Բնագիտություն

Հարցեր եւ առաջադրանքներ

  1. Ի՞նչ դեր ունի էներգիան կենդանի օրգանիզմներում:

Էներգիան կենդանի օրգանիզմներում շատ մեծ դեր է կատարում։ Էներգիան եթե չլինի կենդանիների և մարդկանց կյանքում ապա նրանք ուժ չեն ունենա և նույնիսկ չեն կարողանա մի գործողություն կատարել։Իսկ եթե ուզում են կենդանիները և մարդիկ ունենան էներգիա ապա կա տարբեր մեխանիզմներ։ Պետք է սնվել հաճախակի և ջուր խմել։ Այդ ամենը մեզ տալիս է էներգիա։

  1. Որտեղի՞ց են կենդանի օրգանիզմներն էներգիան ստանում:

Բոլոր կենդանի օրգանիզմները իրենց էներգիան ստանում են հիմնականում արեգակից։

  1. Ո՞ր կենդանի օրգանիզմներում է կլանվում արեգակնային էներգիան:

Դուք արդեն գիտեք որ Բույսերի բջիջներում, որոնցում քլորոֆիլ է պարունակվում, տեղի են ունենում կենդանի աշխարհի համար վիթխարի նշանակություն ունեցող ուրույն գործընթացներ։

  1. Կարո՞ղ եք պնդել, որ կյանքը պարտական է Արեգակին: Ինչո՞ւ:

Այո պարտական է որովհետև լույս ու էներգիա է սփռում աշխարհին։ Իսկ դա բնության պարտադրանքն։

Պարապմունք 42

Թեմա՝ Ամբողջ թվերի գումարման օրենքները:

Տեսական նյութ

Բնական և կոտորակային թվերի գումարման ձեզ հայտնի տեղափոխական և զուգորդական օրենքները ճիշտ են նաև ամբողջ թվերի համար։

Տեղափոխական օրենք

Երկու ամբողջ թվերի գումարը գումարելիների տեղերը փոխա-

նակելիս մնում է նույնը։

Թվերի փոխարեն գործածելով տառերը՝ այս օրենքը կարելի է գրի 

առնել հետևյալ կերպ.

                                         a + b = b + a։
օրինակ՝ -2+(+8)=+8+(-2)

Զուգորդական օրենք

Եթե երկու ամբողջ թվերի գումարին ավելացվում է մի երրորդ 

ամբողջ թիվ, արդյունքը հավասար է այն ամբողջ թվին, որը 

ստացվում է առաջին թվին երկրորդ և երրորդ թվերի գումարն 

ավելացնելիս.

                                   (a + b) + c = a + (b + c)։
Օրինակ՝ (-10+6)+4=-10+(6+4)
Առաջադրանքներ

1․
ա) 5+798+35 = 5+35+798 = 838
բ) 357+48+13 = 357 +13 + 48 =418
գ) (723+59) + 17 = (723+17) + 59 = 759
դ) 488 + (596+12) = (488 + 12) + 596 = 1596
2.
ա) -15 + (-23) = -23 + (-15)
բ) 48 + (-36) = (-36) + 48
գ) -25 +16 = 16+-25
դ) -8 + (18+(-7)) = (-8+18) + (-7)

3. Ամբողջ թվերի զույգի համար ստուգե՛ք գումարման տեղափոխական օրենքի ճշտությունը.

ա) –9, –1
Օրինակ՝ -9+(-1)=-10;    (-1)+(-9)=-10
գ) +8, –10,
+8 + (-10) = -2
-10 + (+8) = -2
ե) –13, +14,
-13 + (+14) = +1
+14 + (-13) = +1
է) +8, 0,
+8 + 0 = +8
0 + (+8) = +8

բ) –3, +7,
-3 + (+7) = +4
+7 + (-3) = +4
դ) –21, +12,
-21 + (+12) = -9
+12 + (-21) = -9
զ) 0, –7,
0 + (-7) = -7
-7 + 0 = -7
ը) +1, –4։
+1 + (+4) = +5
+4 + (+1) = +5

4.
բ) 56 + (-16 + 7) = (56 + (-16)) + 7
գ) (-52 + 17) + (-9) = -52 + (17 + (-9))
դ) -13 + (-8 + 25) = (-13 + (-8)) +25
5.
ա) 3 + 5 + (-8) = 3 + (-8) + 5
բ) 6 + (-2) + (-1) = (-1) + (6+(-2))
գ) -4 + 2 + (-7) = 2 + (-7 + (-4))
դ)-1 + (-7) +3 = (3+(-7)) + (-1)
6.
ա) (49 + (-49)) + 22 = 22
գ) (47 + (-47)) + (-58) = -58
դ) (124 + (-24)) +59 = 159
ե) (17 + (-27)) + (-56) = -66
զ) (-72 + 62) + 49 = 39
է) (36 + 14) + (-51) = -1
ը) (-48 + 28) + (-19) = -39

7) Տասնվեց հարկանի շենքի երկու հարևան մուտքերի վերելակները կանգնած էին 12-րդ հարկում։ Մի վերելակը նախ բարձրացավ 2 հարկ, ապա իջավ 5 հարկ։ Մյուս վերելակը նախ իջավ 5 հարկ, ապա բարձրացավ 2 հարկ։ Ո՞ր հարկերում կանգնած կլինեն վերելակները։
Լուծում
12+2-5 = 9
12-5+2 = 9
Պատ․՝ 9 հարկ

Գործնական աշխատանք

1.Փակագծում տրված գոյականները համապատասխանեցրու նախադասությանը:

Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց օգնության:

Մարզիկը բացի հանդիսատեսների համակրանքից գավաթն էլ շահեց:

Ռադիոընդունիչի տակառի մեջ կային թթվածնի բալոններ։

Բոլոր օվկիանոսները կապվում էին ծովի հետ։

Ըստ օրինակի՝գրեցի տասը նախադասություն :

Պարզվում է, որ ձկները հրապուրվում էին ցանցերի ձայնով։

2.

Տրված գոյականները դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

Անգղ, կեղտաջուր, աստղ, գետաձի, հեռագիր, ճակատամարտ:

Երկնքում մեկ-մեկ վառվեցին աստղ, ամեն ինչ լռեց:

Հին զինվորը հիշում է բոլոր ճակատամարտերը, որոնց ինքը մասնակցել է:

Ցրիչը մեկ ժամում բոլոր հեռագրերը բաժանեց:

Միայն անգղ էին սավառնում այդ բերդի վրա:

Հետո գետաձիները դուրս եկան ջրից ու, լայն բացելով ահռելի երախները, խոնարհվեցին հանդիսատեսներին:

Կեղտաջրերը ամեն օր գետն են լցվում ու հոսում դեպի ծով:

Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

Սուզանավ, ծովախորշ, լողափ, մանր, ծովափիղ, արկղ:

Լողափի ծովախորշերը ավելի փոքր են, քան բծավոր փոկերը:

Փոկերն ափից շատ հեռու չեն գնում, մեծ մասամբ ծովափերի ու գետաբերանների մոտ են հանդիպում:

Խորտակված Սուզանավերի անձնակազմերը փրկելու համար հատուկ սարք են ստեղծել, որն անվանում են Մոմսենի փրկարար զանգ:

Այս ու այն կողմ թափթփված արկղերը հուշում էին, որ երեկոն սովորական ավարտ չի ունեցել:

Մայրը խոշոր ելակներն ընտրեց մուրաբայի համար, իսկ մանր տորթը զարդարեց:

Վրթանես Փափազյան։ Առյուծի Մահը

Անապատի մեջ արշավող, անտառը թունդ հանող և ազատության մեջ մեծացած խրոխտ առյուծը թակարդի մեջ ընկավ։

Անտառից ելած՝ որս էր որոնում, շուրջն ահ սփռելուն համար մտովին հրճվում, երբ հանկարծ գլորվեց-ընկավ ու մի ցանցի մեջ իրեն բռնված գտավ։ Մի ցանց ահռելի, համրաբար շարժվող, կծկվող–գալարուն, որ մի րոպեի մեջ կաշկանդեց նրան, քաշեց, հավաքեց ու կծիկ դարձրեց։ Ոչ մի շարժում իսկ գործել չէր կարող. մի խումբ կոշտ կապեր, սարդի ճանկերով, պարզվեցին դեպ նա, և առյուծն ընկավ խճճված ու կապված…

Մռնչաց, կատաղեց, բուռն ճիգեր գործեց, ոստոստեց, կապերը կծոտեց, որչափ ուժ ուներ՝ գալարվեց, տանջվեց, բայց ո՛չ շղթան փշրեց, ո՛չ էլ ցանցը պատռեց…* * *

Անտառի քաջը, կենդանիների արքան գերի էր այլևս։ Իր կյանքում երբեք կապեր չէր տեսել, արգելքի առաջ գլուխ չէր ծռել, կտրել էր նա դաշտ, ձոր, անապատ անհուն, անցել էր անտառ, գետեր սրընթաց, մագլցել լեռներ… աշխարհն ամբողջ ոտնատակ տվել, ազատ օդի մեջ ապրել անկաշկանդ, ազատ էր ծնվել, ազատ էր սնվել և ահա այժմ կծկած, գալարած, ցանցով խճճած, գետնին պինդ գամած, անհասկանալի կապերով սեղմված, չէ՛ր էլ ըմբռնում, թե ի՞նչ էր եղել, ինչո՚՞ւ բանտարկվել և կամ ո՛վ էր նրան այդպես խղճուկ, դառն դրության մեջ ձգել։

Մռնչաց, ոստնեց, ժամերով ճգնեց, ապա հուսահատ, աչքերը փակած, գլուխը կրծքին, բաշն իջեցրած՝ սկսեց խորհել։

Ի՞նչ էր այդ ուժը — իր ուժից շատ բարձր, այդքան խորամանկ և այդքա՜ն ճարպիկ. ո՞ւմն էր ահռելի այդ շանթող ձեռքը, որ աներևույթ՝ պարզված դեպի նա, անտառի հերոսից կծիկ էր շինել ու անշարժ, գերի՝ դաշտի մեջ գամել։

Եվ նա վեր նայեց։ Մի թեթև ու թույլ խշրտուք լսեց, ապա իր ցանցից մի քայլ հեռվում մի մարդ նշմարեց։ Մարդն էր այն. չնչին արարածը, որից տասնյակներ նա պատառոտել, բզկտել էր հաճախ և որն այժմ այնտեղ, ցանցի կապը ձեռքին, նայում էր խրոխտ որսին, նայում հրճվանքով, ծաղրում արքային, ծաղրում հսկային։

Ելավ, ուզեց ոստնել, հանդուգն ծաղրողին մի պատառ շինել, փշրել տրորել… բայց մարդը կապը ձգեց, և ցանցը կուչ եկավ, ավելի սեղմվեց ու առյուծի ջանքերն ի դերև հանեց։

Օհ, ի՜նչ անկում, ինչպիսի՜ վիճակ։ Խաղալի՜ք լինել մարդու ձեռքի մեջ, ենթարկվել ծաղրի, հեռու անտառից, խլված անապատից, ազատ վայրերից, ստորացուցիչ կապերի մատնված, անհո՜ւյս ու գերի՜…

Եվ առյուծը դառնացած լացավ աղիողորմ։ Ու նրա լացից անտառը դողաց, ժայռերը հնչեցին, դաշտը թունդ ելավ…* * *

Օրերո՛վ մնաց առյուծը ցանցի մեջ. նրան կեր տվին, բայց ոչինչ բերանը չառավ. նրան շրջապատեցին, բայց նա լուռ մնաց. լուռ, հուսահատ և մահվան ցանկացող…

Մի օր էլ մի մեծ վանդակ բերին դավաճան ցանցի կողքին, առյուծին ստիպեցին ելնել, շիկացած երկաթներով առաջ մղեցին և նկուն դարձրած՝ վանդակի մեջ առին։

Այժմ կապ չկար, բայց երկաթե ամուր ձողերով կազմած չորս բարձր պատեր կային։

Առյուծը փորձեց բացվածքների միջով նեղնալ՝ դուրս սահել. գլուխը դեմ տվավ, հսկա ոստյուններով ձողն ի վեր թռավ, կատաղի քայլերով վանդակի մեջ վազվզեց, հնարք որոնեց, դրսում երևացող ազատ երկնքին կանչեց, ազատ տարածությունը տենչաց, ապա ամբողջ

վանդակը ցնցեց, դղրդացրեց… բայց տեսավ, որ զուր էր, ամեն ջանք ունայն, և որ գերի էր, բռնված, կաշկանդված…

Տխուր ու տրտում՝ նստեց վանդակի ձողերի առաջ, ոտները ծալեց, պոչը հավաքեց, գլուխը թաթերի վրա առավ և աչքերն անհագ տենչանքով լիքը, սևեռեց հեռու՝ իր անապատին, իր գոռ անտառին, ուր երեկ դեռևս հպարտ ու խրոխտ՝ անցնում էր ազատ, ուր երեկ դեռևս իր լայն թոքերով շնչում էր, փռնչում։

Ահա այն ժայռը, այն մեծ լերկ քարը, որի կատարին կանգնել էր ժամերով, արևի տակ հանգչել, հեռուները դիտել, իր սուր աչքերով որսեր որոնել և արհամարհոտ՝ ոտքերի մոտից սահող մողեսները զննել, զեռունների փոքրությունը ծաղրել…

Ա՛հ, որքա՜ն կուզենար այժմ այդ մողեսների պես փոքր լինել, սահել վանդակի ձողերի միջով, գնալ–ապրել միշտ խուլ խոռոչներում, ավազանների մեջ, չնչին բան դառնալ, առյուծ չլինել, միայն թե ազատ, ազա՛տ կապերից, վանդակից, բնության ծոցում ուզած տեղն ապրել, ուզած տեղը մեռնել…* * *

Վերջապես վանդակը շարժեցին, շատ օրեր գլորեցին առաջ, ապա ինչ-որ երերուն տախտակի վրա ամրացրին և մեծ ջրի վրա լողացնելով տարան բազմամարդ մի երկիր հանեցին։

Առյուծն այդ բոլորը տեսավ զարմացած։ Ծովի ալիքների, կապույտ տարածության առաջ զմայլած մնաց, իր անապատը կարծեց։ Հետո, վանդակի շուրջը ժողովվող ժխորին նայեց քամահրանքով, իմացավ, որ մտցրել էին իրեն մի անծանոթ տեղ, ուր ոչ անտառ կար և ոչ անապատ, ուր հորիզոնն իսկ վանդակի էր նմանում. փակված, կարճ սեղմված, և օդը ճնշող, թանձր, հեղձուցիչ։

Շշմած, մեքենայաբար կերավ՝ ինչ տվին, արեց՝ ինչ ուզեցին։ Է՛լ չմռնչաց, էլ չկատաղեց, միայն կծկված վանդակի մի անկյունում՝ ժամերով անշարժ, միտքն իր անապատին, երազը՝ անտառին և լայնարձակ օդին, դառն հեկեկանքով լացավ ու մեռնել ուզեց։

Այդպես էր, որ նրան տարան, շրջեցրին քաղաքներ, նորից ջրեր անցկացրին, նորից մռայլ, խեղդիչ երկիրներ և վերջիվերջո մի անտառանման այգու մեջ մտցրին, վանդակը բարձրացրին, ստիպեցին նրան անցնել մի ուրիշ, ավելի մեծ ու կլոր շրջանի մեջ, դուռը փակեցին, մի կտոր միս էլ ներս ձգեցին, թողին ու հեռացան։

Առյուծն այժմ գազանանոցում էր։* * *

Ի ցույց էր դրված մի մեծ ու կլոր բարձր վանդակում, ուր մինչևիսկ, կարծես նրան ծաղրելու համար, փոքրիկ քարերից չնչին, խաղալիքի նմանող ժայռ էին կազմել մոտը սյունի պես կերտված, ցանցառ տերևներով, մանրիկ ճյուղերով ճղճիմ ծառ տնկել, ծառի տակը՝ ջրի ավազան, վանդակի հատակի վրա՝ ծովի չոր ավազ…

Առյուծը շուրջը նայեց, զզվանքով տեսավ իր ազատ հայրենիքը ծաղրող այդ ծառն ու ժայռը, պոչով փշրեց աոաջինը, ոտքով կոտրեց երկրորդը և դուրս նայեց: Դիմացը՝ պատեր, հեռուն՝ ուրիշ վանդակներ էր. ապա մռայլ ծառեր և նրանց տակը պտտող նայողներ, որոնք երբեմն մոտ էին գալիս բերանները բաց, դիտում և կամ ահաբեկ՝ ետ-ետ էին քաշվում…

Եվ հանկարծ այդ բոլորի մեջ լսվեց մի ծանոթ և խռպոտ մռնչյուն, որ լուտանքով գոչում էր.

— Ողջո՜ւյն անկյալ վեհափառության… Դարձավ։ Տասը քայլ հեռու, նո՛ւյնպես վանդակում, ձողերի ետևից գլուխն երերցնելով, չարամիտ վագրն աչքերը հեգնությամբ լի՝ իրեն էր նայում: Երբ նրանց ակնարկները միմյանց հանդիպեցին, արյունարբու գազանը ոռնաց ու ասաց.

— Ողջո՜ւյն, անապատի 

հզոր դու արքա, գոռ ան՛տառների, ազատ ժայռերի մեծ հսկա, եկել ես մեզ ընկե՞ր, մեզ՝ չնչիններիս, մեզ ստորներիս բախտակից եղել… Ողջո՛ւյն, անկյալդ վեհափառություն…

Ապա մի մեծ չարախնդաց, դիվային ծիծաղ լսվեց նրա վանդակից, հետո քրքիջն անցավ մի երրորդ վանդակի, որտեղից ինձը ատամները բացած, փայլուն աչքերով նայում էր հեգնությամբ… Եվ այդպես, քրքիջը քայլեց, վանդակից վանդակ մտավ, և մի րոպեի մեջ առյուծն իրեն գտավ շրջապատված չնչին անասունների, գերի գազանների, գայլերի, նույնիսկ կապիկների ծաղրով ու հեգնություններով։

— Ահ, արքա՜, խոնարհ մեր ողջույնը, — կանչում էր ինձը։

— Ողորմած եղիր, հզո՛ր թագավոր, որ համարձակվում ենք քեզ ընկեր լինել, — ոռնում էր գայլը:

— Մենք կապիկներս քեզնից հզոր ենք, — ճչում էին անճոռնիները, — որովհետև ուրախ ենք և կատակում ենք…

Ու ծաղր, հեգնություն, քրքիջ, աղաղակ ամեն կողմից տեղացին բռնված հզորի անպաշտպան գլխին։

Առյուծը մռնչաց, ոստնեց դեպի ձողերը, ուզեց դուրս ելնել, տրորել-ջարդել այդ հեգնողներին… բայց բախվեց ձողերի, գազանապահի հրաշեկ երկաթն այրեց նրա թաթը, և նա նկուն, կատաղի, գլուխը թաթերի մեջն առավ և ուզեց մեռնել։* * *

Դառն էր այդ բոլորը. դառն, անտանելի։ Մեռնելը խի՛ստ լավ էր։ Կուզենար տեսնել իր արյան կաթիլ առ կաթիլ քամվելը, իր անդամների կտոր առ կտոր բզկտվելը, կուզենար թաթերը փշրել ձողերի վրա, սիրտը հոշոտել, կորզել, դուրս ձգել:

Գիշերն էլ եկավ մռայլ ու խոնավ: Ծաղրն ու քրքիջը սաստկացավ, մեծացավ։

— Ա՛հ, մեռնելուց վախենո՞ւմ ես, — գոչում էր վագրը, — վանդակի մե՞ջ ես, փառավոր արքա՛…

— Ա՛հ, դու թշվա՞ռ ես, առյո՛ւծ ահալից, — մլավում էր ինձը…

— Թքե՛լ, թքել առյուծի վրա, — ճչում էին կապիկները… Առյուծը գլուխը կռացրեց, քաշվեց քարերի ետևը, աշխատեց մթության մեջ ընկղմվել և այդ ծաղրող ձայները չլսել։

Ոչ, պետք էր դուրս գնալ. ինչ որ էլ լիներ, մեռներ կամ ապրեր_պետք էր դուրս ելնել, ոտքի տակ տալ, տրորել ամեն բան, ամեն արարած, միայն մի րոպե, մի վայրկյան ազատության մեջ լինել, այնտեղ էլ մեռնել…

Եվ նա մոտեցավ վանդակի դռան, խուլ մռնչյուններով քաշեց ձողերը, ցնցեց ամեն բան ու գերբնական մի ուժով, հուսահատ ճիգով փշրեց դռան շղթան և դուրս թռավ իր դիմացը բռնված հրաշեկ երկաթի վրա…

Գազանապահն էր այն, մի սպառնալից, կրակած ձողակով, որ մոտենում էր նրան և հնչեղ ձայնով ներս հրավիրում…

Առյուծը ժողովեց իրեն, հետո ոստնեց:

— Մեռնե՜լ ազատ… — գոչեց նա։

Եվ երկաթը վժժալով՝ նրա կուրծքը մղվեց։

Առյուծը գալարվեց, երկնքին նայեց

անապատն երազեց, անտառին հառաչեց և հրաշեկ երկաթը կրծքին, աչքերն ազատության, մեռավ քաջի պես, բայց ազա՜տ օդում, ազա՜տ երկնքի տակ…

Բառարանի օգնությամբ բացատրիր բառերը
:

Գոռ-Խրոխտ, հպարտ, սեգ:
Համրաբար-Դանդաղորեն, ծանրաբար, կամաց։
Ճիգ–Ջանք, ուժերի լարում:
Ոստոստել-ցատկոտել անընդհատ,

անհուն-անսահման

սրընթաց-արագորեն

մագլցել-բարձրանալ

խորհել-թաքցնել
Ճղճիմ-ժլատ
Լուտանք-Հայհոյանք, անարգանք:

գամել-մեխել,

1, Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը:

Իմ կարծիքով ստեղծագործության հիմնական ասելիքը նաև այն է որ ավելի լավ է մեռնել քաջի պես, բայց ազա՜տ օդում, ազա՜տ երկնքի տակ…



2. Առյուծը ինչպիսի՞ մարդ կլիներ: Կցանկանայի՞ր նման մարդու հետ ընկերություն անել. ինչու՞:

Առյուծը եթե լիներ մարդ ես կցանկանայի նրա հետ ընկերություն անել։ Առյուծը շատ դրական կերպար ունի և լավ։ Առյուծի կամքի ուժը այնքան շատ է, որ նա գերադասում է մեռնել թակարդի մեջ քան լսել թե ոնց են նրան ծաղրում քանի, որ նա թակարդի մեջ էր։

3. Ստեղծագործական աշխատանք` Ինչ է ազատությունը կամ Ազատության գինը:

Ազատությունը մարդու ամենա թանկ բաներից մեկն է։ Քանզի մարդն ազատության շնորհիվ կարող է կայացնել ինքնուրույն որոշումներ` հասնելով որոշակի նպատակների իրականացմանը։

Նոյեմբեր 29- դեկտեմբերի 5

Առաջադրանք 1

Առաջադրանք 

2-12

1.Պատմիր Խեթական պետության,  Միտանի պետության մասին:Հիմնավոր Խեթական պետութան հզորացման ժամանակաշրջանը։

Փոքր Ասիա թերակղզում ապրող խեթերը

Քա-3 հազարամյակից խեթերը ստեղծում

էին փոքր պետություններ։ Դրանք աշխույժ առևտրական կապեր ունեն միջագետքի հետ։ Քա 8 դարում խեթերի պայքարն ավարտվեց Լաբարնա թագավորի հաղթանակով։ Մայրաքաղաք հռչակվեց Խաթուսասը։Հաջորդ արքան նվաճեց ամբողջ փոքր Ասիան։ԵՒ այդպես ստեղծվեց Խեթական պետությունը։

Խեթական պետություն, Միտանի

Խեթեր

1-12

Խեթեր.ժողովուրդ, որը երկրպագում էր երկգլխանի արծվին

Դրվագներ Ասորեստանի պատմության էջերից»

Ասորեստանի վերելքը

4.«Բաբելոնի վերելքն ու անկումը»

Բաբելոն

Բաբելոնի նոր թագավորությունը

5.«Ցին կայսրության հաջողություններն ու ձախողումները»

«Հին Չինաստան, Մեծ կայսրության պատմությունը»

«Ցին կայսրություն»

Առաջադրանք 2

7.«Ճապոնական քաղաքակրթության գաղտնիքները»

Ճապոնացիների մասին առաջին գրավոր հիշատակումը եղել է մ.թ. I դարի չինական ժամանակագրության մեջ։ Երկար ժամանակ այլ ազգերից մեկուսացվածությունն իր ազդեցությունն է թողել Ճապոնիայի պատմության և մշակույթի վրա։
Մ.թ.ա. 500 թվից ներկայիս Ճապոնիայի տարածքում սկսվում է յայոյ ժամանակաշրջանը, որը համապատասխանում է Եվրոպայի բրոնզե և երկաթե դարերին և որը տևեց մինչև մ.թ. 250 թ.։ Յայոյ ժամանակաշրջանում է սկսվում ոռոգման եղանակով բրնձի մշակումը, բրուտագործությունը, մանածագործությունը, մետաղների մշակումը և պաշտպանված քաղաքային բնակավայրերի կառուցումը։ Այդ նորույթներն իրենց հետ բերում էին Չինաստանից և Կորեայից վերաբնակվածները։

9.«Հին Հնդկաստանի պատմության էջերից»

Հնդկաստան

Հին Հնդկաստան

Գոյականի հոլովները

Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բա
ն: Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է:
Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան:
Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:
Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:
Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:
Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը: 

Ուղղական՝ ո՞վ, ի՞նչ – գիրք, երեխա
Սեռական՝ ո՞ւմ, ինչի՞ – գրքի, երեխայի
Տրական՝ ո՞ւմ, ինչի՞ն – գրքին, երեխային
Հայցական՝ ու՞մ, ի՞նչը – գիրքը, երեխային
Բացառական՝ ումի՞ց, ինչի՞ց – գրքից, երեխայից
Գործիական՝ ումո՞վ, ինչո՞վ – գրքով, երեխայով
Ներգոյական՝ ո՞ւմ մեջ, ինչի՞ մեջ կամ ինչո՞ւմ – գրքում, երեխայի մեջ 

Առաջադրանքներ 

1. Հոլովել քաղաք, աղջիկ, քույր , տուն բառերը: 

Ուղական – քաղաք, երկիր, աղջիկ,  քույր, եղբայր
Սեռական – քաղաքի, երկրի
Տրական – քաղաքին, աղջկան, քույրին, եղբայրին, երկրին
Հայցական – քաղաքը, աղջիկը,գիրքը, տետրը, քույրը , տունը
Բացառական – քաղաքից, աղջիկից, քույրից, տղուց, երկրից
Գործիական – քաղաքով, աղջկանով, քույրով , տնով, երեխայով
Ներգոյական – աղջկա մեջ, քրոջ մեջ , տան մեջ, եղբոր մեջ։

2. Որոշեք, թե որ հոլովով են դրված ձեռքից, փայտով, երկրին, աշխարհում,  գոյականները:  

ձեռքից – բացառական
փայտով – գործիական
երկրին – տրական
աշխարհում – ներգոյական

3. Որոշեք, թե ընդգծված բառերը որ հոլովով են դրված: 

Հայրենիքից հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:
Բացառական
Դամի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից հեռու բլրի վրա:
Բացառական
Սեռական
Մոտենալով կարկաչուն գետակին տղան փայտով ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի մեջ:
Տրական
գործիական
սեռական
Երկնքի կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը, որոնք ավետում էին պայծառ օր: 
Սեռական, հայցական

4. Հոլովեք օր, քաղաք, ընկեր, ձի,  մայր, աշուն, գլուխ, բնություն  բառերը: 

Ուղական – օր, քաղաք, ընկեր, ձի, , մայր, աշուն, գլուխ, բնություն
Սեռական – օրվա, քաղաքի, ընկերոջ, ձիու, , մոր, աշնան, գլխի, բնության
Տրական – օրվան, քաղաքին, ընկերոքը, ձիուն, , մորը, աշնանը, գլխին, բնությանը
Հայցական – օրը, քաղաքը, ընկերը, ձին, , մայրը, աշունը, գլուխը, բնությունը
Բացառական – օր, քաղաք, ընկեր, ձի, , մայր, աշուն, գլուխ, բնություն
Գործիական – օրով, քաղաքով, ընկերով, ձիով, , մայրով, աշունով, գլխով, բնությունով
Ներգոյական – օրվա մեջ, քաղաքի մեջ, ընկերոջ մեջ, ձիու մեջ, , մոր մեջ, աշնան մեջ, գլխի մեջ, բնության մեջ

Մայրը: Հովհ. Թումանյան,


Մի  գարնան  իրիկուն  դռանը  նստած  զրույց  էինք  անում,  երբ  այս  դեպքը  պատահեց։  Էս  դեպքից  հետո  ես  չեմ  մոռանում  էն  գարնան  իրիկունը։

Ծիծեռնակը  բույն  էր  շինել  մեր  սրահի  օճորքում։  Ամեն  տարի  աշնանը  գնում  էր,  գարնանը  ետ  գալի,  ու  նրա  բունը  միշտ  կպած  էր  մեր  սրահի  օճորքին։

Ե՛վ  գարունն  էր  բացվում,  և՛  մեր  սրտերն  էին  բացվում,  հենց  որ  նա  իր  զվարթ  ճիչով  հայտնվում  էր  մեր  գյուղում  ու  մեր  կտուրի  տակ։

Եվ  ի՜նչ  քաղցր  էր,  երբ  առավոտները  նա  ծլվլում  էր  մեր  երդիկին  կամ  երբ  իրիկնապահերին  իր  ընկերների  հետ  շարժվում  էին  մի  երկար  ձողի  վրա  ու  «կարդում  իրիկնաժամը»։

Եվ  ահա  նորից  գարնան  հետ  վերադարձել  էր  իր  բունը։  Ձու  էր  ածել,  ճուտ  էր  հանել  ու  ամբողջ  օրը  ուրախ  ճչալով  թռչում,  կերակուր  էր  բերում  իր  ճուտերին։

Էն  իրիկունն  էլ,  որ  ասում  եմ,  եկավ,  կտցում  կերակուր  բերավ  ճուտերի  համար։  Ճուտերը  ծվծվալով  բնից  դուրս  հանեցին  դեղին  կտուցները։

Էդ  ժամանակ,  ինչպես  եղավ,  նրանցից  մինը,  գուցե  ամենից  անզգուշը  կամ  ամենից  սովածը,  շտապեց,  ավելի  դուրս  ձգվեց  բնից  ու  ընկավ  ներքև։

Մայրը  ճչաց  ու  ցած  թռավ  ճուտի  ետևից։  Բայց  հենց  էդ  վայրկյանին,  որտեղից  որ  է,  դուրս  պրծավ  մեր  կատուն,  վեր  թռցրեց  փոքրիկ  ճուտը։

—  Փի՛շտ,  փի՛շտ,  —  վեր  թռանք  ամենքս,  իսկ  ծիծեռնակը  սուր  ծղրտալով  ընկավ  կատվի  ետևից՝  նրա  շուրջը  թրթռալով  կտցահարելով,  բայց  չեղավ։  Կատուն  փախավ  մտավ  ամբարի  տակը։  Եվ  այս  ամենն  այնպես  արագ  կատարվեց,  որ  անկարելի  էր  մի  բան  անել։

Ծիծեռնակը  դեռ  ծղրտալով  պտտում  էր  ամբարի  շուրջը,  իսկ  մենք՝  երեխաներս,  մի-մի  փայտ  առած  պտտում  էինք  ամբարի  տակը,  մինչև  կատուն  դուրս  եկավ  ու  փախավ  դեպի  մարագը,  դունչը  լիզելով։

Ծիծեռնակը  դատարկ  կատվին  որ  տեսավ,  մի  զիլ  ծղրտաց  ու  թռավ,  իջավ  դիմացի  ծառի  ճյուղին։  Այնտեղ  լուռ  վեր  եկավ։  Մին  էլ  տեսանք՝  հանկարծ  ցած  ընկավ  մի  քարի  կտորի  նման։  Վազեցինք,  տեսանք՝  մեռած,  ընկած  է  ծառի  տակին։

Մի  գարնան  իրիկուն  էր,  որ  այս  դեպքը  պատահեց։  Շատ  տարիներ  են  անցել,  բայց  ես  չեմ  մոռանում  այն  գարնան  իրիկունը,  երբ  ես  առաջին  անգամ  իմացա,  որ  ծիծեռնակի  մայրն  էլ  մայր  է,  ու  սիրտն  էլ  սիրտ  է,  ինչպես  մերը։

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք  առաջադրանքները.

Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

օճորք-Առաստաղ, առիք, ձեղուն:

ամբար-Զանազան մթերքներ պահելու շենք կամ դրա մի մասը, շտեմարան:


Ինքդ կազմիր հարցեր պատմվածքի վերաբերյալ:

1.Երբ, գարնան  իրիկուն  դռան դեմը  նստած էին ինչ էին մտածում:

2.Էն  իրիկունն  էլ,  որ  ասում  եմ,  եկավ,  կտցում  կերակուր  բերավ  ճուտերի  համար։  Ճուտերը  ծվծվալով  բնից  դուրս  հանեցին  դեղին  կտուցները և ինչ եղավ;

3.Երբ, կատուն թռցրեց ճուտին մայրը ինչ արեց:

4. Վերնագրիր Պատմվածքը

Վիլյամ Սարոյան Հայ մուկը

Ժամանակին կար մի մուկ: Նա ապրում էր անհոգ ու զվարթ: Մի օր էլ քույրերի, եղբայրների, ազգականների, բարեկամների ու մի քանի թշնամիների հետ ընկավ մկնորսի թակարդը:

Այս մուկն անուն չուներ, սակայն զորեղ անհատականության տեր էր: Թեպետ անուն չուներ, բայց երբեմն հանդուգն ու կորովի վերաբերմունք էր ցուցաբերում մի շարք հարցերի նկատմամբ: Մյուս մկները նրան ճանաչում էին Արտաշ անունով: Ոչ ոք չգիտեր, թե ինչու էր նա այդ անունը կրում:

Եթե կամենում եք իրողությունն իմանալ, Արտաշը մյուս մկներից որեւէ մեկին նման չէր: Նա հայ մուկ էր:

Այս մկները հենց այնպես չէին բռնվել: Կենդանաբանական այգին նրանց կարիքն ուներ, իբրեւ օձի կեր: Ամեն գիշեր յուրաքանչյուր օձի, որպես կեր, հրամցվում էր մուկ, քանի որ օձը սիրում է ողջ մուկ ուտել: Երբ իր վանդակի մեջ զետեղված մուկը սրսփում ու սրտաճմլիկ ճղրտոցներ է արձակում ու գթություն հայցում, օձը լավ է տրամադրվում, զգում է իր օձությունն ու հասկանում է, որ աշխարհն իր բնական հունով է ընթանում, եւ ամեն ինչ կարգին է:

Ամեն գիշեր օձի վանդակի մեջ ողջ մուկ էր դրվում` նրա ախորժակը սրելու եւ ընթրիքը ճոխացնելու համար: Մկները գաղափար չունեին, թե ինչու են գտնվում կենդանաբանական այգում: Հիմա շատ ուշ էր որեւէ բան անելու համար, քանի որ նրանցից ոչ մեկին չէր հաջողվել փախչել եւ տեղեկացնել այլոց:

Վերջապես, մի երեկո, մեր Արտաշ մուկը զետեղվեց կենդանաբանական այգու Ռալֆ կոչեցյալ ամենագեղեցիկ օձի վանդակում: Բնականաբար, դա նրա գիտական անունը չէր: Եթե կամենում եք որեւէ գիտական բան իմանալ նրա անվան վերաբերյալ, պետք է դիմեք մասնագետին:

Այդ երեկոյին նախորդող ողջ տարվա ընթացքում Ռալֆն ամեն երեկո հաճույքով դիտել էր զանազան մկների դողը, ճղրտոցն ու գթություն հայցելը, եւ հետո, առանց որեւէ մխիթարական խոսքի, «Աստծո բարինի» կամ «Գնաս բարովի», եւ կամ թեկուզ որեւէ գնահատիչ խոսքի` մկանը կուլ էր տվել:

Այս իրիկուն, երբ Ռալֆը տեսավ Արտաշին, պռատ քմծիծաղով ինքնիրեն ժպտաց, ակնկալելով, որ Արտաշն էլ մյուս մկների պես սրսփար, ճղրտար ու գթություն հայցեր: Արտաշն իսկույն հասկացավ կացությունը, հասկացավ, թե ինչ էր պատահելու, եւ թե ինչ էր սպասում իրեն, այն օրից ի վեր, որ բերվել էր կենդանաբանական այգի:

Արտաշն ընդվզեց, անարգված զգաց: Այնքան նվաստացած զգաց, որ մոռացավ, որ, ի վերջո, ինքն էլ այլոց պես մի մուկ էր: Նա հայացքը սեւեռեց օձին` մեկենումեկ անխարդախ ատելությամբ ու ատելությունից առավել անզուսպ մոլեգնությամբ: Այս ինչ ամբարտավան օձ էր, որ Արտաշի՝ իր անմիտ ու կամահաճ ընթրիքը լինելուն էր սպասում:

Արտաշն այլ ծրագրեր ուներ, եւ ամենից առաջ ուզում էր իմանալ օձի հասակի չափը: Մինչեւ ո՞ւր էր հասնում նրա հասակը, մարդու հասակից բա՞րձր էր, թե՞ ցածր: Դա շատ կարեւոր էր, սրանից զատ, վեց թե յոթ բաներ եւս: Արտաշի համար անընդունելի էր, որ օձը հեգնական ժպիտով նայեր իրեն, եւ սպասեր, որ ինքը սրսփար:

Արտաշը հարձակվեց Ռալֆի վրա մի այնպիսի հուժկու թափով, որ օձը հանկարծակիի գալով շնչահատ եղավ: Հետո Արտաշն ուժերի ներածին չափով վեր ցատկեց: Բարձրությունը, ինչպես հիշում եք, նրան հետաքրքրող ամենակարեւոր հարցերից մեկն էր, եւ հետեւաբար կարողացավ ակնկալածից ավելի բարձր ցատկել, քան այլ մկները: Արտաշը օձի վրա խոյանալուց հետո ճարպկորեն Ռալֆի գլխի ետեւի կողմն անցավ, եւ չորս ոտքերն ի մի բերելով վեր ցատկեց ու «թախկ» մի հարված հասցրեց նրա գլխին, հարվածները`«թախկ», «թուխկ», կանոնավոր հաջորդականությամբ շարունակվեցին:

Ահ, դա շատ նսեմացուցիչ էր օձի համար` թախկ:

Ո՞վ էր այս խենթ մուկը` թուխկ:

Կամ, հավանաբար, մկից տարբեր մի բան էր`թախկ:

Թերեւս, միայն արտաքուստ էր մկան նման մի բան`թուխկ:

Հավանաբար, օձերի իսկական թշնամին էր, եւ շուտով ապացուցելու էր, որ ինքն ի վիճակի էր ավերելու երկրի երեսին գտնվող որեւէ օձի`թախկ:

Արտաշը դարձյալ ու դարձյալ ցատկեց ու թախկ, թուխկ ահարկու հարվածներ հասցրեց օձի գլխին:

Այժմ օձին հետաքրքրող միակ բանը լավ ընթրիքն էր: Պատահածն ամենեւին անսպասելի էր` թախկ, թուխկ:

Ռալֆի գլուխը սկսեց ցավել: Հարվածները` թախկ, թուխկ շարունակվեցին: Ամենից վատն այն էր, որ երբ գլուխը թեքում էր, ճշտելու համար, թե Արտաշն ուր է, նոր հարված էր իջնում: Ռալֆին այնպես էր թվում, թե իր գլուխը ջախջախում էր մկից անհամեմատ մեծ մի կենդանի`թախկ:

Ամեն պահին զգում էր, որ մի շատ ճարպիկ թշնամու հարձակման տակ էր` թախկ, թուխկ:

Տասնինը փառավոր հարվածներ իջան Ռալֆի տանջահար գլխին: Սրանից ավելիին չէր դիմանա, ուստի որոշեց հնարավորինս շուտ մի ապահով տեղ ճողոպրել: Այդպես էլ արեց, կարելվույն չափ արագ իր խուցը սողոսկեց եւ դուռն էլ ամրապինդ շրխկացրեց:

Հետո սկսեց գաղտուկ դուրս նայել` վայրենաբարո ու խոշոր մի գազան տեսնելու ակնկալիքով, բայց, ով զարմանք, այնտեղ Արտաշն էր, որ նույն հասակն ու չափը ուներ, ինչ-որ մնացյալ այլազան մկները:

Ավելին, Ռալֆը լսեց նաեւ Արտաշի խոսքերը, որոնք մկան մեղմ ճղրտոց կամ գթություն հայցող պաղատանքներ չէին, այլ անարգալի հանդուգն արտահայտություններ եւ հիշոցներ, որ չեմ ուզում վերարտադրել այս էջերում:

Պատահաբար այս դեպքին ականատես եղավ կենդանաբանական այգու ծառայողներից մեկը, որ ափիբերան մնաց, ապշահար, կարկամած ու հիացած: Ինքը, որպես մասնագետ, նման երեւույթի չէր հանդիպել իր ողջ կյանքի ընթացքում:

Մի մուկ մարտնչել էր օձի դեմ ու հաղթել:

Այնուհետեւ Արտաշը ցուցադրվեց կենդանաբանական այգի այցելող ժողովրդին: Կենդանաբանական այգիները մուկ չեն ցուցադրում, քանի որ մուկը սովորական կենդանի է:

Արտաշը ցուցադրվեց՝ որպես Արտաշ, հանց հանճար մկների աշխարհից:

Թող որ սա դաս լինի յուրաքանչյուրին, թերեւս, սիրելի ընթերցողին, գիտես, որ քեզ նկատի ունեմ, ակնարկս քեզ է:

English lesson 1

There are seven books on the shelf

There is a bag near the table

There are cars between the buses

There are six forks on the table

There is a picture near the window

There are three pens on the desk

There are many toys in the box

There are ten apples on the table

There is a mouse behind the sofa.

There are many exercises in this textbook

There are some eggs in the fridge

Ther are five books on the table.

Ther is a girl in the garden.

There are two armchairs on our living room.

There is a key in my bag.

There is a dog under the chair.

There are eleven football players in a team

There is a witch under the table.

There are lot of books in the library

There are a pair shoes under the chair

2.

There arent many costumes to chose from

There arent many girls in my class.

There arent princess in the room.

There isnt a carton of juice in the fridge

There arent eleven desks in our classroom.

There isnt a dres in the wardrobe.

There arent any flowers in the vase.

There arent many vampires at this party.

There arent two kitchens in the house.

There arent a scary zombie in the garden.

Պարապմունք 41

Գրի՛ր մի քանի ամբողջ թվեր:

1, 2, 3, 4, 5, 6, 7, 8,

2. Առանձնացրո՛ւ այն թվերը, որոնք փոքր են զրոյից՝

-2,+2, -3, 0, 14, -1, |-1|, +1, -15:

Համեմատման նշաններից ո՞րը պետք է դնել աստղանիշի 

փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ արտահայտություն.

ա) ( –4 ) · ( +5 ) * 0,
<
դ) ( –2 ) · ( –3 )   * 5,
>

բ) ( +9 ) · ( +1 ) * 91
<
գ) ( 9 ) · ( –7 ) * 63
<

5) Հաշվե՛ք.

ա)  | –11 + 4 |
7
դ) | 8 – 4 + 2 | · | -7 |,
18

բ)  | –2 + 1 |
1
գ) | 9 – 5 – 14 | 
10


6) Թվի 15 %-ը հավասար է 12-ի: Գտե՛ք այդ թվի 5 %-ը:
Լուծում
?x15:100=12
12×100:15=80
80×5:100=4
Պատ․՝ 4

7)Հաշվիր
ա) (–1) · (+7), 
-7

բ) (+15) · (–60)
-900
գ)-310:(-31)
+10
դ)65 · (+65)
4225

8)Կատարիր գործողությունը
ա) 6 – 17, 
-11

բ) –30 +44, 
+14

գ) 12 – 9, 
+3

դ) -18 –(- 23)
-41
ե)(+15)+(+15)-(-30)
60

զ)12-(+14)
-2

9) Տրված են –8 եւ +5 թվերը։ Գրե՛ք այդ թվերի հակադիր թվերը:
-(-8) = +8
-(+5) = -5

10) Ճի՞շտ է, որ եթե մի ամբողջ թիվը փոքր է մյուսից, ապա նրա բացարձակ արժեքը նույնպես փոքր կլինի մյուսի բացարձակ արժեքից։ Օրինակով հիմնավորիր:

Սխալ է
Օրինակ՝ 3-ը և 5-ը
|3| < |5|