Մարտ ամսվա կենսաբանության անփոփում

1.Ինչպես է առաջանում սրտամկանի ինֆարկտը։

Սրտամկանի ինֆարկտի առաջացմանը նպաստում են հիպերտոնիկ հիվանդությունները՝ շաքարախտը, ճարպակալումը, նյարդային գերլարումն ու հոգեկան ցնցումները,և ծխելը։ Սրտամկանի ինֆարկտը մեծ մասամբ առաջանում է կրծքային հեղձուկի ֆոնի վրա, որի դեպքում ֆիզիկական և հոգեկան գերլարումները կարող են դառնալ սրտամկանի ինֆարկտի անմիջական պատճառը։Ես ուզում եմ նշել,որ սիրտ անոթային հիվանդությունները առաջանում է հաճախակի 40-60 տարեկանների մոտ։

2.Սրտամկանի ինֆարկտի նախանշաններ։

Ես կարծում եմ, որ սրտամկանի ինֆարկտի նախանշաներն են հոգնածությունը, թուլությունը, տրամադրության տատանումները, գլխապտույտը, սրտի զարկերի արագացումը,այտուցները և այլն:Այնուամենայնիվ այս հիվանդությունը կարելի է կանխարգելել դեռ 30 օր առաջ՝ պարզապես հետևելով օրգանիզմի տված ազդանշաններին: Նույնիսկ եթե այդ ախտանշանները հաճախ չեն դրսևորվում, սա արդեն սրտի առողջության մասին մտածելու պատճառ է: Օրվա ընթացքում ավելի քան 5 անգամ նոպաների ի հայտ գալու դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին և բուժզննում անցնել:

3։Ինչպես է առաջանում գլխուղեղի կատվածը։

Գլխուղեղի կաթվածը սովորաբար առաջանում է գլխուղեղին քիչ քանակությամբ թթվածին ու արյուն հասնելու պատճառով:Արյունատար անոթների խցանումներն ու վնասվածքները խոչընդոտում են արյան կանոնավոր շրջանառությանը կամ նպաստում են արյան մակարդման, ինչն էլ սպանում է գլխուղեղի բջիջները:Կաթվածից առաջացած բարդությունները կախված են գլխուղեղի ախտահարման հատվածից:Հարկ է նշել, որ գլխուղեղի կաթվածն աշխարհում մահվան դեպքերի 5-րդ ամենատարածված պատճառն է և հաշմանդամության ամենատարածված պատճառը: Սա, որպես կանոն, ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ (60%), քան տղամարդկանց(40%):

4.Գլխուղեղի կատվածի նախանշաններ։

Կաթվածն ուղեղում արյան շրջանառության խախտումն է: Կաթվածի պատճառները կարող են տարբեր լինել, օրինակ՝ ուղեղի որևէ հատվածում արյան անբավարարությունը, թրոմբոզը, արյան, անոթների և սրտի  հիվանդությունները:Գլխուղեղի կատվածի նախանշաններից են նաև հանկարծակի գլխացավը, Մկանային հոգնածությունը, Տեսողության խախտումը, Խոսքի խնդիրները:

5.Ինչպիսի սրտանոթային հիվանդություններ գիտեք։

Ես գիտեմ մի քանի սիրտ-անոթային հիվանդություններ դրանք են ինֆարկտը,կրծքահեղձուկը,սրտի արատները,կաթվածը և այլն:

6.Թվարկել շնչառական համակարգի բաժինները:

Շնչառական համակարգի բաժիններից են քթի խոռոչը, կոկորդը, շնչափողը, բրոնխները,և թոքերը:

7.Բռոնխների դերը շնչառական համակարգում։

Բրոնխները կառուցվածքով նման են շնչափողին: Նրանք երկու խոշոր խողովակներ են, որոնք մտնում են թոքեր և այնտեղ ճյուղավորվելով առաջացնում են բրոնխածառ: Խոշոր բրոնխները վեր են ածվում մանր բրոնխների, սրանք էլ` մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են օդով լցված թոքաբշտերով: Թոքաբշտերի պատերը կազմված են միաշերտ հարթ էպիթելից, բարակ առաձգական թելերից և պատված են արյան մազանոթների խիտ ցանցով:

8.Ինչ դեր ունեն ձայնալարերը և ինչպես են աշխատում։

Ձայնալարերը լորձաթաղանթի ծալքեր են, որոնք դուրս են ցցված կոկորդի խոռոչում վահանաձև գեղձի և արիտենոիդ աճառների միջև: Նրանք մասնակցում են ձայնի ձևավորմանը, ինչպես նաև ունեն պաշտպանիչ գործառույթ՝ կանխում են օտար առարկաների, սննդի մասնիկների և ջրի ներթափանցումը թոքեր և բրոնխներ։

9.Ներկայացնել գազափոխանակությունը թոքերում։

Գազափոխանակության հիմքում ընկած է օդի բաղադրիչ տարրերի քանակական տարբերությունը, ընդ որում` ներշնչման պահին, համեմատած թոքաբշտերը պատող մազանոթների երակային արյան մեջ եղած CO2-ի խտության հետ, թոքաբշտերում CO2-ի խտությունը փոքր է: Այդ պատճառով մազանոթից CO2-ը անցնում է թոքաբուշտ:

10.Ինչպիսի հիվանդություններ կարող են առաջանալ շնչառական համակարգում։

Բրոնխիալ Ասթմա, Թոքաբորբ, Բրոնխիտ, Անգինա, Գրիպ, Կոռոնավիրուս։

11.Ներկայացնել մարտ ամսվա բլոգային աշխատանքները:

Բաժինը տեսեք՝այստեղ

Գրաբարյան առակներ

Որսորդն եւ կաքաւն

Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.

— Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:

Եւ ասէ որսորդն.

— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:
————————————————————————————————

Որսորդն մի կաքավ բռնեց, և որոշեց մորթել։ Կաքավն ասաց․

— Մի սպանիր ինձ, ես կխաբեմ, և բազում կաքավներ դեպի քո թակարդ կբերեմ։

Եվ ասում է որսորդը․

— Այժմ հաստատ կմեռնես իմ ձեռքով, քանի որ դու ուզում ես քո սիրելիներին խաբել և մատնել:

Առիւծ եւ աղուէս

Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ ժողովեցան կենդանիքն ի տես եւ յուրախութիւն: Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին եւ մեծահանդիսիւ նախատեաց զառիւծն յատեանն բարձր ձայնիւ եւ անարգեաց, թէ`

— Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում:

Պատասխանի ետ առիւծն հանդարտաբար եւ ասէ.

— Այո՛, մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ եւ ոչ աղուէս քան զքեզ:
———————————————————————————————————

Առյուծը մի կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները նրան տեսնելու և ուրախանալու։ Ամբոխի միջից դուրս եկավ աղվեսը և բարձր ձայնով և բոլորի մոտ անարգեց նրան․

—Ա՞յդ է քո կարողությունը, մի կորյուն ծնել և ոչ բազում։

—Այո մի կորյուն, բայց կորյու՛ն, և ո՛չ աղվես, քեզ նման։

Գործնական աշխատանք

403.Կետերը փոխարինիր համապատասխան ժխտական դերանունով:
Հավաքվածներից ոչ ոք ուշադրություն չէր դարձնում նրա վրա, ոչ ոքի մտքով չէր անցնում, որ կարելի է օգնության ձեռք մեկնել:

Թշնամին կգա, կավերի, և չի մնա էլ ոչ մի բան.:

Անտառում լռություն է, ոչ մի շշուկ չի լսվում:

Աշխատասիրության վրա ոչ ոք այնքան չի զարմանում, որքան ծույլ մարդը:

Շատ տեսնել և ոչինիչ չունենալ, նշանակում է ունենալ հարուստ աչքեր և աղքատ ձեռքեր:

Նա ոչ մի ահ չուներ, բացի հորից:

404.Կետերի փոխարեն գրի՛ր դուք  անձնական դերանվան համապատասխան ձևերը՝ ձեր, ձեզ ձեզնից, ձեզնով:

Ձեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ ձեզ պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:
Հիմա նա ձեզնից հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե ձեզնով է ապրում ու ձեզ սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի  քանի տարի ձեր տանը ապրեց:
Տատս … բողոքում է, բայց առանց ձեզ էլ չի դիմանում:

405.Կետերը փոխարինի՛ր մի դեպքում համապատասխան հարցական, մյուս դեպքում՝ հարաբերական դերանուններով: Ուշադրություն դարձրո՛ւ կետադրությանը:

Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:

Ինչքա՞ն է ջուր հավաքվում այս փոսում:
Ինձ հետաքրքրում է, թե ինչքա՞ն է  ջուր հավաքվում այս փոսում:
Ինչ պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Իրենք էլ չգիտեն, թե ի՞նչ  պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Ո՞վ պետք է վերականգնի հատված անտառները:
Ձեզ հարց տվե՞լ եք, թե ո՞վ պետք է վերականգնի հատված անտառները:
Ինչքա՞ն ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
Ճարտարապետին հարցնում են, թե ինչքա՞ն ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:
Ո՞վ այդպես գրավեց  քո ուշադրությունը:
Ցո՛ւյց  տուր տեսնեմ , թե ո՞վ .այդպես գրավեց  քո ուշադրությունը:
Ի՞նչ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Գոնե ասա՛, թե ի՞նչ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:

406.Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Բոլորը (լսել) լսել են, թե որտեղի՛ց  են գալիս ոտնաձայները:

Ոչ ոք (փորձել)չի փորձել բարձրաձայնել, բոլորը լուռ (նայել) նայում էին:

Բոլոր (ճանապարհ)ճանապարհները մի տեղ էին տանում(տանել) :

Ամբողջը (լցնել) եկեղեցու բակը:

Կարծես թե ողջ (քաղաք) քաղաքը հրապարակ էր լցվել(լցվել):

Բոլորը քննությունները (հանձնել)հանձնեց մեկ օրում:

411. Գրել տրված բայերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը և նշիր, թե ինչ խոսքի մաս է:
Կապտել- կապույտ, ածական
ննջել- նինջ, գոյական
վիճել- վեճ, գոյական
ոչնչանալ- ոչինչ, գոյական
բուրել- բույր, գոյական
փափկել- փափուկ, ածական
վախենալ- վախ, գոյական
կոպտանալ- կոպիտ, ածական
անրջել- անուրջ, գոյական
հավատալ- հավատ, գոյական
տխրել- տխուր, ածական
ուղղել- ուղղիչ, ածական
ապշել- ապուշ, ածական

414.Ընդգծված բառակապակցությունները արտահայտիր բայով:

Կախարդը նրանց  քարեցրեց (քար  դարձրեց):
Տերևները սկսել են ոսկեզօծվել (ոսկեզօծ դառնալ):
Նրանց հարաբերությունները  ջերմացել են(ջերմ են դարձել);
Այդ զրույցից էլ  առաջացավ (առաջ եկավ) գյուղի անվանումը:
(Լույսը բացվեց),Լուսաբացվեց և նա ճանապարհվեց (ճանապարհ ընկավ):
Նա շատ ուշացավ(ուշ եկավ), ներկաները ցրվել էին:

415. Գրիր -ել և -ալ վերջավորությամբ հինգական բայ:
-ել ՝ պատմել, սովորել, ինքնակրթվել, վազել, զբոսնել
-ալ ՝ զգալ, ֆշշալ, ճվալ, նվնվալ, կարդալ

416.Խմբավորիր բայերը ըստ ի՞նչ անել, ի՞նչ լինել  հարցերի:

Մոտենալ, գեղեցկանալ, աղքատանալ, ներել, մթնել, թանկանալ, չքանալ,ճաքել, ճերմակել, շիկնել, նեղանալ:

Ինչ անել ՝ ծիծաղել, կարմրել, ներել, երգել, խնամել, կռվել, կարոտել, վստահել, շիկնել, նեղանալ։

Ինչ լինել ՝ Մոտենալ, գեղեցկանալ, աղքատանալ, ներել, մթնել, թանկանալ, չքանալ,ճաքել, ճերմակել, նեղանալ:

414.Կազմիր բայեր տրված գոյականներից:
Վերջ — վերջանալ
պատերազմ- պատերազմել
հույզ — հուզվել
թիվ — թվել
հաշիվ — հաշվել
չու — չվել
ժպիտ — ժպտալ
մահ — մահանալ
վճիռ — վճռել
տոն, ծաղիկ, սեր, վկա, ծառա, աշակերտ, ընկեր, զանգ, հունձ, խիղճ, սոսինձ, խրատ, քրքիջ, ավել, դող, ընծա:

Կախարդանքը կօգնե՞ր, թե՞ կխանգարեր մեր աշխարհին

Մեր աշխարհում բազում կախարդանք կա, այն ինչ մեզ համար արդեն սովորական է, անցյալում մեր նախնիների համար իսկական կախարդանք էր, օրինակ հենց բջջային հեռախոսները։ Կախարդանքը առեղծվածային երևույթ է, որը մարդկանց ուշադրությունն է գրավում : Հին ժամանակներից մարդիկ հավատում էին կախարդանքի ուժին և օգտագործում էին այն իրենց նպատակներին հասնելու համար: Այնուամենայնիվ, հարց է առաջանում՝ կախարդանքը կօգնի՞, թե՞ կխանգարի մեր աշխարհին։ Կախարդանքի շնորհիվ շատ դրական լիցքեր կմտցնենք մեր կյանք, բայց մյուս կողմից կախարդանքը կարող է քաոս և իրարանցում առաջացնի։ Շատ մարդիկ կարող են
կախարդանքը վատ նպատակներով օգտագործել։ Այնուամենայնիվ կախարդանքի միջոցով իրերի բնական ընթացքին խանգարելը կարող է խախտել բնության հավասարակշռությունը և վնաս հասցնել շրջակա միջավայրին:

Դաս 20

1.Մարմինների ո՞ր հատկությունն է բնութագրում տեսակարար ջերմունակությունը:
Մարմնի ջերմային հատկությունները։

2. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն: 
Մարմնի ջերմային հատկությունները բնութագրող, այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հաղորդած ջերմաքանակի հարաբերությանը, կոչվում է տեսակարար ջերմունակություն։

3. Ի՞նչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:   
Տեսակարար ջերմունակությունը ցույց է տալիս մարմնի ջերմային հատկությունները:

4. Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:
Մարմնի տեսակարար ջերմունակությունը չափվում է Ջոուլով։

5. Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:

c = Q/ m (t1-t2)

6. Ինչու մեծ լճերի, ծովերի առափնյա վայրերում եղանակը մեղմ է:
Քանի որ ծովերը դանդաղ են տաքանում գարնանը և դանդաղ են սառչում աշնանը։

7. Ինչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը:

Իսկ սառչեիս մարմնի տված ջերմաքանակը:

Շնչառություն

Շնչառական համակարգը օդը տեղափոխում է, քթով, ըմպանով, շնչափողով և բրոնխներով։ Տեղի է ունենում փոխանակում ՝ ածխաթթու գազը վերածվում է թթվածնի։ Քթի խոռոչից դուրս է գալիս քթանցքների միջոցով։ Քթի խոռոչը պատված է թարթիչներով, լորձաթաղանթով և արյունատար մազանոթներով։ Օդը ֆիլտրվում է թարթիչնեի, խոնավանում է լորձաթաղանթի իսկ տաքանում է մազանոթերի շնորհիվ։ Օդը անցնում է ըմպան։ Ուտելիքը և օդը բաժանվում են։ Օդը գնում է կոկորդ։ Էպիգլոտիտը կազմված է սննդային թաղանթից, այն գտնվում է կոկորդի դիմացում և խոչընդոտում է սննդի հայտնվելը շնչառական ուղիներում, կուլ տալու ընթացքում։ Թոքերը իրենցից ներկայացնում են ծակոտեն ճկուն թաղանթ։ Շնչառությունը իրականանում է թոքերի լայնցամամբ և նեղացմամբ։ Օդը տեղափոխող բրոնխները, բաժանված են ավելի մանր ճյուղերի՝ բրոնխիոլների։ Ամեն բրոնխիոլի ծայրում տեղադրված են ալվելոային պարկեր։ Ալվելոյաին պարկերը շրջապատված են արյունատար մազանոթներով, և ներառում են միլիոնային միաբջջիջ հյուսվածքներ, որտեղ ընդանում է գազափոխանակումը։ Օդի թթվածինը քթով մտնում է ըմպան, ապա կոկորդ, շնչափող, բրոնխներ և ալվեոլներ։

1. Ինչո՞ւ պետք է քթով շնչել:
Քանի որ քթի խոռոչով անցնելիս, օդը փոշեզրկվում էմանրէազերծվում, տաքանում և խոնավանում է:Բերանի խոռոչի մակերեսը անհամեմատ փոքր է: Այդ պատճառով բերանով շնչելիս օդը չի ենթարկվում վերոհիշյալ փոփոխություններին, որի հետևանքով հաճախ առաջանում են օդատար ուղիների բորբոքումներ:

2. Ինչո՞ւ ջրի ﬔջ ընկած թոքի կտորը չի ընկղմվում:
․․․

4. Ինչո՞ւ երեխան, ով այս կամ այն պատճառով դժվարանում է քթով շնչել,
հաճախ է հիվանդանում մրսածության հիվանդություններով:

Քանի որ, բերանով շնչելիս օդը չի ենթարկվում տաքացման, մեր օրգանիզմ է գնում սառը օդ, որի արդյունքում մենք հիվանդանում ենք մրսածության հիվանդություններով։

Մետաղների օքսիդներ։ Հիմնային օքսիդներ։ Հիմքեր

1․Ո՞ր մետաղների օքսիդներն են ջրում լուծելի: Թվարկե՛ք այդ մետաղները:
Na2O — Նատրիումի օքսիդ
K2O — Կալիումի օքսիդ
CaO — Կալցիումի օքսիդ
BaO — Բարիումի օքսիդ
Li2O — Լիթիումի օքսիդ

2․Որո՞նք են կոչվում հիմնային օքսիդներ: Բերե՛ք հինգ օրինակ:
Հիմնային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանում են հիմքեր։
Na2O,CaO,CuO,FeO,MnO,Cu2

3․Գրե՛ք հետևյալ օքսիդներին համապատասխանող հիդրօքսիդների բանաձևներն ու անունները Li2Օ, CaO, MgO, 
Li2Օ — LiOH — Լիթիումի հիդրօքսիդ
CaO — Ca(OH)2 — Կալցիումի հիդրօքսիդ
MgO — Mg(OH)2 — Մագնեզիումի հիդրօքսիդ

4․Ներկայացրեք լիթիումի, նատրիումի, մագնեզիումի, բարիումի, ցինկի, պղնձի(II) և երկաթի (III) հիդրօքսիդների բանաձևերը:
LiOH — Լիթիումի հիդրօքսիդ
NaOH — Նատրիումի հիդրօքսիդ
Mg(OH)2 — Մագնեզիումի հիդրօքսիդ
Ba(OH)2 — Բարիումի հիդրօքսիդ
Zn(OH)2 — Ցինկի հիդրօքսիդ
Pb(OH)3 — Պղնձի հիդրօքսիդ
Fe(OH)2 — Երկաթի հիդրօքսիդ

5․Ո՞ր ինդիկատորի գույնն է նույնը և ջրում, և՛ ալկալու լուծույթում։
Լակմուսի թղթի

Պարապմունք 44

1․ Հաշվիր շեղանկյան մակերեսը, եթե նրա կողմը 20 դմ է, իսկ այդ կողմին տարված բարձրությունը 17 դմ է:
20 x 17 = 340
Պատ․՝ 340 դմ2

2․ Շեղանկյան կողմը 6 սմ է, իսկ անկյուններից մեկը՝ 150օ։ Գտնել շեղանկյան մակերեսը։
18 սմ2

3․ Շեղանկյան բարձրությունը 2 սմ -ով փոքր է նրա կողմից: Հաշվիր շեղանկյան մակերեսը, եթե նրա պարագիծը 32 սմ է:
32։4=8
8-2=6
6×8=48
Պատ․՝48 սմ2

4․ Զուգահեռագծի մակերեսը 45 սմ2 է, իսկ պարագիծը` 42 սմ: Կողմերից մեկին տարված բարձրությունը 5 անգամ փոքր է, քան այդ կողմը: Հաշվել`
1) տարված բարձրությունը, 3սմ
2) կողմը, որին այն տարված է, 15սմ
3) զուգահեռագծի երկրորդ կողմը:  6սմ

5․ Տրված է` CD=4 սմ, AD=8 սմ, BK=4 սմ։ Գտնել  SABCD-ն:

8×4=32
Պատ․՝ 32սմ2

6․ Զուգահեռագծի կողմերը 5 սմ և 15 սմ են, իսկ մեծ կողմին տարված բարձրությունը՝ 4.3 սմ: Հաշվիր փոքր կողմին տարված բարձրությունը:
4,3×15=64,5
64,5:5=12,9
Պատ․՝12,9 սմ

7․ Դիցուք՝ a-ն և b-ն զուգահեռագծի կից կողմերն են, իսկ h1-ը և h2-ը՝ բարձրությունները։ Գտնել
ա) h2-ը, եթե a=18 սմ, b=30 սմ, h1=6սմ, h2>h1 ; 10 սմ
բ) եթե մակերեսը՝ S=54 սմ2, a=4,5 սմ, b=6 սմ։ 9 սմ

8. Գտնել զուգահեռագծի անկյունները, եթե նրա մակերեսը 40 սմ2 է, իսկ կողմերը՝ 10 սմ և 8 սմ։
60o,120o,60o,120o

9․ Գտնել զուգահեռագծի անկյունները, եթե նրա մակերեսը 20 սմ2 է, իսկ բութ անկյան գագաթից կողմերից մեկին տարված բարձրությունը այդ կողմը տրոհում է 2 սմ և 8 սմ երկարությամբ հատվածների՝ սլսաց սուր անկյան գագաթից։

10․ ABCD զուգահեռագծի B անկյունը բութ է։ AD կողմի շարունակության վրա՝ D կետից դեպի աջ նշված է E կետն այնպես, որ ∠ECD=60օ, ∠CED=90օ, AB=4 սմ, AD=10 սմ։ Գտնել զուգահեռագծի մակերեսը։
20 սմ2

Պարապմունք 43

1․Սահմանել զուգահեռագծի բարձրությունը։
Զուգահեռագծի բարձրությունը դա ուղղահայացն է, որը տարված է զուգահեռագծի կողմի ցանկացած կետից դեպի հանդիպակաց կողմը պարունակող ուղիղը:

2․ Գրել զուգահեռագծի մակերեսի հաշվման բանաձևը։
Զուգահեռագծի մակերեսը հավասար է նրա կողմի և նրան տարված բարձրության արտադրյալին:

3․ Դիցուք՝ զուգահեռագծի հիմքը a-ն է, բարձրությունը՝ h-ը, իսկ մակերեսը՝ S-ը: Գտնել՝
ա) S-ը, եթե a=14 սմh=15 սմ; 14 ∙ 15 = 210սմ2
բ) a-ն, եթե S=45 սմ2, h=7,5 սմ; 45 ։ 7,5 = 6սմ
գ) h-ը, եթե S=153 սմ2, a=9 սմ 153 ։ 9 = 17սմ

4․ Զուգահեռագծի կողմերից մեկը 13 է, նրան տարած բարձրությունը՝ 8: Գտնել գուգահեռագծի մակերեսը:
13 ∙ 8 = 104
Պատ․՝ 104 սմ2

5․Զուգահեռագծի մակերեսը 63 է, կողմերից մեկը՝ 9: Գտնել այդ կողմին տարված բարձրությունը։
63 ։ 9 = 7
Պատ․՝ 7սմ

6․Զուգահեռագծի կից կողմերը 8 և 14 են, իսկ սուր անկյունը՝ 30°: Գտնել զուգահեռագծի մակերեսը:
7 ∙ 8 = 56
Պատ․՝ 56սմ2

Պարապմունք 46

Թեմա՝ y=x2 ֆունկցիայի հատկությունները և գրաֆիկը։

y=x2 ֆունկցիայի գրաֆիկը պարաբոլն է՝

parabola.png

Դիտարկենք գրաֆիկից բխող պարաբոլի որոշ հատկություններ:

  1. oy առանցքը հանդիսանում է y=x2 պարաբոլի համաչափության առանցք: Համաչափության առանցքը պարաբոլը բաժանում է երկու մասի, որոնք անվանում են պարաբոլի ճյուղեր:
  2. Համաչափության oy առանցքը պարաբոլը հատում է որոշակի կետում: Դա այն կետն է, որտեղ միանում են պարաբոլի երկու ճյուղերը: Այն անվանում են պարաբոլի գագաթ:

y=x2 պարաբոլը շոշափում է x-երի առանցքը (0;0) կետում:

Եթե նույն կոորդինատային համակարգում կառուցենք  y=x2 և y=−x2 ֆունկցիաների գրաֆիկները, ապա կնկատենք, որ այդ պարաբոլները համաչափ են իրար x-երի առանցքի նկատմամբ: Դա լավ երևում է ներքևի նկարում:

5.png

y=kx2 ֆունկցիայի հատկությունները k=1 դեպքում

Ֆունկցիայի հատկությունները նկարագրելիս հիմնվենք նրա գրաֆիկի վրա:

geom_mod.png

1. y=kx2 ֆունկցիան որոշված է x -ի ցանկացած արժեքի համար, այսինքն՝ ֆունկցիայի որոշման տիրույթը ամբողջ (−∞;+∞) թվային առանցքն է:

2. y=0, եթե x=0 և у>0, եթե x≠0: Դա երևում է գրաֆիկից:

3. y=kx2 ֆունկցիան աճում է, եթե x≥0 և նվազում է, եթե x≤0

4. Եթե x-ը անսահման տարածվում է դեպի աջ կամ դեպի ձախ (դրական կամ բացասական մնալով), ապա y=kx2 ֆունկցիայի արժեքները դրական մնալով՝ անսահման մեծանում են:

5. y=kx2 ֆունկցիայի փոքրագույն արժեքը զրոն է՝ ymin=0, ֆունկցիան այդ արժեքը ընդունում է х=0 դեպքում: Մեծագույն արժեք ֆունկցիան չունի:  

6. y=kx2 ֆունկցիան անընդհատ է, քանի որ նրա գրաֆիկը անընդհատ կոր է, որը կարելի է գծել՝ առանց մատիտը թղթից կտրելու:

7. y=kx2 (k>0) ֆունկցիան սահմանափակ է ներքևից և սահմանափակ չէ վերևից:

8. y=kx2(k>0) ֆունկցիայի արժեքների բազմությունը [0;+∞) ճառագայթն է:

y=kx2 ֆունկցիայի հատկությունները k=-1 դեպքում

geom_mod3.png

1. y=kx2 ֆունկցիայի որոշման տիրույթը ամբողջ (−∞;+∞) թվային առանցքն է:

2. y=0, եթե x=0 և у<0, եթե x≠0:

3. y=kx2 ֆունկցիան նվազում է, եթե x≥0 և աճում է, եթե x≤0

4. Եթե x-ը անսահման տարածվում է դեպի աջ կամ դեպի ձախ (դրական կամ բացասական մնալով), ապա y=kx2 ֆունկցիայի արժեքները բացասական մնալով՝ անսահման մեծանում են մոդուլով:

5. y=kx2 ֆունկցիայի մեծագույն արժեքը զրոն է՝ y min=0, ֆունկցիան այդ արժեքը ընդունում է х=0 դեպքում: Ֆունկցիան փոքրագույն արժեք  չունի:  

6. y=kx2 ֆունկցիան անընդհատ է, նրա գրաֆիկը անընդհատ կոր է, որը կարելի է գծել՝ առանց մատիտը թղթից կտրելու:

7. y=kx2 (k<0) ֆունկցիան սահմանափակ է վերևից և սահմանափակ չէ ներքևից:

8. y=kx2(k<0) ֆունկցիայի արժեքների բազմությունը (−∞;0] ճառագայթն է:

Առաջադրանքներ։

1․Որոշել y=x2 պարաբոլի ճյուղերի ուղղվածությունը:  

  • Ճյուղերն ուղղված են դեպի վերև
  • Ճյուղերն ուղղված են դեպի ներքև

2․Գտիր y=x2 ֆունկցիայի արժեքների բազմությունը: Ընտրելճիշտ տարբերակը:

  • Ֆունկցիան սահմանափակ չէ ներքևից
  • Ֆունկցիան սահմանափակ չէ վերևից

3. Տրված է y=−x2 ֆունկցիան: Ընտրել ճիշտ պատասխանը:

ա) ymax=−1 բ) ymax=1 գ) ymax=0

4. Տրված է f(x)=−x2 ֆունկցիան: Հաշվել  f(−1); f(−5); f(0); f(2); f(4)։

5. Արդյո՞ք  A(3; 8) կետը պատկանում է  y=x2  ֆունկցիայի գրաֆիկին:

ա) չի պատկանում բ) պատկանում է

6. Արդյո՞ք  A(x; y) կետը պատկանում է  y=x2 ֆունկցիայի գրաֆիկին, եթե ա) x=1,y=2; բ) x=3, y=9 գ) x=-2; y=4, դ) x=0,4; y=1,6

7. Համեմատել թվային արտահայտությունների արժեքները՝
ա) 1,172 < 1,182 
բ) 2,312 < 2․332