Պատասխանատվություն և հանդուրժողականություն

Ինչ նկատի ունեք երբ մեկի մասին ասում եք պատասխանատու մարդ է։
Պատասխանատու մարդ ասելով հասկանում եմ մի մարդ, ով ունի իր գործողությունների՝ գործունեության՝ արարքների մասին հաշվետու լինելու և դրանց հետևանքների ծանրությունն իր վրա կրելու պարտավորություն:

Թվարկեք թե ինչ պատասխանատվություն ունեք դուք և ձեր ուսուցիչները։
Տարբեր վայրերում, մենք ունենք տարբեր պատասխանատվություններ, բայց օրինակ հենց դպրոցում, մեր պատասխանատվություններից մեկն է, ժամանակին կատարել մեզ տրված առաջադրանքները, իսկ ուսուցիչներինը ՝ ժամանակին ստուգել և գնահատել դրանք։

Ձեր կյանքում լինու՞մ են իրավիճակներ, երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին ներքուստ չեք հանդուրժում, բայց արտաքուստ հանդուրժում եք:
Կարծում եմ այո, երբ մարդու ներկայությունը պահվածքը քեզ հաճելի չէ, բայց դու նրան չվիրավորելու համար արտաքուստ փորձում ես ցույց տալ, որ ոչ մի խնդիր չկա, իսկ ներքուստ չես հանդուրժում տվյալ պահվածքը։

Ինչ կլինի, եթե հասարակության մեջ չլինի հանդուրժողականության մթնոլորտ:
Հանդուրժողականությունը շատ կարևոր է, քանի որ առանց դրա կտիրեր քաոս, պատերազմներ, առանց փոխադարձ հանդուրժողականության, յուրաքանչյուր արարք կհետեվեր վատ հետևանքներով։

Հավասարություն

Ի՞նչ եք հասկանում հավասարություն ասելով:
Մենք բոլորս կազմում ենք հասարակության մի մասնիկը, որտեղ բոլորիս հոգեպես հավասարությունը պետք է լինի հավասար։ Այսինքն, եթե ես ունեմ պահանջներ, ազատ խոսքի արտահայտվելու իրավունք, իրավունք՝ ուրեմն բոլորն էլ կարող են և պետք է ունենան։ Ֆիզիկական հավասարությունը շատ բարդ է ստեղծել, քանի որ հնարավոր չէ բոլոր մարդկանց տալ հավասար հնարավորություններ, քանի որ ոչ բոլորն ունեն հավասար պարտականություններ։

Ի՞նչ եք հասկանում իրավահավասարություն ասելով:
Իրավահավասարություն ասելով հասկանում եմ միատեսակ իրավունքներ ունենալ դիմացինի հետ, որոշ իրավիճակում բանավեճերում և այլն։

Ի՞նչ է սոցիալական հավասարություն
Սոցիալական հավասարությունը դա հավասար իրավունքներն են, անկախ մարդու սեռից, տարիքից ծագումից և այլն․․․։ Որոշ երկրներում բացակայում է սոցիալական հավասարությունը, մարմնի գույնն, սեռը, տարիքը ավելի շատ են կարևորում քան գիտելիքն ու փորձը։

Բերեք օրինակներ:
Հավասարության շատ օրինակներ կարող եմ ներկայացնել, օրինակ դուք և ձեր գործընկերը կատարել եք միևնույն աշխատանքը և ստանում եք հավասարաչափ գնահատում։