Դերանուն, գործնական աշխատանք

1. Կետերը փոխարինիր համապատասխան ժխտական դերանունով:
Ժխորի մեջ ոչ ոք ուշք չէր դարձնում նրա վրա, ոչ ոքի մտքով չէր անցնում, որ աղջկա սիրտը թրթռում է սիրուց:

Նրանք կգան, կավերեն, և չի մնա էլ ոչինչ:

Դեղին տերևն ընկավ քարին, ոչ մի շշուկ չլսվեց:

Ժրության վրա ոչ մեկ այնքան ապուշ չի կտրում, որքան ծույլ մարդը:

Շատ տեսնել և ոչինչ չունենալ, նշանակում է ունենալ հարուստ աչքեր և աղքատ ձեռքեր:

Նա ոչ մեկից ահ չուներ, բացի հորից:

2. Ինչ, որտեղ, ինչպես, ով դերանունները նախադասությունների մեջ գործածիր մի դեպքում որպես հարցական, մյուս դեպքում` որպես հարաբերական դերանուն:

Ի՞նչ գեղեցիկ վերնաշապիկ է:

Այս վերնաշապիկը շատ գեղեցիկ է:

Որտե՞ղ ենք նշելու տարեդարձը։
Նշելու ենք որտեղ, որ հաճելի մթնոլորտ լինի։

Ինչպե՞ս սկսեմ վարել մեքենան։
Սկսիր վարել ինչպես կանոնադրությամբ է նշված։

Ո՞վ է մեր հետ գալու։
Ով, որ կցանկանա թող գա մեր հետ։



3.Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Ոչ ոք (երգել), բոլորը լսում են անտառի երգը:

Ոչ մեկ չի համարձակվում խոսել, նա այնքա˜ն բարկացած էր:

Բոլոր աշխատակիցներին նա լավ է վերաբերվում:

Բոլորին հրավիրել է ծննդյան տարեդարձին:

Կարծես թե ամբողջ քաղաքում նրա մասին խոսել են:

Ամբողջը կդառնա կրակի բաժին:

Յուրաքանչյուրը միջադեպը մեկնաբանել է յուրովի:

Դերանուններ

Դերանուններ  կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:
Դերանուններն  ըստ  կազմության  լինում  են  պարզ  (ես,  այս,  ուրիշ)  և  բաղադրյալ  (այստեղ,  ինչպես):  Բաղադրյալ  դերանուններից  մի  քանիսն  ունեն  հարադիր  գրություն  (մի  քանի,  ոչ  ոք  և  այլն):
Գոյականին  փոխարինող  դերանունները  հոլովվում  են  հիմնականում  գոյականների  նման: Գոյականներից  տարբեր  կերպ  են  հոլովվում  ես,  դու,  նա,  ինքը,  մենք,  դուք,  սա,  դա,  ով  դերանունները:
Դերանունների  գործածությունը  խոսքն  ազատում  է  կրկնություններից:

Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:

Անձնական դերանուններն են՝ ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:

 Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

 Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:

 Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:

Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:

 Անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:

 Ժխտական դերանուններն են` ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:

Անձնական դերանունների հոլովումը:


Եզակի թիվ
  Հոգնակի թիվ  
 Առաջին դեմք  Երկրորդ դեմքԵրրորդ դեմքԱռաջին դեմք  Երկրորդ դեմքԵրրորդ դեմք
Ուղղ.ես, ինքս դու, ինքդնա, ինքըմենք, ինքներսդուք, ինքներդնրանք, իրենք
Սեռ.իմ  քո նրա, իրմերձեր  նրանց, իրենց
Տր.ինձ քեզ նրան, իրենմեզձեզնրանց, իրենց
Հայց.ինձքեզնրան, իրենմեզձեզնրանց, իրենց
Բաց.ինձնից, ինձանիցքեզնից, քեզանիցնրանից, իրենիցմեզնից, մեզանիցձեզնից, ձեզանիցնրանցից, իրենցից
Գործ. ինձնով, ինձանով  քեզնով, քեզանովնրանով, իրենովմեզնով, մեզանովձեզնով, ձեզանովնրանցով, իրենցով
Ներգ ինձնում, ինձանումքեզնում, քեզանումնրանում, իրենումմեզնում, մեզանումձեզնում, ձեզանումնրանցում, իրենցում

Առաջադրանքներ:

1.Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական անձնական դերանուն:
ա. մյուս, եսիրենք, սրանք, դուք, դա
բ. ինքը, նույն, այս, դու, դրանք, մենք
գ. մեզնից, ամենքը, նրանք, ոչ ոք, ձեր, ոմանք

2. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական ցուցական դերանուն:
ա. այս, ում, նույնքան, ձեզ, սույն, որևէ
բ. իրենց, այդպիսի, քեզ, մեկը, միևնույննա
գ. նույնպես, այսինչ, ամեն մեկը, այդսրանք, ինչպես

3. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական փոխադարձ դերանուն:
ա. միմյանց, ամեն մեկին, իրար, դրանց, մեկմեկու, ոչ մեկը
բ. ոմանց, իրարից, ուրիշին, մեկմեկի, ոչնչով, միմյանցով

4. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական հարցական դերանուն:
ա. այնպիսի, ինչպիսի՞ո՞ր, համայն, ո՞վ, նա
բ. որքա՞ն, մեկը, այնինչ, ի՞նչո՞ր, որևիցե,
գ. երբևէ, որտե՞ղ, ոմանց, ե՞րբ, ուրիշ, քանի՞:

5. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական հարաբերական դերանուն:
ա. ինչու, նույն, որչափ, սրա, ում, այսպիսի
բ. նույնքան, ինչպես, որևէ, նրանք, որքանովորից
գ. որտեղի, նույնպիսի, ինչքանամեն ոքքանիսը, դա:

Մեխանիկական շարժում հավասարաչափ և անհավասարաչափ շարժում

Առաջադրանքների կատարում գիտելիքների ստուգում գ.Մխիթարյան մաս 1

Տարբերակ 1
I. (1) ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը մեկ այլ
մարմնի նկատմամբ անվանում են Մեխանիկական շարժում

1.անցած ճանապարհ

2. հետագիծ

3. մեխանիկական շարժում


II. (2) Որի դեպքում.

մարմինը ցանկացած հավասար ժամանակամիջոցներում անցնում է
հավասար ճանապարհներ
 անվանում են հավասարաչափ շարժում։


III. (2) Շարժվող գնացքի վագոնում նստած ուղևորը գտնվում է դադարի վիճակում.

վագոնի և վագոնում նստած մյուս ուղևորների

պատ 1,3

IV. (2) Մարդատար գնացքը ցանկացած 0,5ժ-ում անցնում է 60կմ
ճանապարհ, 15ր-ում’ ՅՕկմ, 1ր-ում’ 2կմ և այլն: Ի՞նչ շարժում է դա.

  1. անհավասարաչափ 2. հավասարաչափ 3. որոշ տեղամասերում հավասարաչափ

Տարբերակ 2
(2) Այն գիծը, որը մարմինը գծում է իր շարժման ընթացքում, անվանում են.
1. անցած ճանապարհ 2. հետագիծ 3. մեխանիկան շարժում
II. (2) Մարմնի անցած ճանապարհ կոչվում է.
1. մարմնի սկզբնական և վերջնական դիրքերի միջև եղած
հեռավորությունը
2. հետագծի այն հատվածի երկարությունը, որը մարմինը անցնում է
որոշակի ժամանակամիջոցում
III. (2) Շարժվող գնացքի վագոնում սեղանի վրա դրված խնձորը տեղա-
փիոխվում է …նկատմամբ.
1. վագոնում քայլող ուղևորի 2. շոգեքարշի
3. վագոնում նստած ողևորի
IV. (2) Թվարկված շարժումներից, ո՞րն է հավասարաչափ.
1. ավտոմեքենայի շարժումը արգելակման ընթացքում
2. ժամացույցի ճոճանակի շարժումը
3. հարթավայրում հոսող գետի ջրի շարժումը
4. երկրի շարժումը իր առանցքի շուրջը

Տարբերակ 3
I. (2) Այն գծի երկարությունը, որը մարմինը անցնում է որոշ ժամանակամիջոցի ընթացքում, անվանում են.
1. անցած ճանապարհ 2. հետագիծ 3. մեխանիկական շարժում
II. (2) Ի՞նչ է մեխանիկական շարժումը.
1. հետագծի երկարությունը, որով շարժվում է մարմինը
2. մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ
3. այն գիծը, որով շարժվում է մարմինը
III. (2) Հեծանիվը իջնում է բլրից: Նրա ո՞ր մասերն են կմախքի նկատմամբ
գտնվում շարժման մեջ.
1. ոտնակները իրենց պտտման ընթացքում
2. ոտնակները հեծանիվի «ազատ ընթացքի» ժամանակ
3. նստատեղը
4. շղթան ոտնակների պտտման դեպքում

Տարբերակ 3
IV. (2) Ավտոմեքենան 0,5ժ-ում անցավ ՅՕկմ հեռավորություն, ընդ որում՜
առաջին 15ր-ում՜ 20կմ, իսկ հաջորդների ընթացքում՜ 10կմ: Ի՞նչ
շարժում է դա.
1. անհավասարաչափ 2. հավասարաչափ
3. ճանապարհի որոշ հատվածներում հավասարաչափ
Տարբերակ 4
I. (2) Այն շարժումը, որի ընթացքում մարմինը ցանկացած հավասար ժա­
մանակամիջոցներում անցնում է հավասար ժանապարհներ, անվանում են.
1. մեխանիկական շարժում 2. հավասարաչափ շարժում 3. անհավասարաչափ շարժում
II. (2) Ինչպե՞ս է կոչվում այն գիծը, որը մարմինը գծում է իր շարժման
ընթացքում.
1. ուղիղ գիծ 2. անցած ճանապարհ 3. հետագիծ
III. (2) Ո՞ր մարմինները կամ նրանց մասերն են գտնվում դադարի
վիճակում Երկրի նկատմամբ.
1. շարժվող տրակտորի թրթուրների ներքևի մասերը
2. շարժվող տրակտորի թրթուրների վերևի մասերը
3. արեգակը 4. շենքի հիմքը
IV. (2) Բերված շարժումներից որո՞նք են անհավասարաչափ.
1. ժամացույցի վայրկենաչափի սլաքի շարժումը
2. ձեռքից ընկած գնդակի շարժումը
3. մետրոյի շարժասանդուղքի շարժումը

Պարապմունք 34

1.Գրիր առաջին աստիճանի մեկ անհայտով հավասարման օրինակներ /հինգ հատ/:

2. Վերը նշված քո  հորինած օրինակներում ցույց տուր անհայտ փոփոխականի գործակիցը, ազատ անդամը:

3. 1, 2, 3, 4, 5 թվերից ո՞րն է ստորև հավասարման արմատը, ինչու՞:

15x-45=0

3

4.Գտիր հավասարման արմատը՝

  •         x+5=0 0
  •         x-4=0 4
  •         2x-8=0 4
  •         3y-3=0 1
  •         15x+15=0 ֊1
  •         x-2=0 2
  •      14x+1=15 1
  •     -12x=0 0
  •    -13x+169=0 13

 5. Կրկնողություն։
Կիրառիր կրճատ բազմապատկման բանաձևը․
(а-b)^2
(x-4)^2
(a+b)^2
(x+5)^2
(a-b)^3
(x-1)^3
(a+b)^3
(x+1)^3

Գործնական աշխատանք

168.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով։

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ (ժողովուրդ) կա: Այդ հազարերեք հարյուր ժողովուրդները (ժողովուրդ) խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի լեզուներով (լեզու) է խոսում: Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվում։ (գործածվել): Կոնգոյում հինգ հարյուր լեզու (լեզու) կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվում (բնակվել), և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են (խոսել) ավելի քան վաթսուն լեզվով:

169.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս հրդեհ (հրդեհ): Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն հեկտար(հեկտար) անտառ (անտառ): Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն դոլար (դոլար):
Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի ավելի քան երեք միլիոն ստեղծագործություն է(ստեղծագործություն) ցուցադրել (ցուցադրել): Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճները (դահլիճ) նայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր(կիլոմետր) ճամապարհ է անցնում:

170.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Այն ժամանակ Լեհաստանում ապրում էր(ապրիլ) հարյուր տասնինը վայրի ցուլ (ցուլ ) որոնցից (որ) չորս պահում(պահվել) փորձատեսությունում , յոթը՝ կենդանաբանական այգիներում, իսկ հարյուր ութ ցուլ (ցուլ) կա՛մ արգելանոցներում ապրել (ապրել), կա՛մ ազատ արածել(արածել)՝ որտեղ որ պատահեր, բայց և անտառային նախարարության մշտական հսկողության տակ եին (են):
Իսկ առաջներում, երբ անտառի թավուտներում արածում էր(արածել) ավելի քան հազար հինգ հարյուր ցուլ(ցուլ), ոչ մեկը չէր հետևում նրանց:
Միայն Ուզանդայի Մյավա թերակղզում իննսուն գետաձի(գետաձի) ավելի քան հարյուր խոտաճարակ խոշոր կենդանիներ (կենդանի) են ապրում:

176.Սխալները գտի՛ր և ճշտի՛ր:
ա) Օրվա մեջ քսան սիգարետ ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր
տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում:
Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջ ունեցող մի գիրք հրատարակելու համար:
բ) Մի անգամ տասնվեց տղա բաժանվեցին երկու խմբի:
Իրար ետևից յթանասունհինգ բառ թելադրվեց:
Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատությունն էլ հաջող է անցել:
Հիսունչորս հոյակապ նկարներով այդ գիրքը շատ հին էր:
Հավաքվածներից ամեն մեկը երեք լեզու գիտեր:
Ջութակահարներից ամեն մեկը հինգ մեղեդի նվագեց:
Սենյակներում սեղանները շարված էին երեքական:

Պարապմունք 35

Նախագիծ․ Գծային հավասարումներ

1. Գտիր հավասարման արմատ։


1) x − 11 = 17 28
2) 6 + x = 2 -4
3) 12 + x = −6 -18
4) x + 13 = 5 -8
5) 7x = − 14 -2
6) −17x = 51 3
7) 6x = 7
8) 2x = −13
9) −x = 2 -2
10) x + 2 =1 -1

2. Կրկնողություն
Գտիր արտահայտության արժեքը՝

1) (5a + 3)(5a − 3)=91  երբ  a = 2;

2) (a − 2)(a + 6)=-16   երբ a = −2

3.Կրկնողություն
Աստղանիշի փոխարեն գրեք այնպիսի միանդամ, որ ստացվի հավասարություն
ա) 6a + 4b = 2(3a + 2b)
բ) 10x − 15y =  5 (2x − 3y)

4.Կրկնողություն
Կատարեք բազմապատկումը

1) (a + 1)(a + 1)=a²+a+a²+a
2) (x + 1)(x + 2)=x²+2x+x²+x
3) (2 + y)(y + 3)
4) (a + b)(a + b)
5) (1 + x)(1 − x)
6) (a − 2)(3 − a):

Oրվա խնդիրները։
5. Խանութն ստացավ ձեռքի 50 ժամացույց՝ մի մասը՝ երեք սլաքով (վայրկենասլաք ունեցող), իսկ մյուս մասը՝ երկու սլաքով (առանց վայրկենասլաքի): Բոլոր ժամացույցների սլաքների քանակը 123 էր: Խանութը յուրաքանչյուր տեսակից քանի՞ ժամացույց ստացավ։

23 (վայրկենասլաք ունեցող)

27 (առանց վայրկենասլաքի)

6. Օպերատորներից առաջինը մուտքագրեց գրքի էջերի կեսը ու ևս կես էջ, երկրորդը՝ մնացածի կեսը ու ևս կես էջ: Այդպես շարունակելով՝ պարզվեց, որ վեցերորդ օպերատորին  բաժին հասավ 1 էջ: Քանի՞ էջից է բաղկացած գիրքը:

Թվականներ, գործնական աշխատանք

1.Տրված թվականները խմբավորի՛ր ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ):

Հարյուր քսան (քանակական), վաթսուն (քանակական), երրորդ (թվային կարգ), յոթ (քանակական), տասը-տասը (քանակական), չորրորդ (դասական), վաթսունմեկերորդ (դասական), ինը (քանակական), քառասուն-քառասուն (քանակական), հազար ինը հարյուր իննսունվեց (քանակական), մեկական (բաշխական), հարյուր ութսուներեքերորդ (դասական), երկու հազար հինգ հարյուր տասնվեց (քանակական), հինգական (բաշխական), տասնյոթերորդ (դասական), քառասուներորդ (դասական), ութսունինը (քանակական), առաջին (դասական), իննսուն (քանակական):

2. Ա շարքի թվականներով բառեր կազմի՛ր`  դրանք բաղադրելով Բ խմբում տրված արմատների և  ածանցների հետ:

Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին:
Բ. ճյուղ, գլուխ, ամ, ակի, անի, յա, յակ, պատիկ, հերթ:

երկճյուղ, երկգլուխ, երկամյա, երկյակ

քառապատիկ, քառակի, քառյակ, չորսամյակ, չորսամյա

3.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն` դնելով պահանջված թվով:

Այդ լողացող գործարանը մեկ օրում կարող է մշակել երեսուն կապույտ… (կետ), ստանալ 600 (տոննա) ճարպ, որը համարժեք է 2400 (հեկտար) տարածությամբ արևածաղկի դաշտից ստացվող յուղին:
1961 թվականին արդեն Ասիայում 600 (ռնգեղջյուր) (մնալ):
Մի քանի ժամվա ընթացքում Արջակղզում 900 (ծովափիղ) (խփվել):
Իրենց որսացած 900 (ծովափիղ) էլ (թողնել) տեղում ու տարել էին միայն ժանիքները:
Երկրի վերջին հինգ (նախագահ) (հետևել) կենդանական ու բուսական աշխարհի վերականգնմանը:
Ջրհեղեղի դատարկած վեց (գյուղ) արդեն վերաբնակիչներ են ապրում:
Ժլատորեն (բաշխվել) թանկարժեք փոշու վերջին հիսուն (գրամ):

4. Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր:

Ութ տարում երեսունինը անգամ քննություն է հանձնել:
Նրա հավանոցում երեք հարյուր վաթսուներկու թև թռչուն կա:
Բոլոր երեխաներին վեցական մատիտ տվեցին:
Նա ամեն օր անցնում է հիթսուն կիլոմետր:
ХХ-րդ դարը ավարտին է մոտենում:
1886 թվականին շախմատի համար առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև 1894 թվականը: Նրանց ամենաառաջին հանդիպումը 1926 թվականին է եղել:
 Օլիմպիական XII և XIII-րղ խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:

English

How mony potatoes do you want?

How much time have we got

Are there much many people in the cafe?

How mony subjects do you study?

How much money have you got.?




Exercise

I wanted to buy some food but I didn’t have any money.

Have we got homework tonight?

Yes we’ve got some grammar exercises to do.

Mario bought some new socks last week ,but he didn’t buy any shoes.

168. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր…(ժողովուրդ) կա: Այդ հազարերեք հարյուր… (ժողովուրդ) խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի…(լեզու) է խոսում:  Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու…(գործածվել):  Կոնգոյում հինգ հարյուր…(լեզու) կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ…(բնակվել), և այդտեղի մեկ միլիոն բնակիչները… (խոսել) ավելի քան վաթսուն լեզվով:

169.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս…(հրդեհ): Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն…(հեկտար)…(անտառ): Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն…(դոլար):

Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի  ավելի քան երեք միլիոն…(ստեղծագործություն) …(ցուցադրել): Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու…(դահլիճ) հայելու համար մարդ շուրջ քսանհինգ…(կիլոմետր) ճամապարհ է անցնում:

170.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով: Այն ժամանակ Լեհաստանում…(ապրիլ) հարյուր տասնինը վայրի …(ցուլ ) … (որ) չորս … (պահվել) փորձատեսությունում , յոթը՝ կենդանաբանական

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Ազատագրական պայքարը 5-րդ դարում

  • Այս թեմայում՝
  •  Պարսկաստանի նոր քաղաքականությունը:
  • Վարդանանք:
  • Հանուն սեփական հավատքի մղված մեծ ճակատամարտը:
  • Կրոնափոխության քաղաքականության նոր միջոցները:
  • Վարդանանց գործի շարունակող Վահանանք:
  •  Հայոց պատմության ամենանշանավոր պայմանագրերից մեկը:
     Պատմաբանի բառարան՝ ինքնավարություն,
    մարզպանություն, աշխարհագիր, մարզպան, հավիտյանս հավիտենից, կեղծուրացություն, մոգ, ատրուշան, միաբանություն, ուխտապահ, թև,
    անձնային հատկանիշ, հասարակական կյանքի ոլորտներ, արիներ:

Բառերի բացատրություն

Հավիտյանս հավիտենից –ընդմիշտ
Կեղծուրացություն –թվացյալ հրաժարվելը դավանանքից՝ կրոնից
Մոգ –զրադաշտական կրոնին հետևող, կրակապաշտ
Ատրուշան –կրակապաշտ պարսիկների պաշտամունքի տեղը, որտեղ կրակըմիշտ վառ էր պահվում
Միաբանություն –այստեղ՝ միասնություն

Աշխարհագիր անցկացնել – այստեղ՝ մարդահամար և գույքագրություն անել

Ինքնավարություն –ինքնիշխանություն, ներքին օրենսդրության ու կառավարման գործերի ինքնուրույն կերպով վճռելու և տնօրինելու իրավունք
Մարզպանություն –մարզպանի կառավարման երկրամասը
Մարզպան –պետական բարձրագույն պաշտոնյա, որին հանձնում
էին մի ծայրամասի կառավարությունը, մարզի կառավարիչ

 ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ
ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻՑ Հետո

Արշակունիների թագավորության անկումից հետո Հայաստանը պահպանեց ներքին ինքնավարությունը:Հայ նախարարներն իրենց տիրույթներում ինքնուրույնություն էին վայելում, իսկ Հայաստանը մյուս մարզպանություններից ավելի լայն իրավունքներ ուներ: Սասանյան Պարսկաստանը այս վիճակին երկար չէր կարող համակերպվել: Անհանդուրժողական քաղաքականությունը սկսվեց պարսից արքա Հազկերտ II-ի օրոք, ով ցանկանում էր լիակատար վերահսկողություն հաստատել հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական
և հոգևոր-մշակութային կյանքում: Բնականաբար, հայ ժողովուրդը չէր կարող թույլ տալ այդպիսի քաղաքականության իրագործումը իր հայրենիքում։


Պարսից արքան ծանրացնում է Հայաստանի տնտեսական դրությունը

Պարսկական կառավարությունն ավելացրեց հարկերը: Այդ նպատակով Հայաստան ուղարկված Դենշապուհ անունով պարսիկ պաշտոնյան անցկացրեց աշխարհագիր, որպեսզի ոչ ոք չկարողանա խուսափել հարկերից: Հայաստանում գտնվելու ընթացքում Դենշապուհը նաև հետախուզեց հայ իշխանների դրությունը, նրանց տրամադրությունները տարբեր հարցերի վերաբերյալ։ Աշխարհագրի անցկացումից հետո պարսից կառավարությունը կրկնապատկեց հարկերը՝ ծանրացնելով ժողովրդի տնտեսական դրությունը:
Լիակատար վերահսկողության հասնելու համար Ամատունիներից վերցվեց հազարապետության գործակալությունը և հանձնվեց պարսիկ պաշտոնյայի: Եկեղեցին նույնպես հարկատու էր և զրկված էր դատական
իշխանությունից, իսկ մարզպան Վասակ Սյունին հեռացվեց իր պաշտոնից: Փաստորեն, պարսկական կառավարության՝ Հայաստանում լիակատար իշխանության հաստատման ծրագրի առաջին մասը հեշտությամբ իրագործվեց:
Ամփոփենք՝
1.Սասանյանները հստակ տեղեկություններ ունեին
հայերի թվաքանակի, հայ նախարարների շրջանում
տիրող տրամադրությունների մասին:
2.Հայաստանում բոլորն անխտիր, ներառյալ հոգևորականությունը, հարկատու էին:
3. Կարևոր գործակալությունները և մարզպանությունը
այլևս հայ նախարարներին չէին պատկանում:
Սասանյան Պարսկաստանի հոգևոր-մշակութային քաղաքականությունը Հայաստանում
Տնտեսական ճնշում ներից հետո Հազկերտն անցավ ամենակարևոր խնդրին՝ կրոնափոխության քաղաքականությանը, որի նպատակն էր հայ ժողովրդին կտրել ձևավորված և ամուր հիմքերի վրա դրված ինքնությունից: Այս քաղաքականության իրականացման առաջին քայլը Հազկերտի կրոնափոխության հրովարտակն էր, որն ուղարկվեց Հայաստանի, Վիրքի
և Աղվանքի իշխաններին 449 թ.: Հազկերտը իշխաններից պահանջում էր դրական պատասխան տալ հրովարտակին կամ ուղևորվել Տիզբոն՝ հրապարակային դատի: Արտաշատ քաղաքում հայոց կաթողիկոս Հովսեփ
Վայոցձորցու և նախարարների ջանքերով ժողով հրավիրվեց։ Ժողովի ընթացքում շարադրվեց պատասխան նամակը Հազկերտին։ Սասանյան արքունիք ուղարկված պատասխան նամակը խստորեն մերժում էր
Հազկերտի առաջարկը: Ժողովի ընթացքում որոշում ընդունվեց հավատարիմ մնալ հայրենի արժեքներին և հավատքին: Սա, բնականաբար, Հազկերտի զայրույթն առաջացրեց, և նա Տիզբոն կանչեց նախարարներին:
Տասը հայ նախարարներ, որոնց թվում էր նաև սպարապետ Վարդան Մամիկոնյանը, 450 թ. ապրիլին հասան Տիզբոն: Այստեղ Հազկերտը նախարարներին նորից առաջարկեց կրոնափոխ լինել՝ հակառակ դեպքում
սպառնալով սպանել նրանց, ընտանիքներին վերացնել և Հայաստան ուղարկել մեծ զորք: Մինչ մյուս նախարարները մտածում էին, թե ինչ պատասխանեն իրենց սպառնացող պարսից արքային, առաջ է գալիս Վարդան Մամիկոնյանը և, խիստ պատասխան տալով Հազկերտին, հայտարարում, որ իր համար առավել լավ է մեռնելը, քան սեփական կրոնից հրաժարվելը։ Սակայն այստեղ միջամտում են մյուս հայ նախարարները և պարսից արքային խնդրում՝ մեկ օր ժամանակ տալ իրենց մտածելու համար։ Հազկերտը համաձայնում է։
Նախարարները մինչ հաջորդ օրը անդադար համոզում էին Վարդան Մամիկոնյանին, որ նա իրենց հետ կեղծաբար ուրանա քրիստոնեությունը, որպեսզի կարողանան վերադառնալ հայրենիք և գլխավորել պայքարը
Հազկերտի դեմ։ Եթե այդպես չվարվեին, մտածում էին նրանք, ժողովուրդը կզրկվի իր առաջնորդներից և չի կարողանա ինքնակազմակերպվել։ Ի վերջո, Վարդան Մամիկոնյանը համաձայնում է։ Մեկ օր հետո հայ նախարարները ստիպված դիմում են կեղծուրացության. նրանք հայտնում են Հազկերտին,
թե իբր հրաժարվել են քրիստոնեությունից և պատրաստ են կատարել նրա կամքը։ Ուրախանալով տեղի ունեցածից՝ Հազկերտը նրանց պաշտոնները վերականգնում է և ետ ուղարկում իրենց երկիրը՝ մոգերի և պարսկական
զինված ջոկատների ուղեկցությամբ, որպեսզի սկսեն զրադաշտականության տարածումը հայ ժողովրդի շրջանում։ Միևնույն ժամանակ, Հազկերտը
ապահովության համար պատանդներ է թողնում իր մոտ, որոնց թվում էին նաև մարզպան Վասակ Սյունու երկու որդիները։
Այսպիսով՝ հայ նախարարները մոգերի ուղեկցությամբ վերադառնում են Հայաստան՝ կրոնափոխության ծրագիրն իրականացնելու համար:


Մեծ պատերազմի սկիզբն ու ընթացքը
Մինչ նախարարները և մոգերը կհասնեին Հայաստան, այստեղ հոգևորականությունը ժողովրդի հետ մեկտեղ ընդդիմացավ ատրուշաններ հիմնելու պարսից քաղաքականությանը: Սկսվեց համաժողովրդական շարժում ընդդեմ պարսից քաղաքականության և ի պաշտպանություն քրիստոնեության: Երբ մոգերը հասան Անգղ գյուղաքաղաք և փորձեցին ատրուշան հիմնել, այստեղ շինականները, Ղևոնդ երեցի գլխավորությամբ, բահերով ու բրիչներով դուրս արեցին նրանց իրենց բնակավայրից: Նույն կերպ արձագանքեցին նաև
Զարեհավանում: Համոզվելով, որ իրենց նպատակն անիրագործելի է, մոգերը մտածում էին միայն անվնաս իրենց երկիր վերադառնալու մասին։ Հայաստան վերադառնալով՝ առերես կրոնափոխ եղած նախարարները ստանձնեցին համաժողովրդական ապստամբության ղեկավարությունը:


Վարդանանք
Պատմիչները նշում են, որ Հայաստանի բոլոր նախարարները՝ քահանաների ու ժողովրդի բազմությամբ, հավաքվեցին հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի շուրջը և հաստատեցին անխախտ միաբանություն համատեղ պայքարի համար։ Այնուհետև գալով Սյունյաց իշխան Վասակի՝ Հայոց մարզպանի մոտ, նրան հայտնեցին իրենց միահամուռ որոշումը միավորվելու
մասին: Հայոց մարզպան Վասակը թեպետ չէր կամենում, սակայն հարկադրված միաբանեց նրանց հետ: Հայոց նախարարները եպիսկոպոսներին ու երեցներին
հրամայեցին բերել Ավետարանը, ապա ազատների և անազատների զորքերի ամբողջ բազմությունը, Սյունյաց իշխան Վասակի և բոլոր նախարարների հետ,
երդվեցին հավատարիմ մնալ միասնականության ուխտին: Միաբանական ուխտը խախտողը ենթարկվելու էր մահապատժի։
Հայկական զորքերը սկսեցին պայքարը հանուն հայրենիքի ազատագրման: Շուտով նրանց ձեռքն անցան Արտաշատն ու Վանը, անառիկ ամրոցներ Գառնին ու Արտագերսը: Հայաստանը դարձավ փաստացի անկախ:
Հազարապետ դարձավ Վահան Ամատունին, մաղխազ՝ Խորեն Խորխոռունին:
Չնայած այս հաջողություններին և մեծաքանակ աշխարհազորայինների աջակցությանը՝ Վարդան Մամիկոնյանը անհրաժեշտ համարեց ռազմական օգնություն խնդրել Բյուզանդիայից: Այստեղ նոր գահ բարձրացած Մարկիանոսը մերժեց զորք տրամադրել հայերին և նախընտրեց հավատարիմ մնալ Բյուզանդիայի և Սասանյանների միջև 422 թ. կնքած խաղաղության պայմանագրին: Պարզ դարձավ, որ հայերը հետագա գործողություններում մնում էին միայնակ և հույսը պետք է դնեին միայն իրենց միաբանության վրա:

Առաջադրանք 2