Լրացնել հ տառը, որտեղ անհրաժեշտ է: 

ա/ ընդhանուր, հովhար (գլխարկի այն հատվածը, որը պաշտպանում է արևից), հովանոց, հայթայթել,հայհոյել, Հովհաննես, հեղհեղատ, հեղհեղուկ, խորին, խորհել, օրհներգ, հերթապահ, դազգահ, ընդհակառակը, ընդհատել, աշխարհազոր, համաշխարհային, ընդհուպ, ընդառաջ, արհամարհել: 

բ/ ապաշխարհել, խորհուրդ, ընդհամենը, խորհրդակցել, աշխարհասփյուռ, ճանապարհային, շնորհալի, նիրհել, ճանապարհորդ, անշնորք, տարաշխարհիկ, չնաշխարհիկ, չմշկասահք, աշխարհացունց, խորհրդածություն, մահճակալ, ընդարձակ, հոտոտել, ամպհովանի, ողջախոհ: 

գ/ օրհնանք, արհավիրհք, խոնարհվել, հեղեղել, անպատեհ, աշխարհակալ, հեկեկալ, անհեթեթ, անարգանք, հոպոպ, ընդունակ, անհողդողդ, ապաշնորհ, ընդհարվել, ընթանալ, ընդհանրություն, աշխարհիկ, մենաշնորհ, մեծհարգո:

 Տրված արմատներով կազմել բաղադրյալ բառեր:

Շնորհ-շհնհորակալ, շնհորաբեր մենաշնորհ։
ճանապարհ- ճանապարհաշարժ, ճանապարհակիր, ճանապարհադիր։
աշխարհ- աշխարհահասփյուռ, աշխարհահռչակ, աշխարհատենչ։
խոնարհ-խոնհարասիրտ, խոնարհատես։

Պարապմունք 29

1:10
բ) 1:50
գ) 1:60
դ) 1:1000
ե) 1:10000
զ) 1:100 000
է) 1: 600 000
ը) 1: 1 000 000

23. Լուծում
ա) 200 կմ=200 000 մ=20 000 000 սմ
20 000 000:1 000 000=20 սմ
Պատ․՝ 20 սմ

բ) 20 000 000։5 000 000=4 սմ
Պատ․՝ 4 սմ

գ) 20 000 000:200 000=100 սմ
Պատ․՝ 100 սմ

դ) 20 000 000:20 000 000=1 սմ
Պատ․՝ 1 սմ

24. Լուծում
ա) 1×50 000=50 000 սմ
Պատ․՝ 50 000 սմ

բ) 5×50 000=250 000 սմ
Պատ․՝ 250 000 սմ

գ) 22×50 000=1 100 000 սմ
Պատ․՝ 1 100 000

դ) 37×50 000:10 = 185 000 սմ
Պատ․՝ 185 000 սմ

ե) 1(1/5) x50 000×10=500 000(1/5)
Պատ․՝ 500 000(1/5)

զ) 146×50 000:10=7 300 00 սմ
Պատ․՝ 7 300 000 սմ

25. Լուծում

40×200=8000 մմ=800 սմ=8 մ երկարություն
31×200=6200 մմ=620 սմ=6 մ 20 սմ լայնություն
Պատ․՝ երկարություն-8 մ, լայնություն- 6 մ 20 սմ


26. Լուծում

340 մ=34000 սմ
220 մ=22000 սմ
34000:500=68 սմ երկարություն
22000:500=44 լայնություն
Պատ․՝ երկարություն-68 սմ, լայնություն-44 սմ

34. Լուծում

Մոծակի թև-2 սմ
2:4=1/2 սմ=50 մմ
Պատ․՝ 50 սմ

35. Լուծում

ա) փոքրացված է
բ) մեծացված է
գ) փոքրացված է
դ) մեծացված է

Աշունը մեր բակում

Աշնան հեքիաթ, կախարդական գույներ, տերևների խաղ, քամու մեղմ օրոր, աշնան երգ, ոսկեզօծ ծառեր բառակապակցությունները գործածելով նկարագրիր աշունը ձեր բակում:

Մեր բակում աշնանային հեքիաթ էր։ Մեր բակում կախարդական գույներով տերևներ էր։ Տերևների խաղը զարմացնում է մարդկանց։ Քամու մեղմ օրորը հաճելի է մարդկանց և դուրեկան։ Իսկ աշունը իր երգով գեղեցկացնում է երկիրը։ Ոսկեզօծ ծառերը սիրունանում են աշնան երգի շնորհիվ

Ամենապիտանի բանը Ավ Սահակյան

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:


-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին, և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտեմարանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս, ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքեքաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքեքաղաք, աշխարհեաշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: 

Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Հարցեր և առաջադրանքներ:


Ըստ քեզ` ո՞րն է ամենապիտանի բանը:

Ըստ ինձ ամենա պիտանի բանը ջուրն է ցորենը և օդը։Որովհետև առանց օդի մարդն չի կարող շնչել և թթվածին չի ունենա։ Ջուրն ել է կենսական կարևոր մարդու կյանքում և ինչու չե նաև կենդանիների կյանքում։ Որովհետև մարդու օրգանիզմը կազմված է ջրից այդ իսկ պատճառով ջուրը կարևոր է մարդու կյանքում։Իսկ ցորենը մարդու կյանքում նույնպես կարևոր է, որովհետև ցորենի շնորհիվ մարդիկ կարողանում են հաց թխել և լավաշ իսկ հացը մարդու կյանքում պարտադիր է և կարևոր։


Համաձայն ե՞ս, որ լույսն է ամենապիտանի բանը:

Պատասխանդ հիմնավորիր:

Ամենակարևորը չի բայց ունի կենսական նշանակություն մարդու կյանքի վրա։

Ընդգծված բառերին մեկական հոմանիշ գրիր:

հրաշագեղ-շատ գեղեցիկ, սքանչելի, արդարամիտ– արդար մարդ, խելացի-գիտակ, խելքով, պաշարել-ինչ որ ռազմական կետ շրջապատել, վեհ-հպարտ, ահագին-շատ, շինել-սարգել, փափագ-տենչալ , բախտավոր-երանելի, երջանիկ, ուղի-Գետնի վրա երթևեկելու համար պատրաստված՝ բացված ճանապարհ:

English

Lesson 1

Text 4,page 10(Oxford stories)to read and answer the questions

Where did Mrs. Briggs live ?

Mrs. Wiliams lived In a small street in London.

Why was Mrs. briggs surprised?

Mrs. Brigss was surprised. ‘Well,’ she answered, the things in the machine .

Did Mrs. Briggs’s dishwasher dry the plates and other things

She has dishwasher for twelve and a help years Mrs.Williams said

Պարապմունք 28

Քարտեզի վրա եղած 3սմ երկարությամբ հատվածին տեղան­քում համապատասխանում է 27կմ երկարությամբ հատված։ Որքա՞ն է քարտեզի մասշտաբը։
Լուծում
27 կմ=27000 մ=2 700 000 սմ
2 700 000:3=900 000
Պատ․՝ 900 000

2.Գտե՛ք տառային արտահայտության արժեքը, եթե
a = 100, b = 40.

12* (2*a + 3*b) ։ 3 = 12*(2*100+3*40):3=12x(200+120):3=12×320:3=3840:3=1280

3.Ապրանքի գինը 10.000 դրամ է: Ապրանքի գինը նախ զեղչեցին 30%-ով, հետո նոր գինը բարձրացրին 45%- ով:  Գտիր ապրանքի վերջնական գինը:
Լուծում
10000:100×30=3000 դր
10000-3000=7000 դր
7000:100×45=3150 դր
7000+3150=10150 դր
Պատ․՝ 10150

5.Քարտեզի վրա երկու քաղաքների հեռավորությունը հավասար է  4սմ­-ի։ Ինչի՞ է հավասար քաղաքների իրական հեռավորու­թյունը, եթե քարտեզի մասշտաբը 

1 ։ 1000000 է։

Լուծում
4×1 000 000=4 000 000 սմ
4 000 000 սմ=40 000 մ=40 կմ
Պատ․՝ 40 կմ

6. Գնացքը 3 ժամում անցավ 250 կմ։ Առաջին ժամում այն անցավ ճանապարհի 40 %-ը, երկրորդ ժամում՝ մնացածի 40 %-ը։ Քանի՞ կիլոմետր անցավ գնացքը երրորդ ժամում։

Լուծում
250×40:100=100 կմ
250-100=150 կմ
150×40:100=60 կմ
250-(150+60)=40 կմ
Պատ․՝ 40 կմ

7.Գտե՛ք ամենափոքր հնգանիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի տարբերության տասնապատիկը։
Լուծում
10 000-999=9001
9001×10=90 010
Պատ․՝ 90 010

8.Քառակուսու պարագիծը 240 սմ է։ Գտե՛ք նրա մակերեսը։

Լուծում
240:4=60 սմ
60×60=3600 սմ քառ․
Պատ․՝ 3600 սմ քառ․

9.Գայանեն գրքի  3/4 մասը կարդաց  6 օրում: Քանի՞ ժամում կկարդա ամբողջ գիրքը:

Լուծում
3/4:6=3/4×6=1/4×2=1/8 1 օրում
1:1/8=1×8/1=8 ամբողջը
Պատ․՝ 8 օրում

10. Ջրավազանը դատարկող խողովակը բացելուց 1 ժ անց ջրավազանում մնաց 640 մ^3 ջուր, իսկ 3 ժ անց՝ 220 մ^3։ Սկզբում որքա՞ն ջուր կար ջրավազանում։

Լուծում
640-220=420 մ^3 երկու ժամում
420:2=210 մ^3 մի ժամում
640+210=850 մ^3 կար սկզբում

Գործնական աշխատանք

Լրացնել հետևյալ առածներում բացթողնված բառերըդրանք ընտրելով տրվածներից:
Ծանր, պաղ, լավ, սև, անպտուղ, անուշ, զորավոր, շիտակ, արդար, ոսկե, լավ:

Լեզու կա անուշ է, լեզուն կա` լեղի:
Լավ յուղը ջրի տակ չի մնա:
Սպիտակ փողը լավ օրվա համար է:
Խելքը ոսկե թագ է, ամեն մարդու գլխին չի լինում:
Ծանր քարին քար գցող չի լինի:
Հեռավոր սուրբը զորավոր կլինի:
Անպտուղ ծառը իր տեղում կմնա:
Լավ աղջիկը յոթ տղա արժե:
Շիտակ խոսքը հանաքով կասեն:
Արդար  հնձվորը դաշտում  էլ կհնձի, սարում էլ:
Պաղ ապուր, շան կերակուր:

Հետևյալ առածների մեջ կետերի փոխարեն գրել նշված բառերի  հականիշները:
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի կեր:
Ծամը երկար, խելքը` կարճ:
Թոկի երկարն է լավ, խոսքի` կարճը :
Խոսքը մեծին, ջուրը` փոքրին:
Փորձված թանը անփորձ մածունից լավ է:
Սև սիրտ, սպիտակ ատամ:
Մինչև հաստը բարակի, բարակի հոգին դուրս կգա:
Թանկից էժան չկա:

Տրված տեղանուններից -ացի, -յան և -ական ածանցներով կազմել նոր բառեր::

Սև ծով- ծովյան, Փոքր Ասիա- ասիական-ասիացի, Նոր Զելանդիա-զելանդիացի-զելանդիական , Հարավային Ամերիկա-ամերիկացի-ամերիկյան,ամերիկական, Արևմտյան Եվրոպա-ևրոպացի- ևրոպական, , Հարավային Կորեա-կորեական-կորեացի:

Գործնական Քերականություն

Տրված շարքից կազմիր հականիշների զույգեր։
Նզովք, երբեք, օրհնություն, միշտ, ընդարձակ, համր, փութկոտ, վտիտ, սեղմ, մարմնեղ, խոպան, պարպել, արգավանդ, լիցքավորել, ծանրաշարժ, դյուրին խոսուն, խրթին։

Նզովք-օրհնություն, երբեք-միշտ, ընդարձակ-սեղմ, համր-խոսուն, փութկոտ-ծանրաշարճ, վտիտ-մարմնեղ, խոպան-արգավանդ, լիցքավորել-պարպել,դյուրին-խրթին։

2․Բառարանի օգնությամբ գրիր տրված բառերի բացատրությունը:
Տրտմել-տխրել, վշտանալ        

վաղորդյան-առավոտյան

մեղանչել-մեղավոր,անիրավ

մաքառել-պայքարել,դիմադրել

դրվատել-գովել,գովաբանել

երկնչել-վախենալ,երկյուղ կրել։


3․Համապատասխանեցրու դարձվածքները տրված բացատրություններին:
Գլուխը լցնել                                  չարաճճի

թևերը փռել                                   խիստ վախենալ

աստծու կրակ                               պաշտպանել

արյունը ջուր դառնալ                  դրդել մի արարքի

առաջին ջութակ                           գլխավոր դեմք  

Գլուխը լցնել -դրդել մի արարքի, թևերը փռել-պաշտպանել, աստծո կրակ-չարաճճի, արյունը ջուր դառնալ-խիստ վախենալ, առաջին ջութակ-գլխավոր դեմք։


5․Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացիր նոր բարդ բառեր․

գինետուն- վաճառատուն, թոնրատուն
բարձրաձայն —ցածրաձայն, բաղաձայն
երկաթուղի-երթուղի,
կալվածատեր- միլիոնատեր, միլիարդատեր։

Պարապմունք 26

Հիշենք, որ հատվածների երկարությունները չափելու համար օգտագործվում ենք չափման միավորները՝ 1մմ,1սմ,1մ,1դմ,1կմ, ընդ որում երկու հեռավորություն հարմար է համեմատել, եթե դրանք տրվում են նույն չափման միավորներով: Հաճախ հեռավորությունները բնության մեջ անհրաժեշտ է լինում տեղափոխել գծագրերի և քարտեզների վրա: Բոլոր հեռավորությունները, որոնք տեղափոխվում են միևնույն քարտեզի վրա պետք է համեմատելի լինեն, այսինքն՝ պահպանեն բնության մեջ եղած հարաբերությունները:





 Օրինակ՝ եթե բնության մեջ մի հեռավորություն 7 անգամ մեծ է մյուսից, ապա քարտեզի վրա ևս այն պետք է 7 անգամ մեծ լինի մյուսից:

Որպեսզի բնության մեջ եղած հեռավորությունները տեղափոխվեն քարտեզի վրա օգտագործում են մասշտաբը, որն իրենից ներկայացնում է քարտեզի վրա գտնվող հատվածի երկարության հարաբերությունը համապատասխան հատվածի երկարությանը բնության մեջ:  

Մասշտաբը ցույց է տալիս, թե քանի անգամ է հեռավորությունը քարտեզի վրա ավելի կարճ` տեղանքում եղած հեռավորությունից:

Ուշադրություն:

Հաճախ մասշտաբը տրվում է կոտորակի (հարաբերության) տեսքով:
Օրինակ՝ օգտագործելով քարտեզի 1:12500000 մասշտաբը, գտնենք իրական հեռավորությունը տեղանքի վրա գտնվող A և B կետերի միջև, որոնց հեռավորությունը քարտեզի վրա 7 սմ է:

  

Լուծում

  

Քարտեզի 1 սմ-ին համապատասխանում է տեղանքի 12500000 սմ-ը կամ 125 կմ-ը:

Եթե 1 սմ-ը 125 կմ է, ապա 7 սմ-ը կլինի 125⋅7=875 կմ:

 

Պատասխան՝ 875կմ:


Հարցեր, առաջադրանքներ:


1.Ի՞նչ է մասշտաբը:

Մասշտաբը ցույց է տալիս, թե քանի անգամ է հեռավորությունը քարտեզի վրա ավելի կարճ` տեղանքում եղած հեռավորությունից:


2.Քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 10000000 է, Երևանի և Թբիլիսիի հեռավորությունը 2սմ է։ Որքա՞ն է Երևանի և Թբիլիսիի իրական հեռավորությունը։

2×10.000.000=20.000.000սմ=200կմ
Պատ.`200կմ, 20.000.000սմ



3. Հողակտորի հատակագծի մասշտաբը 1 ։ 5000 է։ Ինչքա՞ն կլինի հողակտորում երկու կետերի հեռավորությունը, եթե համապատասխան կետերի հեռավորությունը հատակագծում հավասար է`

Լուծում
3×5000=15000=150մ
Պատ.`15000սմ,150մ



4.Քարտեզի վրա Դիլիջան և Արթիկ քաղաքների հեռավորությունը 5սմ է: Գտեք այդ քաղաքների հեռավորությունը տեղանքում, եթե քարտեզի մասշտաբը 1:1000000 է:

5×1000000=5000000

Պատ.`5000000սմ,50կմ։

5.Քարտեզի վրա Գորիս և Վանաձոր քաղաքների հեռավորությունը   7սմ է: Գտեք այդ քաղաքների հեռավորությունը տեղանքում, եթե քարտեզի մասշտաբը 1:5000000 է:

7×5000000=35000000
Պատ.`35000000

Տրված շարքից կազմիր հականիշների զույգեր։
Նզովք, երբեք, օրհնություն, միշտ, ընդարձակ, համր, վտիտ, սեղմ, մարմնեղ, խոպան, պարպել, արգավանդ, լիցքավորել, ծանրաշարժ, դյուրին, խոսուն, խրթին։

Նզովք-օրհնություն

երբեք-միշտ

ընդարձակ-սեղմ

համր-խոսուն

վտիտ-մարմնեղ

2․Բառարանի օգնությամբ գրիր տրված բառերի բացատրությունը:
Տրտմել –                     ,                

վաղորդյան

մեղանչել

մաքառել

անտունի

դրվատել

երկնչել


3․Համապատասխանեցրու դարձվածքները տրված բացատրություններին:
Գլուխը լցնել                                  չարաճճի

թևերը փռել                                   խիստ վախենալ

աստծու կրակ                               պաշտպանել

արյունը ջուր դառնալ                  դրդել մի արարքի

առաջին ջութակ                           գլխավոր դեմք  

4․Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը
օրինակ՝ միջնապատ-մեջ(արմատ)+ին(ածանց)+ա(հոդակապ)+պատ(արմատ)


թրաշուշան

տխրալի

պարագիծ

շքերթ

տնանկ

տնտեսուհի

հարսնացու

ջրամբար

նախագիծ


5․Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացիր նոր բարդ բառեր․

գինետուն- վաճառատուն, թոնրատուն
բարձրաձայն —
երկաթուղի-
կալվածատեր-
աշնանամուտ-
մեքենավար-
ցուցանիշ-
պարերգ-
երգարվեստ-
հեռախոս-