Պարապմունք 52

  1. Բացիր GEOGEBRA ծրագիրը, կոորդինատային համակարգում կառուցիր (2;1), (2;5), (6;5), (5;4), (6;3) (2;3) կետերը: Հատվածներով միացրու առաջին  կետը երկրորդին, երկրորդը՝ երրորդին, երրորդը՝ չորրորդին և այլն: Ի՞նչ պատկեր ստացար:
Դրոշակ կորդինատներից
Դրոշակ
  1. 2. Բացիր GEOGEBRA ծրագիրը, կոորդինատային համակարգում հերթականությամբ նշի՛ր հետրյալ կետերը, միացնելով հատվածներով ի՞նչ պատկեր կստանաս:

ա) Աստղ կորդինատներից
բ) Մուրճ

Մուրճ կորդինատներից

գ) Տնակ կամ տուփ

Տնակ կամ տուփ կորդինատներից

ԱԾԱԿԱՆ, ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

1.Ընդգծել ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաքնվազթանկ, լավ, ուժեղ, ազնիվզվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։

տաք, թանկ, ազնիվ, զվարթ, բարակ, ուրախ, քաղցրագույն։

3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար- գեղեցիկ, տգեղ, Հրաշալի, գունեղ

այգի- կանաչ, մաքուր, Երփներանգ, կեղտոտ

ծաղիկ- բուրավետ, միագույն, գույնզգույն

գիրք- հաստ, ծանր, իմաստուն, հետաքրքիր,

գորգ- երկար, նաղշազարդ, գունեղ

երկիր- մեծ, հռչակավոր, ուժեղ, խիզախ:


4.Տրվածներից որն է ածական:
Մոխիր
Դողդոջուն
Դողդոջյուն

Հոտավետ
Գեղջուկ
Պատճառ

Սանդուղք
Ժայռափոր
Տնակ

5.Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:
Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:

Պարզ – մեծ, խոշոր, համեստ
Ածանցավոր – ուժեղ, հոտավետ, հոդային, սիրելի
Բարդ – ալեծուփ, հորդառատ, ոսկեհուռ, ահեղամռունչ, մարդամոտ
Բարդածանցավոր – արևտրական, միջմոլորակային

6.Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:

Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:
Ան – անտուն, անիմաստ, անգույն, անհամ
Դժ – դժգոույն
Յա – ոսկյա, երկաթյա
Ատ – գունատ
Եղեն – ոսկեղեն, երկաթեղեն
Եղ – գունեղ, համեղ

7.Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր  ածականակերտ ածանցները:

Վստահել, համակրել, բացատրել, դյութել, գրավել, հուզել, բարկանալ, վախենալ, ամաչել, պարծենալ:

Վստահող, համակրելի, բացատրվող, դյութազուն, գրավելի, հուզելի, բարկանալի, վախենալի, ամաչկոտ, պարծենալի։

8.Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով  և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Յոթ գյուխ ունեցոդ, երկու երես ունեցող, երկու փող ունեցող, եռանդով օժտված, շատ բուրդ ունեցոդ, գույն ունեցող, թևեր ունեցող, մեծ ուժ ունեցող, երեք տարի (ամ) տևող, տասը տարեկան:

Յոթգլխանի, երկերեսանի, երկփողանի, եռանդուն, բրդոտ, գունավոր, թևավոր, ուժեղ, եռամյա, տասնամյա։

9.Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:

Անկենդան, դժկամ, չխոսկան, հայրենի, կիսվող, փառավոր, վայրենի, աղի, արևելյան, երևանյան, ընկերական, կծու, ազդող, թրթռացող, հնչուն, շաչուն, խոհել, դողդոջուն:

ՊԱԼՈՒԼՈ ԿՈԵԼԻՈ, ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔ

«Խոսեի սանդալները»

Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով`համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական  ձև է, և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:
Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական  դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի, սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը:
Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, ընտրություն չուներ, բայց և այնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:
Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նորօրյա հագուստ, թանկարժեք խաղալիք, քաղցրավենիք և հեծանիվ:
Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր, ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը, ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցրին, թե ինչու է այդքան աղքատ և ասացին, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող նման ընկերոջից:
Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:
Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն, լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:
Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց. նրա ոտքերը երևի սառած են:
Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը:
Թեև Խոսեն երբեք քնքշանք չէր տեսել, գիտեր միայն  տառապանքի գինը, չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշվեն քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա  մի ոտքի  սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:
Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում:
Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, նրա մոտ  էին տարբեր  խաղալիքներ, հեծանիվներ ու հագուստ: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:
Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը
տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուսը` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Մի աղջիկ կար: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:
Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց  Սբ. Ծննդյան տոնն էր: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր`  երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է  ուշադրություն պահանջում իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Նոյեմբերյան նախագիծ իմ ինքնագնահատականը 9

https://varderesyanblog.wordpress.com/2021/11/29/%d5%be%d6%80%d5%a9%d5%a1%d5%b6%d5%a5%d5%bd-%d6%83%d5%a1%d6%83%d5%a1%d5%a6%d5%b5%d5%a1%d5%b6%d6%89-%d5%a1%d5%bc%d5%b5%d5%b8%d6%82%d5%ae%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%b0%d5%a8/Վրթանես Փափազյան։ Առյուծի Մահը
https://varderesyanblog.wordpress.com/2021/11/27/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a8-%d5%b0%d5%b8%d5%be%d5%b0-%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6/Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն:
https://varderesyanblog.wordpress.com/2021/11/24/%d5%a3%d5%b8%d5%b5%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84/Գոյական, գործնական աշխատանք
https://varderesyanblog.wordpress.com/2021/11/19/3492/Գոյական
https://varderesyanblog.wordpress.com/2021/11/14/%d5%bd%d5%b8%d5%b2%d5%b8%d5%b4%d5%b8%d5%b6-%d5%ab%d5%b4%d5%a1%d5%bd%d5%bf%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a5%d6%80%d5%a5%d6%84-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%af/ Սողոմոն Իմաստուն, երեք առակ
https://varderesyanblog.wordpress.com/2021/11/11/%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84-5/ Գործնական աշխատանք
https://varderesyanblog.wordpress.com/2021/11/08/%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84-4/Է Ե-Ուղղագրություն
https://varderesyanblog.wordpress.com/2021/11/06/%d6%85-%d5%b8-%d5%ab-%d5%b8%d6%82%d5%b2%d5%b2%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/Օ Ո ուղղագրություն

Գործնական աշխատանք, Ածական

 BY GAGIKXBLOG

Խմբավորիր ածականները ըստ առարկայի արտաքին հատկանիշի և ներքին հատկանիշի, ըստ գույների, ըստ մարդու մտավոր և բարոյահոգեկան հատկանիշների:
Ուռուցիկ, կծու, հեզ, խաժ, գանգուր, շվայտ, խելացի, հնազանդ, դեղձան, պարկեշտ, կլոր, գորշ, լաջվարդ, ժանտ, համեստ, լուրթ, ծուռ, թթու, խորամանկ, հարթ, բիրտ, մանր, քաղցր, ծավի, ուղիղ, ծույլ, բիլ, խորդուբորդ, նենգ, ազնիվ, աշխատասեր:

Ներքին – կծու, հեզ, շվայտ, խելացի, պարկեշտ, ժանտ, հնազանդ, համեստ, թթու, խորամանկ, քաղցր, ծույլ, նենգ, ազնիվ, աշխատասեր։
Արտաքին – ուռուցիկ, խաժ, գանգուր, դեղձան, կլոր, գորշ, լաջվարդ, լուրթ, ծուռ, հարթ, բիրտ, մանր, ծավի, ուղիղ, բիլ, խորդուբորդ։

Կազմիր տրված ածականների գերադրական աստիճանը:
Ազնիվ, հին, բարի, նոր, ծանր, զգայուն, սուր, երկար, մեծ, գեղեցիկ, խոշոր:

Ազնվագույն, հնագույն, ամենանոր, ավելիզգայուն, ամենասուր, ավելիերկար, մեծագույն, ամենագեղեցիկ, ավելիխոշոր։

Շարքում ընդգծիր համեմատության աստիճան չունեցող որակական ածականները:
Հպարտ, կույր, խեղճ, գեղեցիկ, չար, նենգ, պարկեշտ, արու, բարի, վեհ, ագահ, հղի, վսեմ, համր, պիղծ, ամուրի, խուլ, արդար, ճերմակ:

Տրված արմատներով կազմիր ածանցավոր և բարդ ածականներ:
Արծաթ, ադամանդ, ծիծաղ, լույս, սեր, հոտ, հուր, դառն, մազ, գույն, գութ, իմաստ, մարմար:

Արծաթագույն, ադամանդյա, ծիծաղացնող, լուսավոր, սերակեր, հոտավետ, դառնագին, մազագանգուր, գունավոր, գութ, անիմաստ, մարմարագույն։

Պալատական, ապստամբ, ավագ, դավաճան, հերոս, հանցագործ, խավար, հսկա, վիրավոր բառերը նախադասությունների մեջ գործածել մի դեպքում, որպես գոյական, մյուս դեպքում` որպես ածական

Գոյական – Մի քաղաքում կար պալատական, որը սիրում եր քնել։
Ածական – Պալատական զինվորը շատ ազնիվ էր։

Գոյական – ապստամբները ունեին կռվի տրամադրություն։
Ածական – Ապստամբ քաղաքը գնացել էր վարչապետի դեմ։

Գոյական – Ես կուզեի ավագ լինել իմ ընտանիքում։
Ածական – Իմ ավագ եղբայրը շատ խիստ էր։

Գոյական – Իմ երազում մի խանութ կար անունը Դավաժան։
Ածական – Ես ունեմ դավաժան հարևան։

Գոյական – Մեր քաղաք նոր հերոս է հայտնվել։
Ածական – Իմ քույրը իմ համար հերոս է։

Գոյական – Իմ դասընկերը հացագործի ձևեր արեց։
Ածական – Հանցագործ աշխարհում կան շատ մարդիկ։

Գոյական – ընկերս միշտ խառնում է խավարն ու խավյարը։
Ածական – Ես շատ եմ սիրում խավար երկինքը։

Գոյական – Երազներումս հսկաների էի տեսնում։
Ածական – Մի հսկա քաղաքը քնեց։

Գոյական – Վիրավորը պառկած էր հիվանդանոցում։
Ածական – Վիրավոր առյուժը պախկվել էր։
Գրիր տրված բառերի նույնարմատ հականիշ ածականները:
Անխռով – խռով
խոտոր – անխոտոր
երերուն – աներեսուն
տարակուսելի – անտարակույս
արտաքուստ – ներքուստ
անզարդ – զվարթ
ամոթխած – անամոթ
աղմկոտ – անաղմուկ
արատավոր – անարատ
քաղցրահամ – դառնահամ
ընչատեր –
թեթևաբարո – ծանրաբարո