծություն-մեծության, ընկերության, գեղեցկության), ինչպես նաև տուն,
շուն, սյուն, ձյուն, արյուն, անկյուն, անուն բառերը։ Անկյուն բառը հիմնականում
այսպես է հոլովվում, երբ երկրաչափական հասկացություն է (օրինակ՝ Որոշել
տրված սուր անկյան աստիճանը), իսկ մյուս դեպքերում սովորաբար հոլովվում է
ի-ով (օրինակ՝ Սենյակի անկյունի մոտ կախված նկարը գեղեցիկ էր)։ Հոլովման
ժամանակ անուն բառում կատարվում է ու-վ հնչյունափոխություն՝ անուն-
անվան։
Այլաձև հոլովում։ Ընդհանուր հոլովումից շեղվում են մի քանի բառեր, որոնք
ունեն այլաձև հոլովում՝ աղջիկ-աղջկա (-ա արտաքին հոլովում), սեր-սիրո (-ո
արտաքին հոլովում), մահ-մահվան (-վան արտաքին հոլովում), դուստր-դստեր,
կայսր-կայսեր (-ե ներքին հոլովում)։ Դուստր և կայսր բառերը կարող են հոլովվել
նաև -ի-ով։ Սրանցից բացի՝ կան նաև այլ ձևեր, որոնք, սակայն, հնացած են և գործածվում են միայն որոշ կապակցություններում, ինչպես՝ հուսո, լուսո, սգո, պատվո (-ո արտաքին),
ծննդյան, հանգստյան, գալստյան, կորստյան (-յան հոլովում)։ Սովորաբար այս
բառերը հոլովվում են ի-ով։

Արտաքին հոլովում
1. Բառաշարքում ընդգծիր ի հոլովման պատականող 6 բառ:
Երեկո, մորաքույր, ամառ, մեղուտղա, մարդ, վարձձու, ընկեր, ուսուցիչ:
2. Բառաշարքում ընդգծիր ու հոլովման պատկանող 6 բառ:
Կսկիծ, ամուսին, տատ, ուռենի, ականջօղ, տղամարդթագուհի, պապ, ոսկիքեռի:
3.Բառաշարքում ընդգծիր վա հոլովման պատկանող 6 բառ:
Ուրբաթ, տարիժամ, գագաթ, գիշեր, րոպե, ամիս, դար, օրցերեկ:
4.Բառաշարքում ընդգծիր ան հոլովման պատկանող 6 բառ:
Ընդմիջում, ձնաբուք, սառցալեռ, հուշասյուն, ամառբեռ, ազգանուն, նուռ, տեսանկյուն, գարուն:
5.Բառաշարքում ընդգծիր ոջ հոլովման պատկանող 6 բառ:
Բաժնետեր, տերտեր, տիկին, որդի, հարսնաքույր, լապտեր, դասընկեր, դուստր, տերկին:

Ներքին հոլովում
1.Բառաշարքում ընդգծիր ա հոլովման պատկանող 6 բառ:
Եռանկյուն, շարժում, ձյունթոնրատուն, ձուկ, շունթերություն, կորյուն, արյուն, հանգիստ:
2.Բառաշարքում ընդգծիր ո հոլովման պատկանող 6 բառ:
Բուժքույր, հայրտիրամայր, խաղընկեր, մորեղբայրվանահայր, քույր, եղբայր, սկեսրայր, նախահայր:

Տեքտային աշխատանք

Որոշիր ընդգծված գոյականների հոլովը:

Ասում են, թե հենց մի փշուր հացուղղական է գետնինտրաական ընկնում, երկնքիցբացառական մեզ համար անտեսանելի հրեշտակուղղական է իջնում և կանգնում հացիսեռական փշուրի վրա, որպեսզի այն ոտնատակ չընկնի, չպղծվի: Այնպես որ, իմացեք՝ գետնին ընկած բոլոր փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Քանի որ դա շատ դժվար է և հոգնեցուցիչ, մարդիկ պետք է հրեշտակներինտրական օգնության շտապեն,  հացը գետնիցբացառաական վերցնեն ու մի բարձր տեղ դնեն:

Հացը գետնին գցելը մեղք է ,քանի որ այն թոնիր է մտել, կրակովգործիական  մաքրվել, սրբացել:

2.Ընդգծե՛ք ուղղական հոլովի 5 ձև։

ա. Տիկին, հատակին, մարտին, գետինկաղին, ջրվեժին, բաժինխուրջին, հաղարջին

բ. Թղթակից,  կողակից, դաշնակից, ծուղակից, խոսակից, ուղեկից, խոյակից, կղզյակից

գ. Կորով, գորով, նավով, կավով, ժողով, տողով, տաղով, մաղով, կողովհոլով

դ. Այգում, ոռոգում, շենքում, խաղում, հակազդումփլուզում, երկնքում, անկումշտկում, որջում

2. Ընդգծե՛ք սեռական հոլովի 5 ձև։

ա. Օրվա, տեսքով, գիշերվանից, շարժմամբ, կրակի, այգուց, որդու, քրոջ, Հակոբենց, անտառի մեջ

3.  Ընդգծե՛ք տրական հոլովի 5 ձև։

Տիկին,  ձորինարձանին, հոգին, գերանդին, հացին,  գրին,  բանալին,   սարին

4. Ընդգծե՛ք բացառական հոլովի 5 ձև։

ա. Որդուց, վահանով, այգուց, հարթակում, գնդակից, գավիթների, գումարման, անտառից, Վահանենց, փաստից

բ. Հոգուց, ուղուց, սպիտակուց, էգուց, գոտուց, նեղուց, այտուց, ոզնուց, դեղնուց, ապակուց

4. Ընդգծե՛ք գործիական հոլովի 5 ձև։

 Հրով, եզրում, սանրով, պարկեր, պանրով, խաղողի, սայրով, պատին, թեյով, կարագից

5. Ընդգծե՛ք ներգոյական հոլովի 5 ձև։

Կրակում, լիտրով, խոսքում, կողքից, հարկում, վարկեր, կերպարում, երեսին, կարգում, կապանցի

6. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը

ա. Տղամարդիկ (կանանցում, կանանց մեջ) ամենից ավելի գնահատում են նվիրումը և հավատարմությունը։

բ. Այսօր մեր (փողոցով, փողոցովն) անցնելիս քիչ էր մնում մեքենայի բախվեի։

գ. <<Տեսնես օրերից մի օր (Աստված, Աստվածը) կպատժի՞ այդ ավազակներին>>, — մրմնջում էր ծերունին։

դ. —(Զգուշություն, զգուշությունը) լավ բան է, — ինձ միշտ խրատում էր պապս։

ե. Քիչ հետո գնալու ենք քաղաքի (կենտրոնը, կենտրոն):

զ. Ես հիմնարկի բոլոր ( տիկնանց, տիկնանցը) կզգուշացնեմ, որ միջոցառմանը մասնակցելու են միայն տղամարդիկ։

Պարապմունք 25

1.
3y^2x^8 Միանդամը բարձրացրու քառակուսի և արդյունքը գրիր կատարյալ տեսքով:

81y⁴x¹⁸

2.
0,49m^4 n^2 Միանդամը ներկայացրու մեկ այլ միանդամի աստիճանի տեսքով:

3.
Բազմապատկիր  -5x^6y^3  և  7xy^2z միանդամները:

-35x⁷y⁴z


4.
Պարզեցրու արտահայտությունը.  2a(-a^3+14bc)

16a⁴bc

5.
Ընդհանուր արտադրիչը դուրս բեր փակագծերից
ա) 3a+3b=3×(a+b)
բ)12a^2+36bac^2=12×(a³bc²)
գ)65x-25=-5(13×5)
դ)-6x-24xy=-30x²y

6.
Հաշվիր արտահայտության արժեքը.                         

1^5+ (-2)^4 + 4^3 – (-1)^2

80
   

7.
Հավասար արտադրիչների արտադրյալը փոխարինիր աստիճանով.
x·x·x·+(y-a)·(y-a)·(y-a) ·(y-a)

X³+y-a⁴

8.
Խնդրի տվյալներով կազմիր թվային արտահայտություն և հաշվիր արժեքը:
Գտիր Նարեկի ծախսած գումարը, եթե նա գնել է 3 գրիչ՝ յուրաքանչյուրը 120 դրամ արժողությամբ և 5 տետր՝ յուրաքանչյուրը 180 դրամ արժողությամբ։

3×120=360

5×180=900

360+900=1260

9.
Աստղանիշի փոխարեն ընտրեք այնպիսի միանդամ, որ ստացվի ճիշտ հավասարություն.

ա) 2a^2b .   * = 14a^5b^7
բ) -48a^12c^3b^4 .  * = 48a^16c^4b^4

 10.  
Գրեք արտադրյալը.

ա) x-ի քառակուսու և x ու y-ի գումարի,

բ) a-ի կրկնապատիկի և a-ի ու 5-ի տարբերության,

գ) a-ի ու b-ի գումարի և 7 թվի,

դ) 3-ի ու x-ի տարբերության և b-ի կեսի,

Կենսաբանություն

  1. Ներկայացնել պտերանմանների բազմացումը

բազմանում են սպորներով։ Բարենպաստ պայմաններում սպորերի վրա առաջանում է կանաչ թիթեղիկ (նախածիլ): նրա արմատները ռեզոիդներ են:

3. Ներկայացնել մերկասերմ բույսերի կառուցվածքը և տարածվածությունը

4. Ներկայացնել մերկասերմ բույսերի բազմացումը
սոճու ճյուղերի վրա առաջանում են կանաչադեղավուն արական կոներ և կարմրավուն իգական կոներ:

5. Ներկայացնել մերկասերմ բույսերի դերը մարդու կյանքում և բնության մեջ
մերկասերմերը օգնում է բուժել մարդկանց հիվանդություններից։

6. Ներկայացնել ծաղկավոր բույսերի կառուցվածքը և բնութագիրը

7. Ներկայացնել ծաղկավոր բույսերի բազմացում
ծաղիկը զարգանում է ծաղկակոթի վրա և լայնանում է ծաղկակալում, որն իր վրա կրում է ծաղկի մնացած մասերը:Մանր կանաչ տերևներից բաժակաթերթիկներից, ձևավորվում է բաժակը, իսկ վառ և գունավոր պսակաթերթիկներից պսակը:

Տեքստային աշխատանք 330, 334, 335

330.Նախադասությունները համապատասխանաբար տեղադրի՛ր տեքստում: Տրված և ստացված տեքստերը համամատի՛ր


Քաղաքի անունը Օուշեն Գրոուվ է: Յոթ հազար բնակիչ ունի: Քաղաքի փողոցներում ո՛չ մի ճռռոց ու հռնդյուն չես լսի: Մա՛րդ են, հանկած մեքենա վարելու գայթակղությանը չտրվեն: Երկարատև բանավեճերից հետո մի բացատրություն է արվել:
ԱՄՆ-ի Նյու-Ջերսի նահանգում մի փոքրիկ քաղաք կա: Արդեն հայուր տարի է, ինչ այնտեղ կիրակի օրը հայտարարված է «լռության օր»: Այդ օրը տրանսպորտի երթևեկությունն արգելված է : Թերթերն առաքվում են հեծանիվներով: Փողոցները ծանր, թուջե շղթաներով ցանկապատվում են ու փականքով փակվում:

334. Տեքստը համառոտի՛ր՝ տասը նախադասություն հանելով (անհրաժեշտության դեպքում բառեր ավելացրո՛ւ կամ փոխի՛ր):

Երկու ընկեր անապատով գնում էին: Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, ոչ օգնեց ընկերոջը, ոչ էլ նույնիսկ ջուր տվեց: Թողեց, հեռացավ: Աղետյալը վերջին շնչում ընկած մնաց: Բարեբախտաբար եկավ, մի քարավան հասավ այդտեղ: Մարդիկ կիսամեռ տղային գտան, ջուր տվեցին ու նրան ուշքի բերեցին: Տղան, նորից առույգացած, շարունակեց ճամփան: Գնա՜ց, գնա՜ց, հասավ ընկերոջը: Բան չասաց, լուռումունջ շարունակեց ճամփան: Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց, ընկավ ու չկարողացավ ոտքի կանգնել: Ոտքը կոտրվել էր: Ընկերը նրան շալակն առավ, մեծ դժվարությամբ տարավ հայրենի քաղաքը, հասցրեց տուն, կնոջ մոտ: Ու հրաժեշտ տվեց. -Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:

Երկու ընկեր անապատով գնում էին: Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, օգնեց ընկերոջը: Բարեբախտաբար Տղան, նորից առույգացած, և նրանք շարունակեցին ճամփան: Բան չասացին, լուռումունջ շարունակեցին ճամփան: Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր տվող ընկերը սայթաքեց, ընկավ ու չկարողացավ ոտքի կանգնել: Ոտքը կոտրվել էր: Ընկերը նրան շալակն առավ, մեծ դժվարությամբ տարավ հայրենի քաղաքը, հասցրեց տուն, կնոջ մոտ: Ու հրաժեշտ տվեց. -Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից: Որ ընկերը պետք է նեղ պահին իր ընկերոջ կողքը լինի ինչ ուզումա լինի:

335. Տեքստը համառոտի՛ր՝ դարձնելով այն կարճ (3-4 նախադասությունից կազմված) հաղորդում՝ ստեղծված նոր սարքի մասին: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել: Նրանք անընդհատ մտածում են՝ ինչպե՛ս անեն, որ իրենց անհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն: Եվ քանի գնում, անհրաժեշտ առարկաների ցանկն ավելանում է: Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի հեռուստացույց արտադրել: Տեսնո՞ւմ եք, թե ուր է հասել մարդու պահանջը: Նոր սարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում: Այսինքն՝ երկու խնձորն ավելի ծանր կարող է լինել, քան այդ հեռուստացույցը: Դա շատ փոքր մարտկոցների օգնությամբ ինը ժամ անընդմեջ կարող է աշխատել: Հարմար է, չէ՞, գրպանում այդպիսի առարկա ունենալը. էլ ոչ շտապել է պետք ու ոչ էլ հուզվել: Որտեղ էլ լինես, սիրած ֆիլմը կամ հետաքրքիր հաղորդումը կդիտես:

Գործնական աշխատանք

Որոշել, թե տրված բառերը, որ հոլովով են տրված

Նախարարից-Բացառական

Ժողովի-սեռական

Աշխարհով-Գործիական

Գործին-սեռական

Հագուստ-ուղղական

Պատանու-Սեռական

Մանկանը-Տրական

Գլխից-Բացառական

Գյուղում-ներգոյական

Րոպեում-ներրգոյական

Տիրուհու-սեռական

Ուրախության-սեռական

Գլխի-սեռական

Սարից-բացառական

Աշխարհում -ներգոյական

Ցավով-Գործիական

Ընկուզենուց

Պատի-սեռական

Գլխում-Ներգոյական

Այգուց-բացառական

Ժամվա-Ներգոյական

Քրոջ-Ներգոյական

Քիմիա Տնային աշխատանք

1) Քիմիական տարրի կարգաթիվը 7 է։Ո՞րն է 5 մոլեկուլ այդ տարրի ատոմներից կազմված նյութը

ա)P5 բ) N5 գ)5N2 դ)5P

2)Տարրը գտնվում է երրորդ պարբերության հինգերորդ խմբի գլխավոր ենթախմբում։Ո՞րն է այդ տարրը

ա)ազոտ բ) ֆոսֆոր գ) այլումին գ)արսեն

3)Հաշվե’ք հետևյալ երեք տարրերից յուրաքանչյուրի ատոմի իրական զանգվածը`m0-ն

ա)Ar(բոր)=11 բ)Ar(ցինկ)=65 գ)Ar(պղինձ)=64

Առաջադրանքներ դասագարքից

149. Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:

Ստոկհոլմի թագավորական գրադարանն ունի շախմատին նվիրված հիսուն հազար գիրք: (գրադարանում)

Ստոկհոլմի թագավորական գրադարանում կան շախմատին նվիրված հիսուն հազար գիրք

Մեր շուրջը՝ օդում, ջրում, հողում, ապրում են անթիվ, անհամար մանրէներ: (օդի, ջրի, հողի)

Մեր շուրջը՝ օդի, ջրի, հողի մեջ, ապրում են անթիվ, անհամար մանրէներ:

Նույնիսկ մանրէների անթիվ բանակների ուժից վեր է կենդանի օրգանիզմներին հաղթելը: (բանակներ) Բույսերը մշակում են հատուկ թունավոր նյութեր, որոնք անտեսանելի մանրէներին ոչնչացնում են: (նյութերից, մանրէները)

Նույնիսկ մանրէների անթիվ բանակներ չեն կարողանում հաղթել կենդանի օրգանիզմներին։

Բույսերի հյութը իր մեջ հիվանդությունների դեմ պայքարող ու օրգանիզմն ամրացնող «կախարդական» նյութեր ունի: (հյութը)

Բույսերի հյութը հիվանդությունների դեմ պայքարող ու օրգանիզմը ամրացնող կախարդական նյութեր ունի

1.Փակագծերում գրված  գոյականները դարձրու հոգնակի և համապատասխանեցրու նախադասությանը:
Ա. Հայ նախարարները (նախարար) Արտաշատի ժողովի վճիռներից (վճիռ) հետո քաշվեցին իրենց աշխարհները (աշխարհ)  և, անցնելով առօրյա գործերին (գործ), սպասում էին Պարսկաստանի լուրերին(լուր) :
Բ. Պատառոտված հագուստներով (հագուստ) որբ երեխաները (երեխա)  կուչ էին եկել հարուստ տների(տուն) պատուհանների (պատ)  տակ:
Գ.  Հաստաբուն ընկուզենիների (ընկուզենի) տակ հասարակ նստարանների (նստարան) վրա, տեղավորվել էին բավական մեծ թվով մանուկներ(մանուկ), պատանիներ(պատանի): Դ. Աշխարհի ցավերի (ցավ) անտեղյակ արևը բարձրանում է սարերը (սար) լազուրից և հավասարապես լուսավորում լեռների(լեռ) ալևոր գլուխները (գլուխ), թշնամու բանականները( բանակ), ծխացող տները (տուն) լեցուն գյուղերում(գյուղ) :

2. Տրված գոյականները դարձրու ինչի՞, ու՞մ հարցին պատասխանող, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր տարբերությունը:
Լեռ,  սեղան,  գիտնական, րոպե, գինի, տիրուհի, այգի, հոգի, օր, ժամ, ամիս, գարուն, որոշում,  ձմեռ, քույր, ընկեր, տանտիկին, հայր, մայր, եղբայր, անկյուն, սյուն, տուն, ուրախություն, սեր, կորուստ, աղջիկ:

լեռան, սեղանի, գիտնականի, րոպեի, գինու, տիրուհու, այգու, հոգու, օրվա, ժամվա, ամսվա, գարնան, որոշման, ձմռան, քրոջ, ընկերոջ, տանտիկնոջ, հոր, մոր, եղբոր, անկյան, սյան, տան, ուրախության, սիրո, կորստյան, աղջկա։

Գոյականի հոլովները, գործնական աշխատանք

1. Տրված գոյականները դարձրու ինչի՞, ու՞մ հարցին պատասխանող, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր տարբերությունը:
Ծառ, գիրք, ուտելիք, միրգ, երեխա, երեկո, ապակի, թագուհի, ձի, պատանի, ցերեկ, տարի, շաբաթ, գիշեր, աշուն, ուսում, ամառ, լեռ, մորաքույր, դասընկեր, տիկին, քույր, աներ, տեր, կնքահայր, մայր,նախամայր, հորեղբայր, շուն, արյուն, հեռագրասյուն, ուրախություն, սեր, գալուստ, ծնունդ, աղջիկ:

Ծառի, գրքի, ուտելիքի, մրգի, երեխայի, երեկոի, ապակու, թագուհու, ձիու, պատանու, ցերեկի, տարվա, շաբաթվա, գիշերվա, աշնան, ուսման, լեռան, մորաքրոջ, դասընկերոջ, տիկնոջ, քրոջ, աներոջ, տիրոջ, կնքահոր, մոր, նախամոր, հորեղբոր, շան, արյան, հեռագրասյան, ուրախության, սիրո, գալստյան, ծննդյան, աղջկա։

2. Տրված բառերին ավելացրու ու՞մ, ինչի՞ հարցերին պատասխանող բառեր և ստացված կապակցություններով կազմիր նախադասություններ:
Ծննդյան֊Հրավեր, բլրի֊ստորոտ, բարձունք, ճանապարհ, այգի:
Օրինակ` Կտուր- տան կտուր: Տան կտուրը ծածկված է աշնան տերևներով:

Ինքնաստուգում 2․ 7-րդ դասարան

1․Ի՞նչ եք հասկանում ասելով ՝ ինքնիշխան պետություն։

Ինքիշխան պետություն է այն պետությունը, որը չի ենթարկվում ոչ մի ուրիշ պետությանը, որի ժողովուրդը ինքն է ընտրում իշխանություններին և ինքնուրույն որոշումներ կայացնում: Ինքնիշխան պետություն է այն պետությունը, որն ունի հստակ սահմանված տարածք, որի վրա իրականացնում է ներքին և արտաքին ինքնիշխանություն, ունի մշտական բնակչություն, կառավարություն, կախվածություն չունի այլ երկրներից, ընդունակ է և լիազորված մտնել միջազգային հարաբերությունների մեջ մյուս ինքնիշխան պետությունների հետ:

2․ Նկարագրե՛լ տարածքային կառուցվածքի ձևերից մեկը։

Տարածքային կառավարում՝ երբ պետության տարծքը բաժանվում է տարբեր մասերի, որտեղ յուրաքանչյուր մասը ինչ-որ չափով ինքնուրույն է: Օրինակ, Երևան քաղաքը ունի իր քաղաքապետին, որին ընտրում է Երևանի բնակչությունը: Քաղաքապետը զբաղվում է քաղաքի հարցերով՝ տրանսպորտի, այգիների, շենքերի, ճանապարհների և նույնիսկ Ամանորյա տոնածառի:

3․Ի՞նչ  են  բնակչությունը և բնակչության բնական շարժը։ Նշե՛ք բնակչության վերարտադրության տիպերը։

Բնակչությունը դա երկրում մշտական բնակվող մարդիկ են:

Բնակչության բնական շարժը բնակչության թվի փոփոխությունն է (աճը կամ նվազումը), որը տեղի է ունենում բնական եղանակով՝ ծննդի ու մահի հետեւանքով։

Առանձնացնում են բնակչության վերարտադրության երեք ռեժիմ՝ պարզ, ընդլայնվածեւնեղացված։ Պարզ վերարտադրության դեպքում երբ ծնելիության և մահացության ցուցանիշները հավասար են,այսինքն բնակչության թիվը չի փոփոխվում և բնական աճ չկա։ Ընդլայնված վերարտադրության դեպքում ծնելիության ցուցանիշը գերազանցում է մահացության ցուցանիշին, և տեղի է ունենում բնակչության թվի աճ։ Ամբողջ աշխարհում և երկրների ճնշող մեծամասնությունում հաստատվել է բնակչության ընդլայնված վերար-տադրություն։Նեղացված վերարտադրության դեպքում մահացության ցուցանիշը գերազանցում է ծնելիության ցուցանիշին, և բնակչության թիվը նվազում է։

4․Ի՞նչ է ցույց տալիս բնակչության խտության ցուցանիշը։

Այդ ցուցանիշը արտահայտում է մարդկանց միջին թիվը տարածքի 1 կմ² հաշվով:

5․Ի՞նչ է բնակչության միգրացիան և որո՞նք են դրա տեսակները ՝ըստ տարածքի ընդգրկման։

Բնակչության միգրացիան՝ երբ մարդիկ տեղափոխվում են իրենց բնակության վայրից այլ վայր ապրելու նպատակով: Միգրացիայի երկու տեսակներն են՝ ներքին և արտաքին: Ներքին միգրացիան դա՝ երբ մրադ տեղափոխվում է իր երկրի ներսում մի բնակավայրից մյուսը բնակվելու նպատակով: Արտաքին միգրացիան դա՝ երբ մարդ տեղափոխվում է մի երկրից դեպի ուրիշ երկիր բնակվելու նպատակով:

6․Թվարկե՜ք միգրացիայի տեսակները, ըստ դրդապատճառների։ Բերե՜լ օրինակներ։

Միգրացիայի պատճառները հետևյալն են. սոցիալ – տնտեսական է (աղքատություն, գործազրկություն և այլն), քաղաքական, ընտանեկան-կենցաղային, կրոնական, ազգային, էկոլոգիական, բնական աղետների և պատերազմների և այլ պատճառներով:

7․ Թվարկե՛ք․

  • Երեք խառնածին ռասաները ՝ մետիս, սամբա, մուլատ
  • Երեք  ազգային  կրոններ՝ քրիստոնեություն, մահմեդականություն, բուդայություն
  • Չորս լեզվաընտանիք ՝ չին-տիբեթական, հնդեվրոպական, ալթայան, սեմաքամյան

8․Որո՞նք են քաղաքների բնակչության աճի երեք հիմնական ուղղությունները։

գյուղից քաղաք, փոքր քաղաքներից դեպի խոշոր քաղաքներ, ներգաղթ

9․Բացատրե՛ք ՝ ի՞նչ է բնական պայմանը,ի՞նչ է բնական ռեսուրսը։

Բնական ռեսուրսը այն է, ինչ տալիս է մեզ բնությունը և ինչ մենք կարող ենք օգտագործել մեր կենսագործունեության մեջ: Օրինակ՝ ջուրը, հողը, բույսերը, կենդանիները, օգտակար հանածոները, քարերը և այլն:

Բնական պայմանները դա բնակլիմայական պայմաններն են: Օրինակ՝ կլիման, մթնոլորտային պայմանները, հողի ռելյեֆը և այլն:

10․Որո՞նք են ռեկրեացիոն ռեսուրսները։

Այն ռեսուրսներն են, որոնք ժամանակի ընթացքում կարող են վերականգնվել. ջուր, հող, բույսերը, կենդանիները, թուղթ և այլն:

11․Պետության տարածքը  50000 կմ2  է,  բնակչության թիվը ՝ 4մլն մարդ։ Որքան է բնակչության միջին խտությունը։

80 մարդ 1 կմ2

12․ Թվարկե՜լ և դասակարգե՜լ բնական ռեսուրները։

Կենսաբանական, հողային, ջրային, կլիմայական, ռեկրեացիոն, հանքային

13․ Ներկայացնե՜լ հողային ռեսուրսների տեղաբաշխման առանձնահատկությունները։

Մշակովի հողերը տալիս են մարդկությանը անհրաժեշտ սննդամթերքի 88 %-ը, որպես արոտավայրեր օգտագործվող հողերը` 10 %-ը, իսկ մնացած 2%-ը՝ բաժին է ընկնում անտառներին:

Գոյականի հոլովները

Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:
Ուղղական հոլովը որևէ վերջավորություն չունի: Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Ուղղական հոլովը ունի և՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝ գիրք-գիրքը:

Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան:
Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞   հարցերին:
Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է: Ընդ որում՝ տարբեր բառեր փոփոխվում են տարբեր ձևերով: Այդ փոփոխությունները կոչվում են հոլովումներ:
Սեռական հոլովում բառը կարող է ունենալ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց  վերջավորություններ, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի:

Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան և կամ որին հանգում է ենթակայի գործողությունը:
Տրական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ (ն), ինչերի՞ (ն), ինչի՞ համար, ե՞րբ, որտե՞ղ հարցերին:

Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:
Հայցական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը),ո՞ւր, որքա՞ն, որքա՞ն ժամանակ, ե՞րբ  հարցերին:

Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:
Բացառական հոլովը կազմվում է -ից  կամ -ուց վերջավորությամբ և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, որտեղի՞ց, երբվանի՞ց  հարցերին:

Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:
Գործիական հոլովը պատասխանում է ումո՞վ, ինչո՞վ, որտեղո՞վ, ե՞րբ, որքա՞ն ժամանակով, ինչպե՞ս հարցերին:
Գործիական հոլովը կազմվում է ով  կամ բ վերջավորություններով:

Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը:
Ներգոյական հոլովը կազմվում է ում  վերջավորությամբ և պատասխանում է որտե՞ղ, ինչո՞ւմ (կամ ինչի՞ մեջ), որքա՞ն ժամանակում հարցերին:

Ուղղական – քաղաք, գիրք, մարդ, ընկեր
Սեռական – քաղաքի, գրքի, մարդու, ընկերոջ
Տրական – քաղաքին, գրքին, մարդուն, ընկերոջը
Հայցական – քաղաքը, գիրքը, մարդուն, ընկերոջը
Բացառական – քաղաքից, գրքից, մարդուց, ընկերոջից
Գործիական – քաղաքով, գրքով, մարդով, ընկերոջով
Ներգոյական- քաղաքում, գրքում, մարդու մեջ, ընկերոջ մեջ

Առաջադրանքներ:
1. Տեքստի մեջ ընդգծիր ուղղական հոլովով դրված գոյականները:

Սևանը հայկական բնաշխարհի գլխավոր մարգարիտն է և ժողովրդի ազգային հպարտությունը: Սևանա լիճը ամենամեծ քաղցրահամ լիճն է ԱՊՀ երկրների տարածքում: Գեղեցիկ լիճը շրջապատված է լեռնաշղթաներով և խիտ լեռնային անտառներով, ինչը ստեղծում է անհավատալի գեղատեսիլ տեսարան: Դեպի լիճ հոսում են 28 գետեր, իսկ դուրս է գալիս միայն մեկը՝ Հրազդան գետը:
Սևանի տեսքը հմայիչ է, երբ հեռվից նկատում ես՝ ինչպես է այն տարրալուծվում երկնքի կապույտի հետ և ավելի ու ավելի է մեծանում, երբ մոտենում ես։ Իսկական անակնկալ հյուրերի համար, նույնիսկ եթե նրանք շատ էին լսել Սևանի մասին և գիտեն, թե այն ինչպիսին կլինի՝ սխալվում են: Լճի ափը աննկարագրելի գեղատեսիլ է: Դուք կարող եք հիանալ դրանով չիչխանի և սոճու խիտ անտառներից, տեսնել՝ ինչպես են ամպերը դանդաղ և հպարտորեն ընկնում Հայկական լեռնաշխարհից ՝ ծածկելով լճի արծաթե հայելին: Եվ եթե դուք ամառային պարզ մի օր այցելեցիք Սևան, ապա կտեսնեք, թե ինչպես է լիճը արևի շողերի ներքո ստանում երկնքի հետ համահունչ վառ կապույտը: Սևանի ջուրը փոխում է իր գույնը քամելեոնի պես: Հանգիստ օրերին լիճը պարզ փիրուզագույն է, ամպամած օրերին` խիստ մոխրագույն: Գիշերները ջուրը արծաթագույն է դառնում՝ լիալուսնի լույսի ներքո:

2. Հոլովել բանաստեղծ, փողոց, նավ, ծերունի բառերը: