Այսօր անցկացրեցինք պարապունք փոքրիկ մանուկների հետ

Մենք այսօր այցելեցինք մայր դպրոց,և այնտեղ փոքրիկ երեխաների հետ դաս անցկացրեցինք: մենք մարմնամարզություն կատարեցինք և սովորացրեցինք փոքրիկներին մարզվել: Այնտեղ շատ հետաքրքիր անցավ : Սա էլ իմ լավ օրը:

Սահադաշտում ընկերներով

Մենք այսօր ընկերներով գնացինք սահադաշտ: ԵՎ այնտեղ շատ լավ ժամանակ անցկացրեցինք և մենք ընկերներով հասանք մեր նպատակին և սովորեցինք սահել: Երբ մենք վերջացրեցինք սահելը ապա քիչ անց ավտոբուսով հասանք դպրոց: Իսկ քիչ անց երբ դասերն ավարտվեցին ուղևորվեցինք տուն:

  1. Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ՝ պատմիր արձակուրդի օրերին հայերեն կամ օտար լեզվով կարդացածդ գրքի​ (գրքերի) մասին

Իմ արձակուրդը շատ լավ է անցել: Իմ արձակուրդի ժամանակ ես հասցրել եմ կարդալ շատ, շատ գրքեր: Հասցրել եմ լավ ժամանց ունենալ քույրիկիս և եղբայրիս հետ լավ խաղեր խաղալ: Ես և իմ եղբայրը իմ քույրը պատրաստվեցինք և լավ դիմավորեցինք 2021 թվականը: ԵՎ իհարկե իմ կարդացած գրքերի անունները Հայրիկ դու խենթ ես, Տիեզերք, Չարի վերջը, Անբան հուռին: Այսքան գրքերը և հեքիաթները ես մեկ շաբաթում եմ կարդացել:

Առաջարկում եմ դիտել՝ պատմիր արձակուրդի օրերին  տեսածդ ամենահետաքրքիր ֆիլմի կամ մուլտֆիլմի մասին

Ես այս արձակուրդների ընթացքում հետաքրքիր մի ֆիլմ եմ դիտել, որի անունն է Գործակալ-044: Ես այդ ֆիլմը այնքան հետաքրքրությամբ էի դիտում,որ երեք օր այդ ֆիլմը դիտում էի : Բացի այդ ֆիլմից ես դիտել եմ մուլտֆիլմ ребята давайте жить дружно: Ես այդ ֆիլմը ինքս եմ դիտել և խորուրդ կտամ իմ ընկերներին որպեսզի իրանք էլ դիտեն այդ հիասքանչ մուլտֆիլմը: