Խորության որոնումը

Ա) Լրացրե´ք նախադասությունները՝ հիմնվելով տեքստում արտահայտված մտքերի վրա:
Հնարավոր է երջանիկ լինել, եթե ապրես ներկայով
Խորությամբ ապրելուն հնարավոր է հասնել միայն այն պահին, երբ դադարեցնում ես ունայնությունը և էլ չես հետևում ուրիշ մարդկանց կյանքին։
Ավելի հաճելի է սեփական կյանքը, քան ուրիշներինը
Եթե ձեր մարմինը դադարի ուրիշներին հետևելուց ու վերադառնա սեփական մարմնի մեջ, այն ժամանակ երբ տերը վերադառնա սեփական մարմնի մեջ

Բ)Ի՞նչ կապ ունեն հեղինակի մտքերը բնաբանի՝ Արթուր Շոպենհաուերի ձևակերպման հետ:
Կարևոր է ապրել սեփական կյանքը, այլ ոչ թե փորձել ապրել ուրիշի կյանքով, դա կարող է վատ բաների հանգեցնել։

Գործնական Աշխատանք

202.Երկրորդ պարբերության բայերը աոաջին պարբերության բայերի
նման արտահայտի՛ր անցյալ ժամանակովՏեքստի այդ հատվածի արտահայտած միտքն ինչպե՞ս փոխվեց:

Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար, որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ կամեցան դրա վրա բնակություն հաստատել: Սակայն նրա վրա բարձրանալր շատ դժվար էր, թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք, ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին ու ցած գլորվեցին, մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չուզեցին, այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը, բարձրացան լեռան վրա ու հանգիստ կյանք վայելեցին:

Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով, վեր են բարձրանում ու հասնում իրենց նպատակին:

Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնացին կես ճանապարհին ու կորան, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով, վեր են բարձրացան ու հասան իրենց նպատակին:

204.Կետերի փոխարեն մի անգամ փակագծերում դրված առաջին բայաձևերը գրի՛րմյուս անգամ երկրորդներըՈ՞ր ձևերն են ավելի հարմար:

Գայլը տեսավ, որ անտառային աղավնին շյուղեր Հավաքեց (հավաքեց, հավաքում է) և նրան ասաց.
Տեսնում եմ, որ ամբողջ օրը թռչկոտեցիր (թռչկոտեցիր, թռչկոտում ես) ճյուղից ճյուղ, շյուղեր ես հավաքում, բայց մինչև այսօր ոչ կարգին տուն ունեցար (ունեցար, ունես) ո՛չ էլ տաք օջախ:
Աղավնին պատասխանեց.
Այն օրից, ինչ հարևան ենք, ես էլ տեսա (տեսա, տեսնում եմ), որ դու ոչխարներ հափշտակեցիր (հափշտակեցիր, հափշտակում ես) ու բերեցիր (բերեցիր, բերում ես) որջդ, բայց ո՛չ կարգին հագուստ ունեցար(ունեցար, ունես), ո՛չ էլ մոտ ընկերներ:
Առակը ցույց տվեց (ցույց տվեց, ցույց է տալիս), որ չար ու գիշատիչ մարդիկ էլ քիչ չաշխատեցին (չաշխատեցին, չեն աշխատում), բայց երջանկության չհասան (չհասան, չեն հասնում):

Գայլը տեսավ, որ անտառային աղավնին շյուղեր է հավաքում (հավաքեց, հավաքում է) և նրան ասաց.
Տեսնում եմ, որ ամբողջ օրը թռչկոտում ես (թռչկոտեցիր, թռչկոտում ես) ճյուղից ճյուղ, շյուղեր ես հավաքում, բայց մինչև այսօր ոչ կարգին տուն ունես (ունեցար, ունես) ո՛չ էլ տաք օջախ:
Աղավնին պատասխանեց.
Այն օրից, ինչ հարևան ենք, ես էլ տեսնում եմ (տեսա, տեսնում եմ), որ դու ոչխարներ ես հափշտակում (հափշտակեցիր, հափշտակում ես) ու բերում (բերեցիր, բերում ես) որջդ, բայց ո՛չ կարգին հագուստ ունես (ունեցար, ունես), ո՛չ էլ մոտ ընկերներ:
Առակը ցույց է տալիս (ցույց տվեց, ցույց է տալիս), որ չար ու գիշատիչ մարդիկ էլ քիչ չեն աշխատում. (չաշխատեցին, չեն աշխատում), բայց երջանկության չեն հասնում (չհասան, չեն հասնում):

205.Տրված տեքստի դիմավոր բայերը փոխի՛ր այնպեսոր ինչ էր (էինարել հարցին պատասխանենՏրված և ստացված տեքստերը համեմատի՛րո՞ր տեքստի բայաձևերը կանվանես վաղակատար անցյալ:

Երբ սուսերամարտի աշխարհի առաջնության հաղթողին հարցրին, թե ո՛վ է եղել նրա առաջին մարզիչը, նա պատասխանեց` Ալեքսանդր Դյուման: Ասաց, որ երբ դպրոցում առաջին անգամ «Երեք հրացանակիրները» կարդաց, հաստատ որոշեց սուսերամարտ պարապել:

Երբ սուսերամարտի աշխարհի առաջնության հաղթողին հարցրել էին, թե ո՛վ է եղել նրա առաջին մարզիչը, նա պատասխանեց` Ալեքսանդր Դյուման: Ասաց, որ երբ դպրոցում առաջին անգամ «Երեք հրացանակիրները» կարդացել էր, հաստատ որոշել էր սուսերամարտ պարապել:

254.Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ: 

Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում: 
Հարավային Աֆրիկայում կա մի բույս։ Այն հիմնականում թիթեռներով է սնվում: 

Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ: 
Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը։ Այն ունի չորս հազար տեսակ: 

Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է: 
Առավել արժեքավոր է այն տեսակը: Նրա հոտը շարունակ փոխվում է: 

Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ: 
Մոնղոլիայի երկարակյացների միջին տարիքը գերազանցում է հարյուրը: Նրանց մեջ չկա ոչ մի տղամարդ: 

Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել: 

256.Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:

Հագար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել, ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են, քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:

Ֆինլանդիայի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են։ Արգելված են նաև ռնգեղջյուրների, զեբրերի, ջայլամների, կոկորդիլոսների և կապիկների ելույթները: Ֆինլանդիան առաջինն է որը նման օրենք է ընդունել։

Նամակ  դստերը։ Ֆրենսիս  Սքոթ  Ֆիցջերալդ

Ա) Դո՛ւրս գրեք այն նախադասությունները, որոնք համապատասխանում են հետևյալ մտքերին․

  • ապրի՛ր ներկայով
    Անցյալի  մասին  մի  մտածիր,  ապագայի  մասին՝  նույնպես:
  • մի՛ մտածիր, թե հետո ինչ կլինի
    Եվ  այն  մասին,  թե  ինչ  կպատահի  քեզ,  երբ  հասունանաս: 
  • մի՛ կարևորիր ուրիշի կարծիքը
    Եվ  այն  մասին,  թե  ինչ-որ  մեկը  քեզ  ինչպես  կբնորոշի:
  • վախկոտ մի՛ եղիր
    Աշխատիր  համարձակ  լինել։
  • անելիքիդ լո՛ւրջ մոտեցիր։
    Կարողացիր  լավ  աշխատել  և  ձիու  թամբին  ամուր  մնալ:


Բ) Դո՛ւրս գրեք նախադասություններ, որոնք գրված մտքերին հակասում են․

  • Պետք չէ մտածել՝ ուրիշներից լա՞վն ես, թե՞ վատը։
    Ինչի  մասին  պետք  է  մտածել.  Կյանքում  ի՞նչ  ձգտումներ  ունեմ,  ուրիշներից  լավն  եմ,  թե՞  վատը։
  • Մի՛ կարևորիր, թե ինչպես ես տիրապետում  սեփական մարմնիդ։
    Սեփական  մարմինը  տիրապետելու  ընդունակության  մեջ:
  • Երջանկությունն ու դժբախտությունն են որոշում քո կյանքի ընթացքը։
    Դու  գիտես  նաև,  որ  ես  առանձնապես  չեմ  հավատում  երջանկությանը:  Դժբախտությանը՝  նույնպես: 
  • Կարևոր չէ, թե ինչպես ես հաղորդակցվում մարդկանց հետ։
    Մարդկանց  հասկանալու  և  նրանց  հետ  հաղորդակցվելու 

Գործնական Աշխատանք

252.Տեքստի բարդ նախադասություններից յուրաքանչյուրը պարզեցրո՛ւ`  նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի՛ր եղիր, որ տեքստը պահպանվի): 

Գոյություն ունեն հսկա որդեր, որոնց երկարությունը հասնում է մեկից երկու մետրի: Այդ հսկաներից մեկը` մեգասկոլիդեսը, որը մատի հաստություն ունի, ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում: Նրա օրգանիզմն այնքան է հարմարվել ստորերկրյա կյանքին, որ հողից հանելիս իսկույն խեղճանում է: 

Գոյություն ունեն հսկա որդեր: Այդ հսկաներից մեկը` մեգասկոլիդեսը, ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում: Hողից հանելիս իսկույն խեղճանում է: 

253.Յուրաքանչյուր բարդ նախադասություն պարզեցրո´ւ` նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի՛ր եղիր, որ տեքստը պահպանվի): 

•Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին, որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև, որ ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղր սարսափի մատնված` փախչում է: 

•Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին: Ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղր սարսափի մատնված` փախչում է: 

254.Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ: 

Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում: 
Հարավային Աֆրիկայում կա մի բույս։ Այն հիմնականում թիթեռներով է սնվում: 

Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ: 
Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը։ Այն ունի չորս հազար տեսակ: 

Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է: 
Առավել արժեքավոր է այն տեսակը: Նրա հոտը շարունակ փոխվում է: 

Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ: 
Մոնղոլիայի երկարակյացների միջին տարիքը գերազանցում է հարյուրը: Նրանց մեջ չկա ոչ մի տղամարդ: 

Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել: 
․․․

255.Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ

Շվեյցարացի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով ստուգելով Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը, պարզել են, որ զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը: 
Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց արտազատել մի քիմիական միացություն, որն օդում արձակում է սատկած միջատը: 
Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին, եթե նրանք մոտակայքում ինչ- որ տեղ են գտնվում: 
Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են: 

Գործնական աշխատանք

182.Դերանունների գործածության հետ կապված սխալները գտի՛ր և ուղղի՛ր:

Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Նա նրա սանիկի խոսելու ընդունակությունր զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում իր (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն ասում է «Բարև, ինչպե՞ս ես», «Եկ այստեղ» և այլ նախադասություններ: Այլևս ոչ ոք չէին ուզում տեսնել այդ մարդուն: 16-րղ դարի ամբողջ ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան: Բոլոր աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած ամբողջ նոր մեքենաները շատ արագ սպառվել են:

183.Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև: Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր: Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ: Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ: Ե. Վա՜յ, մկըկը, տը՜զզ, թրը՛խկ:

Ա․

  • Ծաղիկ-ծաղկել
  • Քար-քարանալ
  • Քարոզ-քարոզել

Բ․

  • Մեծ-մեծանալ
  • Բարձր-բարձրանալ
  • Կարմիր-կարմրել
  • Տափակ-տափակել
  • Սուր-սրել

Գ․

  • Ոչինչ-ոչնչանալ
  • Բոլոր-բոլորվել
  • Նույն-նույնանալ
  • Ամբողջ-ամբողջանալ

Դ․

  • Կրկին-կրկնել
  • Արագ-արագանալ/արագացնել
  • Դանդաղ-դանդաղել/դանդաղեցնել
  • Հաճախ-Հաճախանալ

Ե․

  • Վայ-․․․
  • Մըկըկ-մըկըկալ
  • Տըզզ-տզզալ
  • Թըրխկ-թրխկալ

Լեոնիդ Ենգիբարյանի գործերից

Լեոնիդ Ենգիբարյանի գործերը ՝ այստեղ

Հեքիաթասացը
Այս գործը, մի ստեղծագործ և հնարամիտ հեքիաթասացի մասին էր։ Հեքիաթասացը փորձում էր տրամադրությունը գույների միջոցով փոխանցել իր ընթերցողներին։ Երբ հանկարծ իր կյանքից անհետացան վառ գույները, նա շատ ընկճվեց, բայց քանի որ նա իսկական ստեղծագործ մարդ էր, նա կարողացավ վառ գույներ գտնել և լցնել իր մռայլ կյանքը դրանցով։

Գրաբարյան առակներ

Զբոյն մրջեան արջ փորէր եւ լեզուաւ ժողովէր եւ ուտէր: Եւ հնարի մրջիւն սատակել զնա: Երթեալ առ պիշակ եւ գոռեխ եւ մժեխ եւ շանաճանճ եւ բրէտ եւ առ նմանք սոցին, եւ աղաչէ օգնել իբր ազգայինք: Ցաւակցեն` հարկանեն զաչս եւ զլսելիս արջուն, եւ հարկանէ գլուխ զքարի, եւ նեխի եւ որդունք եւս ծնանին: Եւ ի սասկութենէ ցաւոց` զբերան բացեալ գոչէր, եւ նոցա մտեալ յորովայնն` խոցոտեն զաղիսն, եւ նեղեալ դիմէ ի հոսանս ջրոյ, եւ այնչափ ի ներքս մտեալ` հեղձանի:

—————————————————————————————————————

Արջը փորում էր մրջյունների բունը, լեզվով հավաքում էր և ուտում նրանց: Եվ մի մրջյուն հնարեց, թե ինչպես նրան սպանի: Գնում է պիծակի, իշամեղվի , մժեղի, շնաճանճի, կրետի և նրանց նմանների մոտ, խնդրելով, որպես ազգականներ օգնեն իրեն։ Նրանք կարեկցելով՝ հարվածում են արջի աչքերին ու ականջներին: Արջը գլուխը խփում է քարին, այնպես, որ շուտով որդեր են առաջանում նրա վրա: Ցավի սաստկությունից արջը լայն բացեց բերանը և սկսեց գոռալ, իսկ մյուսները մտան նրա որովայնը և կրծեցին նրա աղիքները: Արջը չդիմացավ, գնալով դեպի ջրի հոսանքը՝ խեղդվեց:

Հարցեր և առաջադրանքներ

Ճիշտ կարդա այս բառերը.

զբոյն, մրջեան, լեզուաւ, մրջիւն, զնա, երթեալ, զլսելիս, զքարի, զբերան, բացեալ, մտեալ, նեղեալ, յորովայնն, ջրոյ:

Աշխարհաբար դարձրու հետևյալ բառակապակցությունները.

զբոյն մրջեան-Մրջնի բույն:
զաչս եւ զլսելիս արջուն— Արջի աչքերին և ականջներին։
ի սաստկութենէ ցաւոց- Ցավի սաստկությունից:

Բարձրաձայն կարդա առակը`

ա) հանելով բոլոր եւ — երը և համապատասխանաբար փոխելով հնչերանգը

բ) ինչպես գրված է, պահպանելով բոլոր եւ — երը: Ի՞նչ տարբերություն նկատեցիր:

Աշխարհաբար դարձրու առակը:

Ի՞նչ է ցույց տալիս առակը:
Առակը մեզ ցույց է տալիս, որ փոս փորողը ինքնա ընկնում իրա փոսի մեջ:

Նույն բովանդակությամբ պատմություն հորինիր այլ կենդանիների մասին:


Քաղաքի խիտ անտառներից մեկում տարբեր կենդանիներ էին բնակվում, արջեր, գայլեր, առյուծներ, և շատ ու շատ այլ կենդանիներ։ Նրանք ապրում էին իրենց առօրյա կյանքով, երբ հանկարծ անտառում մի տարօրինակ առարկա ՝ բումերանգ հայտնվեց։ Պարծենկոտ և ինքնահավատ գայլը կանգնեց մեջտեղում և հպարտ հայտարարեց․

— Ես այս առարկան այնքան հեռու կարող եմ գցել, որ ոչ ոք չի գտնի այն։

Նա ողջ ուժով նետեց բումերանգը և հպարտ կանգնեց երբ հանկարծ, այն ետ չվերադարձավ, և ուժեղ հարվածեց գայլին։

Այդ պատմությունը անտառի բնակինչները երկար հիշեցին, նրանք դա պատմում էին իրենց երեխաներին և թոռներին։

Իսկ առակը ցույց է տալիս, որ քո ցանկացած արարք թե բարի և թե չար, միշտ քեզ հետ է վերադառնալու։

Ինքդ վերնագրիր այս առակը:
Անսպասելի իրադարձություն:

———————————————————————————————————

ԾԵՐ ՈՄՆ ԵՒ ՄԱՀ

Ի միում աւուրց ծեր ոմն հատեալ փայտ յանտառէ եւ բարձեալ յուս իւր բերէր ի տուն. այլ պարտասեալ զօանապարհայն` հարկեցավ դնե յերկիր զբեռն իւր եւ սկսայ յօգնութիւն կարդալ զՄահ: Եւ ահա հանդիման եկն եւ երեւեցավ Մահ եւ եհարց ցնա` եթէ առ ի՞նչ կոչէր զնա: Յայնժամ զահի հարեալ` պատասխանի ետ նմա ծերն եւ ասէ.

— Զի տացես յուս զբեռն իմ:

 Մի օր մի ծերունի անտառից փայտ է կտրում և շալակած ուսին բերում է տուն:Հոգնում է ճանապարհին ՝ստիպված լինելով բեռը դնել գետնին և սկսում է օգնության կանչել Մահին:Եվ ահա ընդառաջ եկավ Մահն ու հարցրեց նրան,թե ինչու էր իրեն կանչում: Այդ ժամանակ ծերունին պատասխանեց նրան. -Որովհետև դու ես տալու բեռն իմ  ուսին:

Հարցեր և առաջադրանքներ

Ճիշտ կարդա այս բառերը.

զճանապարհայն, զբեռն, զՄահ, զնա, հատեալ, բարձեալ, պարտասեալ, զահի հարեալ, յանտառէ, յուս, յերկիր, յօգնութիւն, յանդիման, յայնժամ, իւր:

Աշխարհաբար դարձրու այդ բառերն ու բառակապակցությունները.

բարձեալ — բարձել
բարձեալ յուս իւր — բարձրել իր ուսին
զբեռն իւր — իր բեռը
երեւեցաւ- երևաց
ասէ — ասաց
զբեռն իմ — իմ բեռը:

Գտի՛ր և արտագրի՛ր հարցերի պատասխանները.

Ի՞նչ արեց հոգնած ծերը:
Բեռը դրեց գետնին և սկսեց օգնության կանչել մահվանը։

Ի՞նչ հարցրեց Մահը:
Մահը հարցրեց թե ինչու նա հենց նրան օգնության կանչեց

Ի՞նչ պատասխանեց ծերունին:
Ծերունին պատասխանեց․
Որովհետև դու ես տալու բեռն իմ  ուսին:

Աշխարհաբար դարձրու առակը:

Անտառից ուսով փայտ բերող մի ծերունի…

Ի՞նչ է ցույց տալիս առակը:
Առակը ցույց է տալիս, որ պետք չէ հեշտ ճանապարհներ փնտրել, պետք է գնալ փշոտ ճանապարհներով, և ձեռք բերել կյանքի փորձ։

Առակի համար նոր վերնագիր մտածիր:

Դժվար ճանապարհ:

Գործնական աշխատանք

171.Յուրաքանչյուր շարքից մեկական բաղադրիչ վերցնելով` բաղադրյալ դերանուններ կազմի՛ր:

Ա. Այս, այդ, այն, նույն, որ, քանի, ինչ, ոչ:

Բ. Ինչ, տեղ, պես, քան, պիսի, երորդ:

  • Այսինչ, այստեղ, այսպես, այսքան, այսպիսի
  • Ադդտեղ, այդպես, այդքան, այդպիսի
  • Այնինչ, այնտեղ, այնպես, այնքան, այնպիսի
  • Նույնպես, նույքան, նույնպիսի
  • Որտեղ, որպես, որքան, որերորդ
  • Քանիերորդ
  • Ինչպես, ինչքան, ինչպիսի
  • Ոչինչ

174.Տրված ժխտական և անորոշ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:

Ինչ-որ — Ինչ-որ մարդիկ շատ բարի գտնվեցին
մի քանի — Մի քանի հոգի է պետք բակային աշխատանք կատարելու համար
ուրիշ — Ես գնացի ուրիշ երկիր։
ոչ մի — Ոչ մի ուրիշ պատասխան չգտավ։
ոչ ոք — Ոչ ոք չկարողացավ օգնել նրան
ոչինչ — Ոչինչ նրան չէր բավարարում։

175.Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

ճապոնացի երկարակյաց ձկնորսն ասում էր, որ իր ամբողջ սնունդն (սնունդ) եղել է ծովակաղամբն ու հում ձուկը: Նա ամբողջ գյուղին (գյուղ) խորհուրդ էր տալիս նույն ձևով սնվել:
Իր կյանքի բոլոր տարիները (տարի) անցկացրել է նույն գյուղում:
Քնելու ընդունակությունը կորցրած երեխային քննելով`բոլոր բժիշկները (բժիշկ) ասել են(ասել), թե դա բացաոիկ ու անհավանական դեպք է:
Քնաբեր դեղերից ոչ մեկը չազդեց(չազդել):
Քառասուն տարի է, որ իր բոլոր գիշերները (գիշեր) նվիրել էր(նվիրել) իր անձի զարգացմանը:
Ամբողջ գիշեր (գիշեր) կարդում է, գրում ու նկարում:
Այդ օրը ոչ մի վթար (վթար) չգրանցվեց(չգրանցվել):
Նոր մեքենան առայժմ ոչ մի հաջողություն(հաջողություն) չունի:
Ամբողջ արձակուրդները (արձակուրդ) նվիրեց երեխայի ասած մեքենան գտնելուն:

176.Պարզի՛ր, թե տրված դերանուններն ի´նչ սկզբունքով են խմբավորվել և յուրաքանչյուր խմբին երեք-չորս դերանուն ավելացրո՛ւ:

Ա. Ես, դու, այս, ինչ, որ, մի:
Բ. Ոչինչ, ամեն ոք, որտեղ, մեկմեկու, այստեղ:
Գ. Ոչ ոք, ոչ մի, մի քանի, մեկն ու մեկը:

177. Ընդգծված բառերը և բառակապակցությունները փոխարինի՛ր դերանուններով:

Քամիները փչում էին տարբեր ուղղություններով: Քամիներից դրանցից ամենավատը հյուսիսայինն էր: Հյուսիսային քամին նա քշում-տանում էր մեծ քանակությամբ հող և, հողը այն  քշելով գետնի վրայով, մեծ ու բարձր թմբեր էր առաջացնում: Արևելքից, արևմուտքից և հարավից փչող քամիները մեծ ու բարձր թմբեր չէին առաջացնում: Արևելքից, արևմուտքից և հարավից փչող քամիները Դրանք փոշին շատ վեր էին բարձրացնում և փոշին քշում քշում այն դեպի Ժայռոտ լեռեերը: Երկու տարի հետո հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան քամիները նշածս Դրանք այդ վայրը անապատի վերածեցին: Քամիներն Դրանք առաջին տարում ոչնչացրին երկու միլիոն հեկտար մշակված հողեր` չհաշված այգիները, այգիները դրանք ոչնչացան կա՛մ ամբողջովին փոշով ծածկվելու, կա՛մ արմատների մերկանալու հետևանքով:

178.Ընդգծված բառերը և բառակապակցությունները փոխարինի՛ր դերանուններով: Տրված և ստացված տեքստերր համեմատի՛ր:

Անգլիացի (կարևոր չէ, թե ով ) կենդանաբան Միջերկրական ծովի կղզիներում հետաքրքիր հայտնագործություն է արել հնագետների հետ: Անգլիացի կենդանաբանը Միջերկրական ծովի կղզիներում գտել է փղերի մնացուկներ, փղերի լայնությունն ուսահատվածում հասնում է ընդամենը մեկ մետրի: Անգլիացի կենդանաբանի և հնագետների կատարած պեղումների ժամանակ գտնվել են նաև խոզերի մեծության ռնգեղջյուրների և ներկայումս եղածներից կրկնակի խոշոր մկների մնացուկներ:
Գիտնականր կարծում է, որ յոթ միլիոն տարի առաջ են փիղ, ռնգեղջյուր, մուկ կենդանիները Աֆրիկայից եկել Մալթա, Կրետե և Կիպրոս կղզիները, յոթ միլիոն տարի առաջ ցամաքած Միջերկրական ծովի հատակով: Հետո Միջերկրական ծովի տարածքը նորից ջրով է լցվել, և կենդանիները, կտրվելով մայրցամաքից, սկսել են զարգանալ ոչ մայրցամաքային կենդանիների կերպ:

Անգլիացի ինչ որ(կարևոր չէ, թե ով ) կենդանաբան Միջերկրական ծովի կղզիներում հետաքրքիր հայտնագործություն է արել հնագետների հետ: Անգլիացի կենդանաբանը Միջերկրական ծովի կղզիներում գտել է փղերի ինչ որ մնացուկներ, փղերի լայնությունն ուսահատվածում հասնում է ընդամենը մեկ մետրի: Անգլիացի կենդանաբանի և հնագետների Նրանց կատարած պեղումների ժամանակ գտնվել են նաև խոզերի մեծության ռնգեղջյուրների և ներկայումս եղածներից կրկնակի խոշոր մկների մնացուկներ:
Գիտնականր կարծում է, որ յոթ միլիոն տարի առաջ են փիղ, ռնգեղջյուր, մուկ այդ կենդանիները Աֆրիկայից եկել Մալթա, Կրետե և Կիպրոս կղզիները, յոթ միլիոն տարի առաջ ինչ որ ցամաքած Միջերկրական ծովի հատակով: Հետո Միջերկրական ծովի տարածքը նորից ջրով է լցվել, և կենդանիները, կտրվելով մայրցամաքից, սկսել են զարգանալ այլ տեղերում ոչ մայրցամաքային կենդանիների ինչոր կերպ:

Գրաբարյան առակներ

Որսորդն եւ կաքաւն

Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.

— Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:

Եւ ասէ որսորդն.

— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:
————————————————————————————————

Որսորդն մի կաքավ բռնեց, և որոշեց մորթել։ Կաքավն ասաց․

— Մի սպանիր ինձ, ես կխաբեմ, և բազում կաքավներ դեպի քո թակարդ կբերեմ։

Եվ ասում է որսորդը․

— Այժմ հաստատ կմեռնես իմ ձեռքով, քանի որ դու ուզում ես քո սիրելիներին խաբել և մատնել:

Առիւծ եւ աղուէս

Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ ժողովեցան կենդանիքն ի տես եւ յուրախութիւն: Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին եւ մեծահանդիսիւ նախատեաց զառիւծն յատեանն բարձր ձայնիւ եւ անարգեաց, թէ`

— Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում:

Պատասխանի ետ առիւծն հանդարտաբար եւ ասէ.

— Այո՛, մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ եւ ոչ աղուէս քան զքեզ:
———————————————————————————————————

Առյուծը մի կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները նրան տեսնելու և ուրախանալու։ Ամբոխի միջից դուրս եկավ աղվեսը և բարձր ձայնով և բոլորի մոտ անարգեց նրան․

—Ա՞յդ է քո կարողությունը, մի կորյուն ծնել և ոչ բազում։

—Այո մի կորյուն, բայց կորյու՛ն, և ո՛չ աղվես, քեզ նման։

Գործնական աշխատանք

403.Կետերը փոխարինիր համապատասխան ժխտական դերանունով:
Հավաքվածներից ոչ ոք ուշադրություն չէր դարձնում նրա վրա, ոչ ոքի մտքով չէր անցնում, որ կարելի է օգնության ձեռք մեկնել:

Թշնամին կգա, կավերի, և չի մնա էլ ոչ մի բան.:

Անտառում լռություն է, ոչ մի շշուկ չի լսվում:

Աշխատասիրության վրա ոչ ոք այնքան չի զարմանում, որքան ծույլ մարդը:

Շատ տեսնել և ոչինիչ չունենալ, նշանակում է ունենալ հարուստ աչքեր և աղքատ ձեռքեր:

Նա ոչ մի ահ չուներ, բացի հորից:

404.Կետերի փոխարեն գրի՛ր դուք  անձնական դերանվան համապատասխան ձևերը՝ ձեր, ձեզ ձեզնից, ձեզնով:

Ձեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ ձեզ պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:
Հիմա նա ձեզնից հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե ձեզնով է ապրում ու ձեզ սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի  քանի տարի ձեր տանը ապրեց:
Տատս … բողոքում է, բայց առանց ձեզ էլ չի դիմանում:

405.Կետերը փոխարինի՛ր մի դեպքում համապատասխան հարցական, մյուս դեպքում՝ հարաբերական դերանուններով: Ուշադրություն դարձրո՛ւ կետադրությանը:

Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:

Ինչքա՞ն է ջուր հավաքվում այս փոսում:
Ինձ հետաքրքրում է, թե ինչքա՞ն է  ջուր հավաքվում այս փոսում:
Ինչ պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Իրենք էլ չգիտեն, թե ի՞նչ  պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Ո՞վ պետք է վերականգնի հատված անտառները:
Ձեզ հարց տվե՞լ եք, թե ո՞վ պետք է վերականգնի հատված անտառները:
Ինչքա՞ն ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
Ճարտարապետին հարցնում են, թե ինչքա՞ն ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:
Ո՞վ այդպես գրավեց  քո ուշադրությունը:
Ցո՛ւյց  տուր տեսնեմ , թե ո՞վ .այդպես գրավեց  քո ուշադրությունը:
Ի՞նչ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Գոնե ասա՛, թե ի՞նչ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:

406.Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Բոլորը (լսել) լսել են, թե որտեղի՛ց  են գալիս ոտնաձայները:

Ոչ ոք (փորձել)չի փորձել բարձրաձայնել, բոլորը լուռ (նայել) նայում էին:

Բոլոր (ճանապարհ)ճանապարհները մի տեղ էին տանում(տանել) :

Ամբողջը (լցնել) եկեղեցու բակը:

Կարծես թե ողջ (քաղաք) քաղաքը հրապարակ էր լցվել(լցվել):

Բոլորը քննությունները (հանձնել)հանձնեց մեկ օրում:

411. Գրել տրված բայերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը և նշիր, թե ինչ խոսքի մաս է:
Կապտել- կապույտ, ածական
ննջել- նինջ, գոյական
վիճել- վեճ, գոյական
ոչնչանալ- ոչինչ, գոյական
բուրել- բույր, գոյական
փափկել- փափուկ, ածական
վախենալ- վախ, գոյական
կոպտանալ- կոպիտ, ածական
անրջել- անուրջ, գոյական
հավատալ- հավատ, գոյական
տխրել- տխուր, ածական
ուղղել- ուղղիչ, ածական
ապշել- ապուշ, ածական

414.Ընդգծված բառակապակցությունները արտահայտիր բայով:

Կախարդը նրանց  քարեցրեց (քար  դարձրեց):
Տերևները սկսել են ոսկեզօծվել (ոսկեզօծ դառնալ):
Նրանց հարաբերությունները  ջերմացել են(ջերմ են դարձել);
Այդ զրույցից էլ  առաջացավ (առաջ եկավ) գյուղի անվանումը:
(Լույսը բացվեց),Լուսաբացվեց և նա ճանապարհվեց (ճանապարհ ընկավ):
Նա շատ ուշացավ(ուշ եկավ), ներկաները ցրվել էին:

415. Գրիր -ել և -ալ վերջավորությամբ հինգական բայ:
-ել ՝ պատմել, սովորել, ինքնակրթվել, վազել, զբոսնել
-ալ ՝ զգալ, ֆշշալ, ճվալ, նվնվալ, կարդալ

416.Խմբավորիր բայերը ըստ ի՞նչ անել, ի՞նչ լինել  հարցերի:

Մոտենալ, գեղեցկանալ, աղքատանալ, ներել, մթնել, թանկանալ, չքանալ,ճաքել, ճերմակել, շիկնել, նեղանալ:

Ինչ անել ՝ ծիծաղել, կարմրել, ներել, երգել, խնամել, կռվել, կարոտել, վստահել, շիկնել, նեղանալ։

Ինչ լինել ՝ Մոտենալ, գեղեցկանալ, աղքատանալ, ներել, մթնել, թանկանալ, չքանալ,ճաքել, ճերմակել, նեղանալ:

414.Կազմիր բայեր տրված գոյականներից:
Վերջ — վերջանալ
պատերազմ- պատերազմել
հույզ — հուզվել
թիվ — թվել
հաշիվ — հաշվել
չու — չվել
ժպիտ — ժպտալ
մահ — մահանալ
վճիռ — վճռել
տոն, ծաղիկ, սեր, վկա, ծառա, աշակերտ, ընկեր, զանգ, հունձ, խիղճ, սոսինձ, խրատ, քրքիջ, ավել, դող, ընծա: