Պարապմունք 14.


Խառը խնդիրներ ինքնուրույն աշխատելու համար

1.
Տղան պնդում է, որ կարելի է գծել այպիսի բազմանկյուն, որի անկյունների գումարը 1800°է: Համաձա՞յն ես նրա հետ: Պատասխանդ հիմնավորիր։



2. Հաշվիր հնգանկյան բոլոր անկյունների աստիճանային գումարը:

3×180=540

Պատ.՝ 540

3.Գտիր կանոնավոր վեցանկյան  անկյուններից յուրաքանչյուրի աստիճանային չափը:

(6-2)x180=720

720:6=120



4.Բերված պնդումներից ընտրիր ճիշտ պնդումները․
ա)Զուգահեռագծի անկյունագծերը զուգահեռ են:
բ)Զուգահեռագծի հանդիպակաց կողմերը զուգահեռ են:
գ)Զուգահեռագծի կից կողմերը զուգահեռ չեն:

Պարապմունք 15.Աշխատում ենք ինքնուրույն




1.Կազմիր մեկ անհայտով գծային հավասարում։ Նշիր անհայտի գործակիցը, այնուհետև փորձիր  լուծել։
Տես օրինակը՝
2x+5=35
Անհայտի գործակիցն է՝ 2
Լուծումը կլինի՝
2x=35-5
2x=30
x=15

2x+5=15

Անհայտի գործակիցն է՝ 2
Լուծումը կլինի՝

2x=15-5

2x=10

x=5

2. Կազմիր երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում։ Նշիր x-ի, y-ի գործակիցները, ազատ անդամը։
Տես օրինակը՝
3x+45y-21=0
x-ի գործակիցը՝ 3
y-ի գործակիցը՝ 45
Ազատ անդամը՝ -21

8x+5y-2=0

x-ի գործակիցը՝8

y-ի գործակիցը՝5

Ազատ անդամը՝ -2



3. Կազմիր երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում։ Հավասարման համար գտիր երկու տարբեր լուծումներ։
Տես օրինակը՝
x+y=30
Առաջին լուծումը՝ x=14; y=16
Երկրորդ լուծումը՝ x=13; y=17

Տես օրինակը՝

x+y=35

Առաջին լուծումը՝ x=19: y=16
Երկրորդ լուծումը՝ x=20: y=15

Պարապմունք 14

1.Լուծել հավասարումների համակարգերը տեղադրման եղանակով․

ա){3x+y=7
  {5x+y=13
y=7-3x
5x+7-3x=13
  2x=6
x=3
y=7-3x=7-3*3=-2

բ) {2x+y=12
    {7x+y=37
y=12-2x
7x+12-2x=37
5x=25
x=5
y=12-2.5=12-10=2

2. Լուծել հավասարումների համակարգերը գումարման եղանակով․

ա){x+y=9
  {-x+y=3
0+2y=12
y=6
x=9-6=3
(3;6)

բ) {2x+11y=15
    {10x-11y=9
2x+11y+10x-11y=15+9
12x=24
x=2
2.2+11y=15
11y=11
y=1

3. Լուծել հավասարումների համակարգերը քեզ հարմար եղանակով․

ա) {7x+y=82
      {y-2x=1
y=1+2x
7x+1+2x=82
9x=81
x=9
y=19
(9;19)

բ) {8y+2x=60
    {2x-21y=2
2x=2+21y
8y+2+21y=60
29y=58
y=2
2x=44
x=22
(22;2)

Լուծիր խնդիրները նախապես կազմելով երկու անհայտով երկու հավասարումների  համակարգ։

4. Մի թիվը 7-ով մեծ է մյուսից։ Եթե փոքր թիվը մեծացվի 2 անգամ, իսկ մեծը՝ 6 անգամ, ապա նրանց գումարը կդառնա 50։
Գտեք այդ թվերը։
y=x+7
2x+6y=50
2x+6(x+7)=50
2x+6x+42=50
8x=50-42
x=1
y=8
(1;8)

 5.  Մի թիվը 10-ով փոքր է մյուսից։ Եթե փոքր թիվը մեծացվի 3 անգամ, ապա նրանց գումարը կդառնա 70։ Գտեք այդ թվերը։
x y
x=y+10
3y+x=70
3y+y+10=70
4y=60
y=15
x=25
(25;15)

6.  Երկու թվերի գումարը 21 է, իսկ տարբերությունը՝ 9։ Գտեք այդ թվերը։
x+y=21
x-y=9
x=21-y
21-y-y=9
21-9=2y
2y=12
y=6
x=15
(15;6)

7. Մի թիվը 6-ով մեծ է մյուսից։ Այդ թվերի գումարը հավասար է 40-ի։ Գտեք այդ թվերը։ 
x=y+6
x+y=40
y+6+y=40
2y=34
y=17
x=23
(23;17)
8. Մի թիվը 15-ով փոքր է մյուսից։ Գտեք այդ թվերը, եթե նրանց գումարը 23 է։ 
x=15+y
x+y=23
15+y+y=23
8=2y
y=4
x=19

Առաջադրանքներ

1.Համեմատեք ֆրանսիական և անգլիական հեղափոխությունները:

  1. Նպատակներ։ Անգլիական հեղափոխության նպատակն է եղել հարգել պառլամենտի իրավուքները, վերացնել ապօրինի հարկերը, առանց դատարանի որոշման ձերբակալությունները, իսկ Ֆրանսիական հեղափոխության նպատակն էր ստեղծել սոցիալական հավասարություն, Ֆրանսիան գյուղատնտեսական երկիր էր գյուղացիները հարկեր էին վճարում մինչդեռ իշխանությունն անհոգ ապրում էր։Հեղափոխության սկիզբ դարձավ 1789թվականի Հուլիս 14 ին Բաստիլի գրավումը իսկ ավարտը 1799 թվականի Նոյեմբերի (բրյումերի 18)։

    Մասնակիցներ Անգլիական հեղափոխության մասնակիցներն էին խորհրդարանը իսկ Ֆրանսիական մեծ հեղափոխության մասնակիցներն էին 3-րդ դասի ժողովուրդը։

    Ընթացքը Անգլիական հեղափոխության ընթացքում ծավալվեց քաղաքացիական պատերազմ (1642-1649), որտեղ հաղթեցին հեղափոխականները, արքան գերեվարվեց և մահապատժի ենթարկվեց, Անգլիան հռչակվեց հանրապետություն։ Ֆրանսիական հեղափոխության ընթացքում, երկիրը հռչակվեց սահմանադրական միապետություն (1791): Հին կարգերի կողմնակիցները դիմադրություն ցուցաբերեցին։ Ազնվականությունը սկսեց խռովություններ, իսկ արքան փորձեց փախչել երկրից և օտար պետությունները օգնությամբ վերականգնել սեփական իշխանությունը։Ավստրիան և Պրուսիան վախենալով հեղափոխության տարածումից, դաշինք կնքեց և պատրաստվեց ներխուժել Ֆրանսիա, սկսվեց պատերազմ, որն ընդլայնվեց ողջ Եվրոպայում։

    Հետևանքներ Անգլիական հեղափոխության հետևանքներն էին  ավատատիրության տապալմանը և կապիտալիստական կարգերի հաստատմանն Անգլիայում։Ֆրանսիական հեղափոխության հետևանքը եղել է միապետության վերացումը։
  2. Ներկայացրեք անհատի դերը եվրոպական հեղափոխություններում;

Անհատները լինում են երկու տեսակ նշանավոր և հասարակ: Նշանովոր մարդիկ մեծ դեր ունեն հեղափոխությունների մեջ և նրանց անունները կարող ենք լսել մեր հարազատներից և տեսնել դասագրքերում, մինչդեռ ավելի ցածր դասի անհատներին չենք տեսնի, բայց անհատը մեծ դեր է կատարում եթե նա միայնակ չէ, այսինքն անհատների բազմությունում, հենց հասարակ ժողովուրդը գրավեց Բաստիլի ամրոցը:

  1. Շարադրեք Ձեր կարծիքը մարդկության պատմության վրա եվրոպական հեղափոխությունների ազդեցության մասին:
    Իմ կարծիքով եվրոպական հեղափոխությունների ազդեցությունը մեծ դեր ունի ամբողջ Եվրոպական երկրների միության վրա:Եվրոպաի մեջ գտնվում են բազմազան երկրներ օրինակ Իսպանիա,Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլն: Եվ թե տնտեսական առումով թե քաղաքական առումով ինչ փոփոխություն տեղի ունենա ազդեցություն կունենա երկրի վրա:Արդյունաբերական հեղափոխություն, ձեռքի աշխատանքից անցումը մեքենայականի, մանուֆակտուրայի վերածումը ֆաբրիկայի։ Դա ագրարային տնտեսությունից արդյունաբերական արտադրության անցում է, որը հանգեցնում է հասարակության վերափոխման։ Արդյունաբերական հեղափոխությունը տարբեր երկրներում տեղի էր ունենում տարբեր ժամանակահատվածներում, սակայն ընդհանուր առմամբ արդյունաբերական հեղափոխությունը սկսվեց 18-րդ դարում կեսերից և ավարտվեց 19-րդ դարում: Արդյունաբերական հեղափոխության հետևանքով տեղի ունեցավ արդյունաբերության արագ զարգացում և կապիտալիզմի՝ որպես աշխարհի գերիշխող տնտեսական համակարգի հաստատող համակարգ։

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ, 8-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, 16.10-20.10․I ՄԱՍ

1. Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը, երկհնչյունը և կրկնակ բաղաձայնը:
Օլիմպոսը, որտեղ անցկացվում էին օլիմպիական խաղերը, հին հույների գլխավոր սրբավայրերից մեկն էր: Յուրաքանչյուր չորս տարին մեկ տասնյակ հազարավոր ուղտագնաց էր հավաքվում այնտեղ: Եվ գալիս էին ոչ միայն Հունաստանի բնակիչները: Ողջ գարունն ու ամառը դեպի Օլիմպոս էին լողում նավեր նաև Իտալիյից, Սիցիլիայից, Փոքր Ասիայի ափամերձ քաղաքներից, էգեյան ծովի կղզիներից:

Օլիմպոսի գլխավոր սրբությունը գերագույն աստծո` Զևսի տաճարն էր: Տաճարի խորքում խոյանում էր Զևսի վիթխարի արձանը` փառաբանված որպես հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Հունաստանում դժբախտ էին համարում այն մարդուն, որը չէր տեսել Ֆիդիասի այդ հանճարեղ ստեղծագործությունը:

«Մարդկանց և աստվածների թագավոր» Զևսը նստած էր հոյակապ ու ճոխ զարդարված գահին: Նրա մարմնի վերին մասը մերկ էր, ներքևի մասը` փաթաթված թանկարժեք թիկնոցով: Զևսը մի ձեռքում պահում էր Նիկե աստվածուհու արձանը, մյուսում` գավազանը, որը պսակված էր նրա սրտազան թռչունի` արծվի պատկերով: Ձիթենու ճյուղերից պսակը զարդարում էր աստծո գլուխը:

Զևսի հսկայական արձանի վրա Ֆիդիասի հետ աշխատող աշակերտներին սարսափեցնում էին արձանի ահռելի չափերը: Արձանը տաճարի ներքին տարածության մեկ երորդն էր զբաղեցնում: Գահին նստած Զևսի գլուխը համարյա կպչում էր առաստաղին:
Նրա հագուստը, գլխի պսակն ու ժապավենները, ձեռքի Նիկեի հագուստն ու հախթական պսակը պայծառ, շողշողացող ոսկուց էին: Զևսի գլուխն ու մարմինը, Նիկեի ամբողջ կերպարանքը փղոսկրից էին: Փղոսկրի ջերմ, դեղնավարդագույն երանգը Զևսի պատկերին զարմանալի կենդանություն էր տալիս:
Զեսի պատկերը դիտողի համար տպավորիչ էր ոչ միայն իր վեհությամբ: Դեմքին մի արտասովոր հմայք կար` խաղաղության, անհուն իմաստնության ու բարության զգացում: Եվ միևնույն ժամանակ աստվածային հզորություն էր դրոշմված նրա ողջ կերպարի վրա: Ում հաջողվել էր տեսնել Ֆիդիասի Զևսին, պնդում էր, որ ինքը ոչ թե արձան, այլ իսկական աստվածությունն է տեսել:

2. .Լրացրու’ բաց թողնված տառերը,  երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:

Վարձու, կարգապահ,  բարձրություն, անջրդի,  տափտակ, բացօդյա, անդորրություն,  անդրավարտիկ, սիգապանծ,  խորդուբորդ,  կմաղք,  կ-կտուր,  ճեպընթաց, դժողք:

3. Կազմի’ր   6 բառ`   սյունակներից    ընտրելով  մեկական  արմատ.
երաշտ                հունձ
խոտ                    բաժին
մաս              դիմակ
խոժոռ                հավ
մրջյուն              խցիկ
բեռ                     բույն

երաշտահավ, խոտահունձ, մասնաբածին, մրջնաբույն, բեռնախցիկ, խոժոռադեմ

4..Յուրաքանչյուր   սյունակից   ընտրելով մեկական  նախածանց  և արմատ` կազմի’ր  6  նախածանցավոր   բառ.

ենթ         գիծ

նախ       դարձյալ

հար        սպա

արտ       տևել

վեր         միշտ

առ          սահման

ենթասպա, նախագիծ, հարատև, արտասահման, վերադարձ, առմիշտ

Պարապմունք 13

Լուծիր հավասարումների համակարգը քեզ հարմար եղանակով․
1.Հուշում․ Առաջին հավասարումից հանիր երկրորդ հավասարումը
{x+2y-3=0
{x+y+1=0
Լուծում․
x+2y-3-x-y-1=0
y-4=0  y=4

x+4+1=0
x+5=0   x=-5






2. Հուշում․ Առաջին հավասարումից հանիր երկրորդ հավասարումը։
{x-3y+3=0
{x+y-1=0

x-3y+3-x-y+1=0
-4y+4=0
-4y=-4
y=1

x+1-1=0
x=0



3.Հուշում․ Առաջին հավասարումից հանիր երկրորդ հավասարումը։
{4x+y-2=0
{3x+y+3=0

4x + y – 2 – 3x + y + 3 =0
x – 1 = 0
x = 1
y = -3x -3
y = -6



4.Հուշում․ Երկրորդ հավասարումից հանիր առաջին հավասարումը։
{x-y-7=0
{3x-y+1=0

x – y – 7 – 3x – y + 1 = 0


5.Հուշում․ Հավասարումների համապատասխանաբար աջ և ձախ կողմերը իրար գումարիր։
{x+3y-1=0
{-x+4y+8=0

x + 3y – 1 -x +4y +8 = 0
7y+7 = 0
y = -1

x = -3y +1
x = -2

6.Հուշում․ Հավասարումների համապատասխանաբար աջ և ձախ կողմերը իրար գումարիր։
{x-2y+3=0
{-x+3y-2=0
x – 2y + 3 – x +3y – 2 = 0
y + 1 = 0
y = -1
x = 2y – 3
x = -2


Լուծիր խնդիրները նախապես կազմելով երկու անհայտով երկու հավասարումների համակարգ։
7.
Մի թիվը 2 անգամ մեծ է մյուսից։ Եթե այդ թվերից փոքրը մեծացվի 4 անգամ, իսկ մեծը՝ 2 անգամ, ապա նրանց գումարը հավասար կլինի 48։ Գտեք այդ թվերը։

{2x = y
{4x + 2y = 48
2y + 2y = 48
y = 6
x = 3
8.
Մի թիվը 3 անգամ փոքր է մյուսից։ Եթե այդ թվերից փոքրը մեծացվի 2 անգամ, ապա նրանց գումարը հավասար կլինի 45։ Գտեք այդ թվերը։
{3x = y
{2x + y = 45
2x + 3x = 45
x = 9
y = 27



Կարևոր։ Նախագծային աշխատանք
Նախագծային աշխատանք (պարտադիր է բոլորի համար )
Ժամկետը՝  մինչև հոկտեմբերի 20-ը։
Լավագույն աշխատանքները կներկայացվեն  կլոր սեղանին /հոկտեմբերի 20–ին/։

Թեմաները նախատեսված են 7, 8-րդ դասարանցիների համար։
Համացանցից գտնել տեղեկություններ, ուսումնասիրել ստորև նշված թեմաներից որևէ մեկը, պատրաստել ուսումնական նյութ։
ա)
«Թվաբանական նշանների առաջացումը, պատմությունը»
«Մաթեմատիկական նշանների, սիմվոլների պատմությունը»
«Երկրաչափական տերմինների ծագումը, պատմությունը»
«Մաթեմատիկական պարադոքսներ»
«0 -ի ծագումը»
«Բազմանկյուններ»
«Բացասական թվեր, առաջացումը, պատմությունը»
«Հայտնի հայ մաթեմատիկոս, աշխատանքները»
Այլ թեմա սովորողի առաջարկով։

բ) կամ
«Մաթեմատիկա» ամսագրի սպասարկում սովորողի ցանկությամբ (նամակով տեղեկացնել դասավանդողին), կատարել․

«Թարգմանական աշխատանք, խնդիրների թարգմանություն»
«Մաթեմատիկական խաղերի պատրաստում տարբեր տարիքի սովորողների համար»։

Պարապմունք 11.Թեմա՝ Զուգահեռագիծ

1. GEOGEBRA  ծրագրով գծեք ABCD զուգահեռագիծ, նշեք АB կողմին կից և հանդիպակաց կողմերը։

Հանդիպակաց-AB-DC
Կից-ad, cb



2. GEOGEBRA  ծրագրով գծեք ABCD զուգահեռագիծ, նշեք  А անկյան կից և հանդիպակաց անկյունները։

կից-ad

3. Զուգահեռագծի բոլոր անկյունների աստիճանային գումարը ի՞նչ բանաձևով ես հաշվում։
n-2-80

4. Քառանկյան բոլոր կողմերը 5սմ են։ Կարո՞ղ ենք պնդել, որ այն զուգահեռագիծ է։
այո:
5. Զուգահեռագծի անկյունագիծը երկու կից կողմերի հետ կազմում է համապատասխանաբար 25 աստիճանի և 35 աստիճանի անկյուններ: Գտեք զուգահեռագծի բոլոր անկյունները:

60+60=120

Պատ.120

6. Գտեք ABCD զուգահեռագծի անկյունները ,  եթե  ∠A = 2∠B:

180:3=60

Պատ.120,60
7. Զուգահեռագծի պարագիծը  70 սմ է: Գտեք զուգահեռագծի կողմերը, եթե կողմերից մեկը վեց  անգամ մեծ է մյուսից:

Պատ.,5,90

Իսպանիա

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Մադրիդ
Տարածքը՝ 504,8 հզ. կմ2
Բնակչությունը՝ 40,85 մլն
Պետական լեզուն՝ իսպաներեն
Դրամական միավորը՝ եվրո (մինչև 2002թ.՝ պեսետա)

Իսպանիայի Թագավորությունը, Իսպանիա (իսպաներեն՝ Reino de España) պետություն է Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքը, Միջերկրական ծովում գտնվող Բալեարյան, Պիտիուսյան և Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կանարյան կղզիները։ Արևմուտքում սահմանակցում է Պորտուգալիայի հետ, հյուսիսում՝ Ֆրանսիայի և Անդորրայի, հարավում՝ Ջիբրալթարի։ Պետական կառավարության տեսակը սահմանադրական միապետություն է։ Իսպանիայի ափերը հյուսիսում և արևմուտքում ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ հարավում և արևելքում միջերկրածովյան ջրերով։ Պաշտոնական լեզուներն են՝ իսպաներենը (ամբողջ տարածքում), կատալոներենը, բասկերենը, գալիցիերեն և արագոներենը։ Իսպանիայի բնակչությունը 46 030109 մարդ է (2010)։ Մայրաքաղաքը Մադրիդն է։ Խոշորագույն քաղաքներն են Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Սևիլյան, Սարագոսան և Մալագան։

Պատմություն

Ներկայիս Իսպանիայի ամենահին ճանաչված ազգերը եղել են Կելտերը և իբերները։ Հռոմեական կայսրության կողմից Պիրենեյան թերակղզու մեծ դժվարությամբ զավթումից հետո այն դարձավ կայսրության շրջան և անվանվեց Հիսպանիա։ Վաղ Միջնադարի դարաշրջանում այն գտվում էր գերմանական ցեղերի, հատկապես վեստգոթերի հպատակության տակ, սակայն հետո զավթեցին մուսուլմանները։ Երկարատև և դժվար պայքարի արդյունքում (ռեկոնկիստա) քրիստոնեական թագավորությունը, որը գտնվում էր թերակղզու հյուսիսում, դուրս մղեց մուսուլմաններին երկրից, իսկ վերջին մնացորդները քշվեցին 1492-ին Գրանադայից, այդ ժամանակ Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց Ամերիկան։ Թագավորությունը բարգավաճեց և դարձավ Եվրոպայի ամենահզոր թագավորությունը 16-րդ դարում և 17-րդ դարի սկզբներին։

Շարունակական պատերազմները և այլ խնդիրները բերեցին թագավորության թուլացմանը։ 19-րդ դարի սկզբին Ֆրանսիայի ներխուժումը Իսպանիա քաոսի մեջ դրեց նրան, անկախության համար մղվող պայքարները քայքայեցին թագավորության մեծ մասը և դրեցին երկիրը քաղաքապես անկայուն վիճակի մեջ։ 20-րդ դարում երկիրը տուժեց կործանարար քաղաքացիական պատերազմի պատճառով և իշխանության եկավ ավտորիտար կառավարությունը, սակայն այն ավարտվեց տպավորիչ տնտեսական աճով։ ժողովրդավարությունը վերականգնվեց 1978 թվականին պառլամենտական սահմադադրական իշխանության տեսքով։ 1986 թվականին Իսպանիան միացավ Եվրոմիությանը և վերականգնեց մշակույթը և ունեցավ կայուն տնտեսական աճ։

Գերմանիայի աշխարհագրական դիրքը. Նախագիծ

Տարածքը՝.   357 hազ. Կլ
Բնակչությունը    82,2 մարդ.
Մայրաքաղաքը՝ Բեռլին.
Պետական կարգը ՝ Դաշնային խորհրդարանական հանրապետություն:

Գերմանիայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունն այն է, որ գտնվում է Եվրոպայի կենտրոնում այսպես ասած սրտում: Դրա հետավանքով էլ այստեղ են մի կողմից Եվրոպայի արևմտյան և արեվելյան, մյուս կողմից Միջերկրյածովյան և Սկանդինավյան շրջաներ միմյանց կապող ցամաքայի, ջրային օդային և խողովակշարային կարևոր ուղիները: Երկրորդ համշխարհայինից հետո Գերմանիան հաղթող պետություների կողմից  բաժանվեց չորս օկուպացիոն գոտիների: Գերմանական երկու պետություներ չորս տասնյակ շարունակ զարգացան իրարից անկախ: 1990 թ. Տեղի ունեցավ նրանց վերամիյավորումը և քանդվեց Բեռլինի պատը: Այս ժամանակ  Գերմաիայի մայրաքաղաք դարձավ Բեռլինը:  Գերմաիայի համար կարևոր դեր են խաղում հյուսիսային ափերին գտնվող հյուսիսային և Բալթիկ ծովերը և դրանք միմյանց կապող Քիլի ջրանցքը:  Գերմանիայի համար մեծ նշանկություն ունի այն, որ նրա բոլոր հարևները տնտեսապես զարգացած են և Եվրամիյության անդամ են: Գերմանիան սերտ տնտեսական, մշակութային  կապեր ունի իր բոլոր հարևաների հետ:

загруженное

Գերմանիա, պետություն Եվրոպա աշխարհամասում։ Գտնվում է Կենտրոնական Եվրոպայում , ընդհանուր սահմաններ ունի հյուսիսում՝   Դանիայի  (68 կմ), արևմուտքում՝ Նիդեռլանդների  (577 կմ), Բելգիայի (167 կմ) և Լյուքսեմբուրգի  (138 կմ), հարավ-արևմուտքում՝ Ֆրանսիայի  (451 կմ), հարավում՝ Շվեցարիայի  (334 կմ) և Ավստրայի  (784 կմ), արևելքում՝ Լեհաստանի  (456 կմ) և Չեխիայի  (646 կմ) հետ։ Գերմանիայի խոշոր քաղաքներն են՝ բեռլինը, Համբուրգը, Մյունխենը և Քյոլը։ Գերմանիաի Դաշնային Հանրապետության տարածքը քիչ ավելի է հարևան Լեհաստանի տարածքից, բայց բնակչությունը համարյա 2 անգամ գերազանցում է նրան։ 2007 թվականի հուլիսի դրությամբ 82,400,996 մարդ։ 2,1 մլն. ԵՄ-ի /Եվրամիություն/ ներգաղթածներ են, 1,5 եվրոպական երկրներից՝ ովքեր չեն հանդիսանում ԵՄ անդամ, և 1,7 մլն. թուրքեր։ Գերմանիան ԵՄ-ի ամենախիտ բնակեցված երկիրն է։

Սպիտակ  ջրաշուշանը  (ամերիկյան հնդիկների հեքիաթներից)

KONICA MINOLTA DIGITAL CAMERA

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։


Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:
Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․
Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

Բառարանային աշխատանք:
1.Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ:

Գույժ-վատ, չար լուր: Ընդհարվել-Հակառակորդի հետ ոչ երկարատև բախում ունենալ, կռվել: Հանդիմանել-Որևէ անխրախուսելի արարքի՝ խոսքի՝ հատկության համար կշտամբել,նախատել,պախարակել, գանգատվել- Բողոքել:


2.Գտիր տրված բառերին մեկական  հոմանիշ` դեպք-եղելություն, ընդհարվել-կռվել, իրար բախվել, մրրիկ-պտուտահողմ,  ճառագայթ-շող, ամայի-անբնակելի, գաղտագողի-ծածուկ, աստիճանաբար-քայլ առ քայլ:

Քերականական աշխատանք;
Տրված հատվածում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները;
Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։

Անձնանիշ

Հնդիկներ, տղամարդ, կանայք, երեխաներ:

Իրանիշ

Թմբուկներ, պաշար,ուտելիք, խաղ, գյուղակ, արևածագ, երջանիկ, համերաշխ:

Առաջադրանք

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները:

ա) Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

  • Սյուժեն հետաքրքիր է։
  • Այո:
  • Պատկերավորման միջոցները շատ են։
  • Ոչ այդքան:
  • Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
  • Այո:
  • Պատմելու ոճը հետաքրքիր է։
  • Այո:
  • Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
  • Այո
  • Հեքիաթում տեղեկատվություն կա հնդկացիների կյանքից։
  • Այո:
  • Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։
  • Այո: