Պարապմունք 40

Թեմա՝ Մեկ անհայտով գծային անհավասարումներ։

Անհավասարումները, որոնց ձախ և աջ մասերը x փոփոխականի նկատմամբ առաջին աստիճանի բազմանդամներ կամ թվեր են, անվանում են x մեկ անհայտով գծային անհավասարումներ: 

Հետևյալ անհավասարումները գծային անհավասարումների օրինակներ են:

ա)3x+5<x−2,  բ)5x−4≥−3x−8,  գ)−4x<−2x+6

Լուծենք դրանք:

ա 3x+5<x−2 3x−x<−2−5 2x<−7 x<−3.5 Պատ․՝ x∈(−∞;−3.5]

բ 5x−4≥−3x−8 5x+3x≥−8+4 8x≥−4 x≥−0.5 Պատ․՝ x∈[−0.5;+∞)

գ −4x<−2x+6 −4x+2x<6 −2x<6 x>−3 Պատ․ ՝x∈(−3;+∞)

Գծային անհավասարումներ լուծելիս օգտվում են հետևյալ կանոններից:

1) Անհավասարման անդամները կարելի է տեղափոխել նրա մի մասից մյուսը՝ փոխելով տեղափոխվող անդամի նշանը հակադիրով:

2) Անհավասարման մեջ կարելի է կատարել նման անդամների միացում:

3) Անհավասարումը դրական թվով բազմապատկելիս նրա նշանը չի փոխվում:

4) Անհավասարումը բացասական թվով բազմապատկելիս նրա նշանը փոխվում է հակադիրով:

Առաջադրանքներ։

1․ Լուծել անհավասարումները։

2․ Լուծել անհավասարումները։

3․Լուծել անհավասարումները

Պարապմունք 9.


Թեմա՝ Զուգահեռագիծ

1.
Զուգահեռագծի անկյուններկց մեկը  55° է: Գտիր զուգահեռագծի մյուս անկյունները:

125


2. Զուգահեռագծի մի կողմը 29 սմ է, իսկ մյուս կողմը 7 սմ-ով մեծ է նրանից: Գտիր զուգահեռագծի պարագիծը:

29+29+36+36=120

3. Զուգահեռագծի կողմերը 10 և 15 են։ Գտիր Զուգահեռագծի պարագիծը:

10+10+15+15=50

4. Գտեք զուգահեռագծի անկյունները, եթե դրանցից երկուսի գումարը 100 աստիճան է:

100+100=200

Շաղկապներ

Լեզվում կան բառեր, որոնք իրար են շաղկապում բառեր կամ ամբողջ
նախադասություններ։ Այդ բառերը կոչվում են շաղկապներ։ Հա-
մեմատենք հետևյալ նախադասությունները. Գիրքը և տետրը դրված են սեղանին։
Աշակերտը մտավ դասարան և վերցրեց գիրքը։ Նախադասություններից
առաջինում և-ը իրար է շաղկապել նախադասության անդամներ, իսկ երկրորդում՝
նախադասություններ։

Ըստ իրենց շարահյուսական դերի՝ շաղկապները բաժանվում են երկու խմբի՝
համադասական և ստորադասական։ Համադասական շաղկապներն իրար են
շաղկապում բառեր կամ համադաս, համազոր նախադասություններ, իսկ ստո-
րադասական շաղկապները՝ ստորադաս նախադասությունը շաղկապում են
գերադասին։

Համադասական շաղկապներից են՝ և, ու, բայց, իսկ, սակայն, էլ, այլ, նաև,
այլև, կամ, ապա, այլապես, ըստ որում, ընդ որում և այլն։
Ստորադասական շաղկապներից են՝ որ, թե,  որովհետև, քանզի, մինչև որ, մինչդեռ,եթե,
թեև, թեկուզ, թեպետ, որպեսզի, քանի որ, ուրեմն, ուստի, հետևաբար, հետևապես, այնուամենայնիվ և այլն։
Ըստ կիրառության՝ շաղկապները լինում են մենադիր, կրկնադիր և զուգա-
դիր։
Մենադիր են միայնակ գործածվող շաղկապները: Օրինակ՝  Մութն ընկավ, և բոլորը
ցրվեցին։
Կրկնադիր են կրկնվող շաղկապներ: Օրինակ՝ Նա և՛ սովորում էր, և՛ աշխա-
տում։
Զուգադիր են որոշակի զույգերով գործածվող շաղկապները: Օրինակ՝ Եթե թույլ
տան, ապա կգամ։ Թեև դժվար էր, սակայն կատարեցինք։ Ոչ միայն եկավ, այլև
բոլորին օգնեց։ Ոչ թե դժգոհեք, այլ փորձեք որևէ ձևով օգնել։
Կրկնադիր շաղ-
կապների վրա շեշտ է դրվում, և նրանց կապակցած միավորները տրոհվում են
ստորակետերով։ Շաղկապները նախադասության անդամ չեն համարվում։

Առաջադրանքներ:
 1. Ընդգծել շաղկապները։
Եթե, իսկույն, այնտեղ, բայցև, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև,
ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։

 2։.Կազմել նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։
Եթե դու իսկապես ճիշտ ես ասում..
Պետք է ինձ լսեք, որպեսզի ճիշտ գործենք:
Տխուր է, որովհետև վշտացել է իր ընկերոջը:
Դուք համոզված եք,որ նա տանն է, սակայն այդ այդպես չէ:
Իսկ ի՞նչ կարծիք ունես դու:

3.Կետադրել նախադասությունները և ընդգծել շաղկապները:

Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին, նա պատված էր համատարած անտառով:
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին, որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել:
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային  և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
Որսորդությունը դարձավ նաև սպորտ,  իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:
Արևելյան մի տիրակալ, տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց: Ստորադասական, մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը , բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:

Ձայնարկություն

Ձայնարկություններ կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են զգացմունք, կոչ, նմանաձայնություն:
Ձայնարկությունները նախադասության անդամ չեն լինում և որևէ հարցի չեն պատասխանում:
Ձայնարկությունները բաժանվում  են երեք խմբի:

Զգացական ձայնարկություններ, արտահայտում են վիշտ, ցավ, կարեկցանք, զայրույթ, դժգոհություն, վախ, զարմանք, ուրախություն, հիացմունք, ձանձրույթ, տհաճություն: Դրանք են՝ ա՜խ, ա՜հ, ամա՜ն, ա՜յ, բա՜, է՜, է՜հ, ըհը՜, հա՜, ջա՜ն, վա՜խ, վա՜հ, վա՜յ, վու՜յ, վու՜շ, ու՜խ, ուխա՜յ, ուռա՜, օխա՜յ, օ՜հ, պահո՜,  օ՜ֆ, ֆու՜ և այլն:

Կոչական ձայնարկություններ, արտահայտում են կոչ, կանչ, խրախույս, հորդոր, նախատինք, արգելք: Դրանք են՝ ա՛յ, է՛յ, էհե՛յ, ծո՛, հո՛, հարա՛յ, հե՛յ, հո՛պ, տո՛, փը՛խկ, փը՛շտ և այլն:

Նմանաձայնական ձայնարկություններ, արտահայտում են բնության մեջ և կյանքում հանդիպող ձայները: Դրանք են՝ բը՜զզ, թը՜խկ, թը՜շշ, խը՜շշ, ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղու, հա՛ֆ-հա՛ֆ, միաու՜, չը՛խկ և այլն:

 Առաջադրանքներ:

1. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեք ձայնարկություն:

Մի՞թե, օխա՜յ, հա՜յ, ե՞րբ, տը՜զզ, չէ՛

է՛հ, որքա՜ն, ծո՛, ո՛չ, խը՜շշ, չէ՞ որ

այնպե՜ս, պահո՜, այո, չու՛, չլինի՞ թե, Բը՜ռռ

2.Գրիր այն ձայնարկությունները, որոնցից կազմվել են հետևյալ բառերը:

Չրխկալ, ծվծվալ, կռկռոց, վայել, թշթշոց, ծլնգոց, թրխկոց, տզզոց, թխկոց, բզզալ, շրխկան:

3. Բառաշարքում առանձնացրու զգացական, կոչական և նմանաձայնական կոչականները:

Ղա՜-ղա՜, հե՜յ, ու՜հ, կը՜ռ, փը՜խկ, ջու՜-ջու՜, հարա՜յ, օ՜հ, վու՜յ, ու՜ֆ, ա՜խ, բը՜զզ, ըհը՜, ուռա՜, օ՜յ, հո՛պ, տո՛,խը՜շշ, հա՜յ, տը՜զզ, յա՜, ա՛յ:

Զգացական-ու՛հ, օ,հ, վու՛յ, ու՛ֆ, ա՛խ, ըհը՛, ուռա՛, օ՛յ, ա՛յ։
Կոչական-հե՛յ, հարա՛յ, հո՛պ, տո՛, հա՛յ, յա՛։
Նմանաձայնական-ղա՛-ղա՛, կը՛ռ, փը՛խկ, ջու՛ – ջու՛, բը՛զզ, խը՛շշ, տը՛զզ։

Գործնական աշխատանքներ

1.Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այսշարքում։
Նիրհել, վախենալ, տխմար, փոս, ննջել, երկյուղել, սրդողել, քնել, տգետ, վիրապ, մրափել, զարհուրել, բթամիտ, վեմ, ողորմելի, խրամատ։

նիրհել, ննջել, քնել, մրափել

վախենալ, երկյուղել, զարհուրել

տխմար, տգետ, բթամիտ

փոս, վիրապ, խրամատ

2. Գտիր դաժան բառի հոմանիշները:

Սինլքոր, անագորույն, ամբարտավան, ժանտդժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, անողորմ, դժոխալուր։

3.Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը.
անթաքույց, ճոխ, վեհանձն, շքեղ, բացահայտ, տարօրինակ, մեծահոգի, արտասովոր

անթաքույց֊բացահայտ

ճոխ֊շքեղ

վեհանձն֊մեծահոգի

տարօրինակ֊արտասովոր

4.Տրված շարքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
շքեղ, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառահեղ, անզարդ, պերճաշուք։

անշուք, հասարակ, պարզ, անզարդ

5.Առաջին շարքի բառերի դիմաց 2-րդ շարքից ընտրիր և գրիր բացատրությունները.
հածել, հեծել, հեծկլտալ, հեծնել
դեգերել, ձի նստել, տառապել, հեկեկալ

հեծնել֊ձի նստել

6.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – չխոսել
կյանքի ընկեր- ազնիվ, լավ ընկեր
դանակը ոսկորին հասնել-    համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ – ձեռ առնել

7.Ընդգծիր պարզ բառերը.
արագիլ, հրավեր, արձան, գոմեշ, գեղարդ, բարակ, ամրակ, բողոք, զարմիկ,դադար, գալար, հովար, հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, պատում։

8. Ընդգծիր բարդ բառերը.
առաջնեկ, քննադատ, հախճապակի, փոխըմբռնում, ախորժալուր, տանտիկին,ձեռնարկ, հոգեթով, ամենուր, քառասուն, ձեռնասուն, շքամուտք, ինչքան, մշտապես, որտեղ, այսօր։

9.Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.
անմնացորդ, համաստեղություն, երկնային, փախստական, ընդունելի, պարունակ, թարգմանչություն, հայրենիք, հարգանք, խորհրդական, ենթաշրջան, ձեռնարկություն, թերագնահատում, հակոտնյա, նախանձելի,բանտարկյալ։

10.Ընդգծիր բարդածանցավոր բառերը.
ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն,հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։

Պարապմունք 55

Ֆունկցիայի սահմանումը, պարզագույն օրինակներ
Ենթադրենք ունենք որևէ  M  թվային բազմություն։  
Եթե այդ բազմության յուրաքանչյուր x թվի որոշակի օրենքով համապատասխանության մեջ է դրված ճիշտ մեկ y թիվ, ապա ասում են, որ y-ը x-ից ֆունկցիա է՝ որոշված M բազմության վրա։
x-ը անվանում են անկախ փոփոխական կամ արգումենտ, իսկ y-ը՝ կախյալ փոփոխական կամ x-ից ֆունկցիա։

M բազմությունը անվանում են ֆունկցիայի որոշման տիրույթ։

Ֆունկցիայի օրինակ կարող է ծառայել x և y փոփոխականների միջև y = 3x կապը։ Այս օրինակում x փոփոխականից y փոփոխականի կախվածությունը կայանում է նրանում, որ ցանկացած x թվի համապատասխանության մեջ է դրվում 3x թվին հավասար y թիվը։ Ասում են նաև, որ փոփոխականների միջև այս կապը արտահայտող ֆունկցիան տրված է y = 3x բանաձևով։
Նշելու համար, որ y-ը x-ից ֆունկցիա է, գրում են՝ y = f (x), որտեղ f տառը բնութագրում է այն կանոնը, ըստ որի ստացվում են տվյալ x-երին համապատասխանող y-ների արժեքները։ Երբեմն, ընդգծելու համար, որ y-ը կախված է x-ից, y-ի փոխարեն գրում են y(x)։

ա)y=2x+7
y(3)=2•3+7=13
y(-2)=2•(-2)+7=-4+7=3
y(0)=2•0+7=7

բ)y(0)=0²•2=0
y(2)= 2²•2=4
y(−2)= (-2²)•2=4
y(−1)=(-1⅔)•2=2
y(0, 4) = 0,4²•2 = 0,8
y(¾) = ¾²•2

ա) y(6)=1-24=-23
y(-7)=1-(-28)=1+28=29
y(0,5)
y(-⅔) =1

բ)y(5)=19 սխալ
y(-2)=9 ճիշտ
y(0)=1 ճիշտ
y(-0,5)=2
y(-¾)=4

Պարապմունք 57.

1) Ֆունկցիան տրված է y = -2x + 31 բանաձևով: Գտեք ֆունկցիայի արժեքը, երբ x= -3:
x = -3
y = 37

2) Ֆունկցիան տրված է y = 0,2x — 150 բանաձևով: Գտեք x-ի այն արժեքը, որի դեպքում ֆունկցիայի արժեքը հավասար է 6:
6+150=156
156:0.2=780

3) Ֆունկցիան տրված է y = x(x — 13) բանաձևով: Գտեք ֆունկցիայի այն արժեքը, երբ x= -20:

4) Ֆունկցիան տրված է y = 0,1x + 0,7 բանաձևով: Գտեք ֆունկցիայի արժեքը, երբ x=1,2:
1.2•0,1=0,12
0,12+0.7=0-82

5) Ֆունկցիան տրված է y = 1 + 4x բանաձևով.

ա) Գտնեք  y(16), y(−17), y(0, 5), y(23) արժեքները:

բ) Ճիշտ են, արդյո՞ք հավասարությունները.

y(5) = 21,
y(−2) = -7,
y(0) = 1,
y(−0,5) = 2:

6. Հաշվիր y=x^2 ֆունկցիայի արժեքները , x=-1,-2, 4, 0, -5
կետերում։

7. Հաշվեք y=3x ֆունկցիայի արժեքները, x-ին տալով -2-ից 2 արժեքները 0,5 քայլով։
Լուծումը ներկայացրու աղյուսակի տեսքով։

8.Հորինիր որևէ y(x) ֆունկցիա (բանաձև) և  x-ին տալով տարբեր արժեքներ, հաշվիր ֆունկցիայի արժեքը այդ կետերում։

Խնդիրներ ֆլեշմոբից։
9. Նարեկին հանձնարարեցին մոնտաժել մաթեմատիկայի տեսանյութերը։ Առաջին օրը  նա մոնտաժեց բոլոր  տեսանյութերի 2/7 մասը, իսկ երկրորդ օրը՝  5-ով ավելի տեսանյութ, քան առաջին օրը։ Երրորդ օրը մոնտաժեց 22 տեսանյութ և ավարտեց աշխատանքը։ Ընդհանուր քանի՞ տեսանյութ նա մոնտաժեց։  

10. 1 + 2 + 3 + ……+ 97 + 98 + 99 + 100 թվերի գումարը 101-ի բաժանելիս ի՞նչ մնացորդ կստացվի:

Գործնական աշխատանքներ, 05,05

1.Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։Քանի՞բառ հոմանիշ չունի այս շարքում։
Նիրհել, վախենալ, տխմար, փոս, ննջել, երկյուղել, սրդողել, քնել, տգետ, վիրապ, մրափել, զարհուրել, բթամիտ, վեմ, ողորմելի, խրամատ։
Նիհարել, ննջել, քնել, մրափել:
Վախենալ, երկյուղել, սրդողել, զարհուրել։
Տխմար, տգետ, բթամիտ, ողորմելի։
Փոս, վիրապ, խրամատ։
Չունեն հոմանիշ`բթամիտ, վեմ։

2. Գտիր դաժան բառի հոմանիշները:

Սինլքոր, անագորույն, ամբարտավան, ժանտ, դժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, անողորմ, դժոխալուր։
Անագորույն,ժանտ, դժնի, դժխեմ, բիրտ, անողորմ։

3.Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը.
Անթաքույց, ճոխ, վեհանձն, շքեղ, բացահայտ, տարօրինակ, մեծահոգի, արտասովոր։
Անթաքույց-բացահայտ,
Ճոխ-շքեղ,
Վեհանձն-մեծահոգի,
Տարօրինակ-արտասովոր:

4.Տրված շարքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
Շքեղ, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառահեղ, անզարդ, պերճաշուք։
Անշուք,հասարակ, պարզ։

5.Առաջին շարքի բառերի դիմաց 2-րդ շարքից ընտրիր և գրիր բացատրությունները.
Հածել, հեծել, հեծկլտալ, հեծնել
դեգերել, ձի նստել, տառապել, հեկեկալ
Հածել-դեգերել,
Հեծել-տառապել,
Հեծկլտալ-հեկեկալ,
Հեծնել-ձի նստել:

6.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
Բերանը ջուր առնել – չխոսել
կյանքի ընկեր- ազնիվ, լավ ընկեր
դանակը ոսկորին հասնել-    համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ – ձեռ առնել

7.Ընդգծիր պարզ բառերը.
Արագիլ, հրավեր, արձան, գոմեշ, գեղարդ, բարակ, ամրակ, բողոք, զարմիկ,դադար, գալար, հովար, հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, պատում։

8. Ընդգծիր բարդ բառերը.
Առաջնեկ, քննադատ, հախճապակի, փոխըմբռնում, ախորժալուր, տանտիկին,ձեռնարկ, հոգեթով, ամենուր, քառասուն, ձեռնասուն, շքամուտք, ինչքան, մշտապես, որտեղ, այսօր։

9.Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.
Անմնացորդ, համաստեղություն, երկնային, փախստական, ընդունելի, պարունակ, թարգմանչություն, հայրենիք, հարգանք, խորհրդական, ենթաշրջան, ձեռնարկություն, թերագնահատում, հակոտնյա, նախանձելի,բանտարկյալ։

10.Ընդգծիր բարդածանցավոր բառերը.
ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատերվիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսությունտարրալուծումլեզվաբանություն,հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։

Պարապմուք 50

Հարցեր կրկնողության համար։
Լրացրու նախադասությունը․

1.Հավասարասրուն եռանկյան կողմերին անվանում են սրուն։
2.Ուղղանկյուն եռանկյան կողմերին անվանում են էջեր և ներքնաձիգ:
3.Ուղղանկյուն եռանկյան ամենամեծ կողմը դա ներքնաձիգն է:
4.Զուգահեռ ուղիղները դրանք այն ուղիղներն են, որոնք չեն հատվում։
5. Կից անկյունների գումարը հավասար է 180°-ի։
6. Անկյուն ասելով հասկանում ենք երկրաչափական պատկեր, որի գագաթից դուրս են գալիս երկու ճառագայթներ։
7. Բութ անկյան աստիճանային չափն է 91°-180°:
8. Ուղղանկյուն եռանկյան բոլոր անկյունների աստիճանային չափերի  գումարը հավասար է 180°-ի:
9. Եռանկյան մի կողմը փոքր է մյուս երկու կողմերի գումարից։
10. Երկու եռանկյուններ  հավասար են, եթե մի եռանկյան  երկու կողմը և անկյունը հավասար են։

Խնդիրներ կրկնողության համար։

1. Ուղղանկյան եռանկյան սուր անկյուններից մեկը 29 աստիճան է: Գտեք մյուս սուր անկյունը:
90-29=61°

2. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը չորս անգամ մեծ է մյուսից: Գտեք այդ եռանկյան բոլոր  անկյունները:
180-90=90

Գործնական աշխատանք, 03.05

1.Ուղղիր ընդգծված կապական կառույցները:

Ինձ հետ այդպես մի՛ խոսիր։

Մենք հույս ենք դնում միայն մեզ վրա։

Ի՞նչ եղանակ է ձեզ մոտ։

Քեզ պես քչերը կան։

Ինձ համար նույնը չէ։

Ձեզ նման չենք կարող։

Մեզ համար նա պատրաստ է ամեն ինչի:

2. Աշուն

Յուրօրինակ    գեղեցկություն  ունի  Հայաստանի  աշունը։ Բնությունը զարմանալիորեն հիացնում է իր  նախշազարդ  հագուստով։ Ծառերի  վրա ոսկու պես   բոցկլտում  են  գույնզգույն  տերևները։ Երգեցիկ  թռչունները  թռչում  են։  Նրանք   շուտով  ճամփորդելու  են դեպի  հարավ։ Շնորհիվ երկնքում  կախված  ոսկեզօծ  գնդիՙ   շուրջբոլորը շողարձակում է ու ցանկալի ջերմություն։ Անձրևաբեր ամպերը սահում են երկնքում։ Նրանք մեթընդմերթ փաթաթվում են արևին և կորցնում կեսօրվա պայծառությունը։ # քամին քնքշաբար խաղում է աշնանային գունագեղ ծաղիկների հետ։ Նրանք հանդարտորեն նազում են ու հասկանում, որ արդեն հրաժեշտ են տալու մայր արևին։ Աշնան թախիծի մեջ թաքնվել է բնության հմայքը։

Տեքստից դուրս գրել հինգ վերացական գոյական, հինգ ածական, հինգ մակբայ, հինգ կապ:
վերացական գոյական-գեղեցկություն, ջերմություն, պայծառություն, թախիծ,
ածական- յուրօրինակ, նախշազարդ, գույնզգույն, երգեցիկ, ոսկեզօծ,
մակբայ-արդեն, շուտով, մեթընդմերթ,քնքշաբար,հանդարտորեն,
կապ-վրա, պես,դեպի, շնորհիվ, մեջ,:

3.Խիճկարճ,  ծածկկարգ,մարգմատ բառերում նույն տեղում ավելացնելով մեկ տառ կազմիր նոր բառեր
Խիղճ, կարիճ,ծածուկ, կարագ, մարագ, մարտ։